կայազորը գլխովին կկոտորվեր, կամ միջնաբերդը հօդս կցնդեր՝ ամրոց ներխուժած թուրքերի հետ»։ Այդ մասին Վալենտին Պիկուլը գրել է (1959-60) «Բայազետ» պատմավեպում։ 1877-ի մայիսին ռուս, զորքերը գրոհով վերցրել են Արդահանը, հոկտ-ին Ալաջայի բարձունքներում ջախջախել են թուրք, բանակի հրամանատար Ահմեդ Մուխտար փաշայի զորքերին, իսկ փաշան փանությունները հրահրել են քրդերին կազմակերպելու հայկական կոտորածներ։ Դրա հետևանքով միայն Բայազետի և Ալաշկերտի գավառներում սպանվել է 30 հազար հայ։ Հայ ժողովուրդը ազատագրման մեծ հույսեր է կապել պատերազմի հետ։ Ռազմ, գործողություններին մասնակցել է շուրջ 42 հազար հայ։ Ռուս, բանակի մարտ, գործողությունները ղեկավարել են բազմաթիվ հայ գեներալներ։ Հայերը հազիվ ազատվել են գերի ընկնելուց։ Նոյեմբ. 6-ին ռուսները հայ կամավորների հետ, գեն. Հովհաննես Լազարևի հրամանատարությամբ, գրավել են Կարսը, որը Կովկասյան կորպուսի ամենախոշոր հաղթանակն էր։ 1878-ի փետր-ին ռուս, զորքերը մտել են Կարին (էրզրում)։ Բալկանյան ռազմաճակատում, երբ ռուս, զորքերը Կ. Պոլիսը գրավելու իրական սպառնալիք են ստեղծել, Թուրքիան հաշտություն է խնդրել։ Պատերազմը մեծ վնաս է հասցրել Արևմտյան Հայաստանին, որտեղ թուրք, իշխազորքերին օգնել են պարենով, հանդերձանքով ու փոխադրամիջոցներով։ Հաշտության պայմանագիրը կնքվել է 1878-ի փետր. 19-ին Սան Ստեֆանոյում (Կ. Պոլսի մոտ), որտեղ առաջին անգամ միջազգային դիվանագիտության մեջ արծարծվել է Հայկական հարցը։ Պայմանագրով՝ Բալկանյան երկրներն ստացել են անկախություն և ինքնավարություն։ Ռուսաստանին են անցել Բեսարաբիան, Կարսը, Արդահանը, Բաթումը, Բայազետը, Ալաշկերտը, Կարինը և Բասենը մնացել են Թուրքիային։ Կ. Պոլսի հայոց պատրիարք
Էջ:Armenia Encyclopedia.djvu/173
Այս էջը հաստատված է