հոդված, մտել է Բեռլինի պայմանագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից։ Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»։ Այսինքն՝ հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից (որն ավելի իրական էր) և տրվում եվրոպ. 6 տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա)։ Այդպես Արևմտյան Հայաստանի հարցը հայտնվեց մեծ պետությունների հակասությունների ոլորտում։ Միաժամանակ, Բեռլինի վեհաժողովը շրջադարձային էր Հայկական հարցի պատմության մեջ և խթանել է հայ ազգ-ազատագր. շարժումը Թուրքիայում։ Եվրոպ. դիվանագիտությունից հուսախաբ հայ հասքաղաքական շրջանակները որդեգրել են Արևմտյան Հայաստանը թուրք, լծից զինված պայքարով ազատագրելու գաղափարը։ Բեռլինի պայմանագրով՝ Թուրքիային են վերադարձվել Ալաշկերտի հովիտը և Բայազետը։ Բաթումը հայտարարվել է ազատ նավահանգիստ։ Ռուսաստանը դիվանագիտական պարտություն է կրել։ 1877-78-ի ռուս-թուրք. պատերազմի հետևանքով Ռուս, կայսրությանն են միացվել Հայաստանի մի շարք շրջաններ, որոնցից 1878-ին կազմվել է Կարսի մարզը, որն իբրև առանձին վարչական միավոր մտել է Կովկասի փոխարքայության մեջ։
Ազատագրական խմբակների և քաղաքական կուսակցությունների ձևավորումը
XIX դ-ի 70-80-ական թթ-ին հայ ազգային քաղաքական շրջանակներում գերիշխող է դարձել ազգային հիմնախնդիրները սեփական ուժերով լուծելու համոզմունքը։ հասարակական գործիչներ և գրողներ Գրիգոր Արծրունին, Րաֆֆին, Ռափայել Պատկանյանը, Ծերենցը, Մկրտիչ Խրիմյանը և ուրիշներ կոչ են արել հետևել բալկանյան ժողովուրդների օրինակին՝ զինված պայքար մղել թուրք, լծից ազատագրվելու համար։ Գրիգոր Արծրունին ու նրա հրատարակած «Մշակ» թերթը (Թիֆլիս) ուղղորդել են այդ պայքարը։ Րաֆֆու հայրենասիր.վեպերն ազգ-ազատագր. պայքարի են կոչել երիտասարդությանը։ Այդ գաղափարների ազդեցությամբ Արևելահայաստանում և Արևմտահայաստանում ստեղծվել են քաղաքական գաղտնի խմբակներ։ Առաջինն Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի) 1869-ին Արսեն Կրիտյանի ստեղծած «Բարենպատակ ընկերությունն» էր՝ ավելի քան 40 անդամով։ Մեծ Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձոր) նրա մասնաճյուղը հիմնվել է 1874-ին՝ «Հայրենիքի սիրո գրասենյակ» անվանումով, որը ղեկավարել է Համբարձում Բալասանյանցը։ Խմբակները ծրագրել են բարձրացնել հայերի հայրենասիր. ու ագատասիր. ոգին և հասնել Հայաստանի անկախությանը։ Երևանի նահանգի ժանդարմական վարչությունը 1875-ին հայտնաբերել է դրանք և ցրել։ 1882-86-ին Մոսկվայում գործել է հայ ուսանողների հիմնադրած «Հայրենասերների միությունը»։ Խմբակը սոցիալական և ազգ-ազատագր. պայքարի է կոչել հայ երիտասարդությանը։ Նրա հիմն, խնդիրն Արևմտյան Հայաստանի ազատագրումն էր։ Անլեգալ տպագրվող «Ազատության ավետաբեր» պաշտոնաթերթն առաջին քաղաքական լրագիրն էր հայ իրականության մեջ։ 1883-ին միությունն անլեգալ կոչով դիմել է հայ ժողովրդին՝ հորդորելով՝ հույս չդնել Եվրոպայի վրա և զենքի ուժով, Հունաստանի օրինակով, ազատագրվել թուրք, լծից։ 1882-ին Գարեգին Սրվանձտյանի, Մկրտիչ Խրիմյանի և ուրիշներ ղեկավարությամբ Վանում ստեղծվել է «Միություն ի փրկություն» արևմտահայ առաջին գաղտնի խմբակը (գործել է մոտ 2 տարի)։ Այն կապեր է ունեցել արևելահայերի հետ, որոնց միջոցով դիմել է Ռուսաստանին ու խնդրել, որպեսզի «ռուսաց քաջարի և մեծազոր ազգը օգնի իրենց ազատվելու բարբարոսների ձեռքից»։ 1878-79-ին, դարձյալ Վանում, հիմնադրվել է «Սև խաչ» խմբակը, որը գործել է մինչև 80-ական թթ-ի կեսերը։ Վերջինս և Վանում գործող «Ձինակիր» խումբն առաջնահերթ են համարել արևմտահայության