Այս էջը հաստատված է

կուս-ները՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն, առաջին անգամ Հայաստանի անկախ հանրապետության պատմության մեջ, կազմել են քաղաքական կոալիցիա և համատեղ ձևավորել կառավարություն։ Վարչապետ է նշանակվել 2000-ից այդ պաշտոնը վարող Անդրանիկ Մարգարյանը։ 2006-ին, ՕԵԿ-ի դուրս գալուց հետո, խորհրդարան․ կոալիցիա են կազմել ՀՀԿ-ն, Միավորված աշխատանքային կուս-ը և «Ժողպատգամավոր» պատգամավոր․ խումբը։ ԱԺ-ի նախագահի պաշտոնից հրաժարված ՕԵԿ-ական Արթուր Բաղդասարյանին փոխարինել է ՀՀԿ-ական Տիգրան Թորոսյանը։

2007-ի մայիսի 12-ի խորհրդարան․ ընտրություններում առաջատարը դարձյալ ՀՀԿ-ն էր, որին հաջորդել են «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ, նախագահ՝ Գագիկ Ծառուկյան), ՀՅԴ և «Օրինաց երկիր» կուս-ները։ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն ստեղծել են քաղաքական կոալիցիա, որը ՀՅԴ-ի հետ ստորագրել է համագործակցության համաձայնագիր։ Այս 3 կուս-ներն էլ ձևավորել են ՀՀ նոր Կառավարությունը, վարչապետ է նշանակվել Սերժ Սարգսյանը։

ՀՀ 5-րդ նախագահ․ ընտրություններին (2008-ի փետր. 19) մասնակցել է 9 թեկնածու, այդ թվում՝ ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը և վարչապետ Ս. Սարգսյանը։ ՀՀ նախագահ է ընտրվել Ս. Մարգսյանը։ Հասարակության ընդդիմադիր մի հատվածը, ընտրության արդյունքից դժգոհ, Երևանում սկսել է բողոքի զանգվածային ցույցեր և երթեր։ 2008-ի մարտի 1-ի՝ լույս 2-ի գիշերը մայրաքաղաքում զանգվածային անկարգությունների ժամանակ զոհվել է 10 մարդ։

Երկրում բարեփոխումներ իրականացնելու և համերաշխության մթնոլորտ ապահովելու նպատակով նորընտիր նախագահի նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն կազմող 4 կուս-ները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-Ը և ՀՅԴ-ն, 2008-ի մարտի 21-ին ստորագրել են կոալիցիոն համաձայնագիր և կազմել կառավարություն։ Վարչապետ է նշանակվել Տիգրան Սարգսյանը։ 2008-ի սեպտ. 25-ին հրաժարական ներկայացրած ԱԺ-ի նախագահ Տ. Թորոսյանին փոխարինել է Հովիկ Աբրահամյանը, որը պաշտոնավարել է մինչև 2011-ի նոյեմբ. 21-ը, այնուհետև վերընտրվել՝ 2012-ի մայիսից (ՀՀ ԱԺ 5-րդ գումարման ընտրություններից հետո)։

2012-ի մայիսի 6-ի ԱԺ-ի հերթական ընտրությունների (մասնակցել է ընտրողների մոտ 62,3 %-ը) արդյունքներով՝ խորհրդարան են մտել 5 կուս․ և 1 դաշինք։ Իշխող ՀՀԿ-ն ստացել է ձայների 44,02 %-ը, ԲՀԿ-ն՝ 30,12 %-ը, ընդդիմադիր ՀԱԿ դաշինքը՝ 7,08 %-ը։ Ընտրական անցողիկ 5 %-ի շեմը հաղթահարել են նաև «Օրինաց երկիր» (5,51%) և ընդդիմադիր ՀՅԴ (5,67%), «Ժառանգություն» (5,76 %) կուս-ները։

Նոր գումարման ԱԺ-ի փոխնախագահներ են ընտրվել Էդուարդ Շարմազանովը և Հերմինե Նաղդալյանը (երկուսն էլ՝ ՀՀԿ-ից)։

ՀՀ նախագահը հանրապետության վարչապետ է նշանակել 2008-ից այդ պաշտոնը վարող Տիգրան Սարգսյանին (ՀՀԿ-ից)։

Ներկայումս ՀՀ-ում գրանցված է ավելի քան 75 կուս.։ (Տես Հավելված 1-5)։


ՀՀ միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը

Հայաստանի արտաքին քաղաքականության հիմն․ խնդիրը բոլոր պետությունների, առաջին հերթին՝ հարևանների հետ բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերությունների հաստատումն է։ Այն միտված է Կովկասում անվտանգության տարածաշրջ. համակարգի ստեղծմանը, որը հնարավոր է միայն բանակցությունների արդյունքում ընդունված փոխզիջումների և ժողովրդավարության սկզբունքների ամրապնդման դեպքում։ 1998-ից հանրապետության արտաքին քաղաքական գործունեության կենտրոնում է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը։

Մինչև 1991-ի վերջը ՀՀ անկախությունը ճանաչել է շուրջ 30 երկիր (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Կանադա, Ռումինիա և այլն), իսկ 1992-ի մարտի 2-ին հանրապետությունը դարձել է ՄԱԿ-ի լիիրավ անդամ, այնուհետև անդամագրվել է Սևծովյան տնտեսական համագործակցությանը, Միջխորհրդարան. միությանը, Առևտրի համաշխ. կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ՀՀ-ն գործն․ դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Արևմտյան Եվրոպայի երկրների՝ Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Բելգիայի,