Այս էջը հաստատված է

ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիայի ինստիտուտ. հիմնադրվել է 2001-ին՝ 1994-ին ստեղծված Երևանի ռազմ. ավիացիայի թռիչքատեխ. ուսումնարանի հիմքի վրա։ Ինստ-ը ՀՀ ԶՈՒ-ի համար պատրաստում է օդաչուներ, ղեկապետներ, թռչող ապարատների և դրանց շարժիչների, ավիացիոն ու ռադիոէլեկտրոնային սարքավորումների, ավիացիոն սպառազինության շահագործման տեխնիկներ, սպա-կապավորներ և այլ մասնագետներ։ Ունի հեռակա բաժին։ 2005-ից՝ մարշալ Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակով) անվ․։

Ինստ-ի պետը 1994-ից գնդապետ Դանիել Բալայանն է։

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետ. հիմնադրվել է 1994-ին՝ բուժծառայության կազմակերպման և էքստրեմալ բժշկության ամբիոնի հիման վրա։ Շրջանավարտների հիմնական մասը ծառայում է ՀՀ սահմանամերձ գոտու զորամասերում՝ բուժծառայության և բուժկետի պետեր, ռազմաբժշկ. վարչության բաժինների սպաներ և ավագ սպաներ, բժիշկներ։

ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան Ռազմամարզական գիշերօթիկ վարժարան. գործում է 1994-ից՝ 1993-ին ստեղծված ռազմամարզ. վարժարան-ուսումնարանի հիմքի վրա։ 1997-ին հանձնվել է ՀՀ ՊՆ-ին, վերակառուցվել ռազմ․ ուսումնարանի՝ միջնակարգ մասնագիտ․ ուսուցմանը զուգահեռ, կարգավիճակով։ 2010-ից, մասնագիտական ուսուցմանը զուգահեռ, իրականացնում է 12-ամյա միջնակարգ կրթություն՝ ավագ դպրոցի հանրակրթական ծրագրով։ Պետը (2007-ից) գնդ․ Վիտալի Ոսկանյանն է։ 2001-ից գործում է նաև «Փոքր Մհեր» ռազմագիտ․ և ռազմահայրենասիր․ հանրակրթ․ գիշերօթիկ ուս․ հաստատությանը։

ՍԱՐԳՍՅԱՆ Վազգեն Զավենի [5․03․1959, գ․ Արարատ (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում)-27․10․1999, Երևան, թաղված է Եռաբլուրում), Արցախյան ազգ-ազատագր․ շարժման ղեկավարներից։ Հայաստանի Ազգ․ (1999) և Արցախի (1999) հերոս։ ՀՀ պաշտպանության առաջին նախարարը՝ 1991-92-ին։ Ավարտել է ՖԿՀՊԻ-ն (1983)։ Որպես ռազմ․ և պետ․ գործիչ՝ ձևավորել է Ղարաբաղյան շարժման ընթացքում։ 1989-ի և 1990-ի սկզբին Արարատի շրջանում կազմավորել է առաջին կամավոր․ ջոկատները։ 1992-ի օգոստ․ 15-ին հեռուստազորակոչով կազմավորել է «Արծիվ-մահապարտներր» կամավորականների խմբավորումը և էապես նպաստել ԼՂՀ Մարտակերտի շրջանում հակառակորդի առաջխաղացման կասեցմանը։

1992-92-ին եղել է «Երկրապահ» կամավորական ջոկատների ընդհանուր հրամանատարը, 1993-ից՝ ԵԿՄ հիմնադիր-նախագահը։ 1992-93-ին՝ ՀՀ նախագահի՝ պաշտպանության հարցերով խորհրդական և սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչը, 1993-95-ի ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պաշտպանության նախարար։ Ղեկավարել է ՀՀ կանոնավոր բանակի կազմավորման աշխատանքները։

1999-ին ընտրվել է ՀՀԿ-ի առաջնորդ, ապա՝ ՀՀԿ և ՀԺԿ համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահ (Կարեն Դեմիրճյանի հետ)։ 1999-ի մայիսի խորհրդարան. ընտրություններում դաշինքի հաղթանակից հետո հունիսին նշանակվել է ՀՀ վարչապետ։ Զոհվել է ՀՀ ԱԺ-ի դահլիճում հոկտ․ 27-ին կատարված ոճրագործության ժամանակ։

Լույս է տեսել Վ․ Սարգսյանի «Հացի փորձություն» (1987) ժող-ը, հրապարակախոս. հոդվածներում անդրադարձել է պետ․ անկախության, պետականաշինության, երկրի պաշտպանականության բարձրացման ու հզորացման խնդիրներին։

ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1990-92, ԳԽ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ)։

Պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» (1999), ԼՂՀ «Ոսկե արծիվ» (1999) շքանշաններով։

Վ․ Սարգսյանի անունով են կոչվել ՀՀ ՊՆ Ռազմ․ ինստ-ը, Երևանի հանրապետ․ մարզադաշտը, մարզամշակութ․ կենտրոններ, փողոցներ՝ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում։ Հուշարձանը կանգնեցված է Շուշիում՝ կիսանդրիները՝ Երևանում և Արարատում [«Սպարապետ Վազգեն Սարգսյան» տուն թանգարանի (2003-ից) բակում]: