Այս էջը հաստատված է

բոլոր կազմակերպությունների գործունեությունը, անարգել լույս են տեսել թերթերն ու ամսագրերը, կազմակերպվել են ցույցեր, հանրահավաքներ, գործադուլներ։ Ռուսաստանը դարձել է ամենաազատ ու ամենաժողովրդավար․ երկիրը պատերազմող պետությունների մեջ։ Աննախադեպ վերելք է ապրել հայ ազգքաղ․ կյանքը։

Ամենուր կազմավորվել են ժամանակավոր կառավարության տեղական մարմիններ։ Թիֆլիսում ձևավորվել է քաղաքային գործկոմը, որի բյուրոյում ընտրվել է նաև քաղաքագլուխը՝ դաշնակցական Ալեքսանդր Խատիսյանը։ Մարտի 9-ին ժամանակավոր կառավարության որոշմամբ վերացած Կովկասի փոխարքայությունը (ստեղծվել էր 1844-ին) փոխարինվել է նոր մարմնով՝ Անդրկովկասյան հատուկ կոմիտեով (ռուս․ հապավումը՝ ՕՁԱԿՈՄ), որտեղ ընդգրկվել են Պետդումայի՝ Անդրկովկասից պատգամավորներ Վ. Խառլամովը (նախագահ), Միքայել Պապաջանյանը, Ակակի Չխենկելին, Կ. Աբաշիձեն և Տ. Ջաֆարովը։ ՕԶԱԿՈՄ-ի տեղական մարմիններ են դարձել գործադիր կոմիտեները։ Նրա իշխանությունը տարածվել է նաև պատերազմում Արևմտյան Հայաստանի գրավված տարածքների վրա։

Գ. Լվովի վարչակազմը բարյացակամ է վերաբերվել կայսրության ազգերին։ Անդրկովկասում գործող կուս-ներից ամենաազդեցիկները ՀՅԴ-ն, վրաց մենշևիկները և թաթար-ադրբ. «Մուսավաթն» էին։ Բացառությամբ բոլշևիկյան կուս-յան՝ Ռուսաստանի բոլոր ազգ․ կուսները պաշտպանել են ժամանակավոր կառավարության քաղաքականությունը։ Բոլշևիկները տարագրությունից վերադարձած Վլադիմիր Լենինի գլխավորությամբ հեղափոխությունը շարունակելու և այն սոցիալիստականի վերածելու ջատագովներ էին։ Դաշնակցության ապրիլի 9-ի խորհրդաժողովը որոշում է ընդունել Ռուսաստանի հովանավորությամբ ֆեդերատիվ հանրապետություն ստեղծելու անհրաժեշտության մասին։ Ռուսաստանի իշխանության ներքո ինքնավարություն ստեղծելու գաղափարը պաշտպանել է նաև նորաստեղծ (1917-ի ապրիլի 11, Թիֆլիս) Հայ ժողովրդական կուս-ը (ՀԺԿ)։ Հնչակյանները հանդես են եկել ազգերի լիարժեք իրավահավասարության և ինքնորոշման կոչերով։

ժամանակավոր կառավարությունն իր արտաքին քաղաքականությունը կառուցել է դաշնակցային պարտավորությունները կատարելու և պատերազմը հաղթանակով ավարտելու ձգտումով (այդ մասին քանիցս հավաստիացրել է դաշնակիցներին)։ 1917-ի մարտին (18-20) Թիֆլիսում երկրամասի տեղ․ գործադիր կոմիտեների ներկայացուցիչների համագումարը պաշտպանել է ժամանակավոր կառավարության ընդունած որոշումները։ Հայ ժողովրդի համար հատկապես կարևոր էր պատերազմը շարունակելը. այդ դեպքում Թուրքիայի պարտությունը կհանգեցներ ամբողջ Արմ․ Հայաստանի ազատագրմանը և ցեղասպանությունից փրկված արևմտահայության աշխարհասփյուռ բեկորների վերադարձին հայրենիք։ Ժամանակավոր կառավարությունը, բարյացակամ վերաբերմունք ունենալով նաև հայկ․ հարցի նկատմամբ․ թույլատրել է հայ գաղթականությանը վերադառնալ Արմ․ Հայաստան։ 1917-ի ապրիլի 26-ին Գ. Լվովը և արտգործնախարար Պ. Միլյուկովը ստորագրել են հրովարտակ՝ պատերազմում ռուս․ զորքերի գրաված Արևմտյան Հայաստանի տարածքում հատուկ զինվ․ վարչություն՝ գեներալ-կոմիսարություն ստեղծելու մասին։ «Թուրքահայաստանի» (Արմ․ Հայաստան) ընդհանուր կոմիսար է նշանակվել գեն. Պյոտր Ավերյանովը, իսկ տեղակալ (քաղաքաց. հարցերի գծով)՝ դաշնակցական, հաս-քաղ․ գործիչ․ բժիշկ Յակով (Հակոբ) Ձավրիյանը։ Կոմիսարիատին առընթեր ստեղծվել են վարչաքաղաքակ. հաստատություններ։ Վարչությունն ուղղակիորեն ենթարկվել է Պետրոգրադի իշխանություններին։

Թիֆլիսում մշակվել է Արմ․ Հայաստանի ազատագրված շրջանների վերաբնակեցման ծրագիր, որին աջակցել է ժամանակավոր կառավարությունը և վարկեր հատկացրել այդ նպատակով։ Երևանում մայիսի 2-11-ը տեղի է ունեցել Արևմտահայերի 1-ին համագումարը՝ Անդրանիկի, Արամ Մանուկյանի և ուր․ նախաձեռնությամբ։ Համագումարի պատվ․ նախագահ ընտրված Անդրանիկի կոչով որոշումներ են ընդունվել թուրքերից ազատագրված Արևմտահայաստանում զինվ․ ուժեր հաստատելու․, գաղթականներին վերադարձնելու, որբանոցներ բացելու, դպրոց․ կյանքը վերականգնելու