Այս էջը հաստատված է

հայ, որոնցից 40 հազարը՝ Հայաստանից։ Հետագա զորահավաքներով նրանց թվաքանակը հասել է շուրջ 500 հազարի (300 հազարը՝ Խորհրդային Հայաստանից)։ Միայն ԼՂԻՄ- ից գործող բանակ է զորակոչվել 45 հազար հայ, որոնցից 22 հազարը զոհվել են։ Իսկ Երկրորդ աշխարհամարտին մասնակցել է ավելի քան 600 հազար հայ․ 200 հազարը զոհվել են։

Ֆաշիզմի վտանգն ստիպել է Ի. Ստալինին դադարեցնել բռնությունները՝ ժողովուրդներին պատերազմի մեջ ներգրավելու և վերացված ազգային զորամիավորումները վերականգնելու համար։ Հայ ռազմիկներից կազմվել է ազգային 6 դիվիզիա։

Առաջին՝ 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան կազմավորվել է դեռևս 1920-22-ին։ Սխրագործությունների համար այն ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմի հրամանով վերակազմվել է 51-րդ գվարդիական դիվիզիայի։ Աչքի է ընկել հատկապես Ստալինգրադի ճակատամարտում (մասնակցել է 30 հազար հայ), ապա մասնակցել է Կուրսկի ճակատամարտին, Ուկրաինայի ու Մերձբալթիկայի ազատագրմանը։

89-րդ դիվիզիան ստեղծվել է 1941-ի դեկտ-ին Երևանում։ Ռազմաճակատ է մեկնել 1942-ի սեպտ-ին և Կովկասյան նախալեռներից 3700 կմ մարտ․ ուղիով հասել Բեռլին։ Դիվիզիան Գերմանիա հասած և Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային զորամիավորումն է։ Հրամանատարներ են եղել փոխգնդապետ Անդրանիկ Սարգսյանը, Արտաշես Վասիլյանը, նրա զոհվելուց հետո՝ գեն-մայոր Նվեր Սաֆարյանը։ Վերջինիս ղեկավարությամբ դիվիզիան Թաման թ-կղզու ազատագրմանը մասնակցելու համար կոչվել է «89-րդ Թամանյան դիվիզիա»։

390-րդ դիվիզիան կազմվել է 1941-ի աշնանը Անդրկովկասում։ 1942-ի գարնանը Նովոռոսիյսկից ծովով, որպես դեսանտ, իջեցվել է Ղրիմի Կերչի թ-կղզում։ Դիվիզիան գրեթե ամբողջությամբ ջախջախվել է, զոհվել է նաև հրամանատար գնդապետ Սիմոն Զաքյանը։ Ձախողվել է Ղրիմի թ-կղզու ազատագրման խորհրդային հրամանատարության հարձակման պլանը։

409-րդ դիվիզիայի (նույնպես կազմավորվել է 1941-ի աշնանը) մարտուղին սկսվել է Մոզդոկի շրջանից և ավարտվել Չեխոսլովակիայում ու Ավստրիայում։ 408-րդ դիվիզիան կազմավորվել է Երևանում 1942-ի գարնանը։ Նույն թվականի սեպտ-նոյեմբ-ին մասնակցել է Կովկասի սևծովյան ափերի ծանր մարտերին։

261-րդ դիվիզիան կազմավորվել է 1942-ի ամռանը Հայաստանում և պաշտպանել է ԽՍՀՄ-ի սահմանը Թուրքիայի հարձակումից, որը ՀԽՍՀ-ի սահմանների մոտ կենտրոնացրել էր սպառազեն 26 դիվիզիա ու սպասում էր հարմար պահի՝ Մոսկվայի, ապա՝ նաև Ստալինգրադի անկմանը՝ երկիր ներխուժելու համար։

Բացի վերոհիշյալ միավորումներից՝ Հայաստանում կազմավորվել կամ համալրվել են 31-րդ, 61-րդ (70 %-ը՝ հայեր), 136-րդ (15-րդ գվարդիական), 138-րդ (70-րդ գվարդիական), 236-րդ, 320-րդ «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը (87,5 %-ը՝ հայեր) և 406-րդ հրաձգային դիվիզիաները, որոնց անձնակազմերի զգալի մասը պատերազմի առաջին շրջանում հայեր էին։ Ավելի քան 67 հազար հայ զորակոչվել է հայկական 6 դիվիզիա։ 1941-ի դեկտ. 1-ի տվյալներով՝ Հայաստանի տարածքում ստեղծվել է աշխարհազորի 52 ջոկատ, որտեղ ընդգրկվել է շուրջ 25 հազար 500 մարտիկ։

Պատերազմում Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել 108 հայի, որից 4-ին՝ Խորհրդա-ֆինն. պատերազմում, 101-ին՝ Հայրեն․ մեծ պատերազմում, և 3-ին՝ հետպատերազմյան խաղաղ շին-յան տարիներին կատարած աշխատանքային սխրանքների համար։ Զորավար Հովհաննես Բաղրամյանը (եղել է բանակի, ապա՝ ռազմաճակատի հրամանատար), գրոհային օդաչու, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանն այդ կոչմանն արժանացել են կրկնակի (պատերազմի տարիներին այդ պատվին արժանացել է ընդամենը 115 մարդ)։ Կարմիր բանակում առաջինը Փառքի 3 աստիճանի