Այս էջը հաստատված է

քաղաքականության խորհուրդ (նախագահ՝ վարչապետ Տիգրան Սարգսյան, փոխնախագահ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյան), որի կազմում ընդգրկվել են երիտասարդության խնդիրներին առնչվող պետական մարմինների և ազգային երիտասարդ․ քաղաքականության ոչ պետական հատվածի հավասար թվով ներկայացուցիչներ։

2004-ին ՀՀ ԱԺ-ի գիտության, կրթության և երիտասարդ․ հարցերի մշտ. հանձնաժողովի աջակցությամբ ձևավորվել է Երիտասարդ․ խորհրդարան, որի հիմն․ խնդիրը երիտասարդներին օրինաստեղծ աշխատանքներին մասնակից դարձնելն է, երիտասարդ առաջնորդների ձևավորմանն օգնելը։ Այդ կառույցը մասնակցում է երիտասարդության վերաբերյալ օրենքների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկմանը ու կարող է դրանց վերաբերյալ եզրակացություն տալ ԱԺ-ի հանձնաժողովին։

2010-ին ստեղծվել է Հայաստանի երիտասարդ. կառավարություն, որը նույնպես հետամտում է երիտասարդ առաջնորդներին ի հայտ բերելու, նրանց մեջ վերլուծ. աշխատանքի, առաջարկների հստակ ձևակերպման և դրանց լուծման ուղիների փնտրման հմտությունների զարգացման նպատակ։

2011-ի օգոստ-ին Ծաղկաձորում հրավիրվել է ՀՀ-ի և ԱՊՀ անդամ մյուս երկրների ավելի քան 1000 երիտասարդների հավաք, որտեղ քննարկվել են երիտասարդների համագործակցության, երիտասարդ քաղաքական գործիչների և ԱՊՀ դիտորդների պատրաստման, սոցիալական ցանցերի և երիտասարդ․ քաղաքականության այլ հարցեր։

Երիտասարդ․ կառույցներ ունեն ՀՀ բոլոր առաջատար կուս-ները, ձևավորված ավանդույթներ՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միությունը և այլն։

Ներկայումս ՀՀ-ում գրանցված են շուրջ 250 երիտասարդ․ կազմակերպություններ, բուհերում գործում են ուսխորհուրդներ, պետական մի քանի կառույցներ զբաղվում են երիտասարդության հիմնախնդիրներով։

Արսեն Քարամյան
Հայկական Կարմիր խաչը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հիմնադրվել է 1920-ին, կանոնադրությունը հաստատվել է 1921-ին։ 1922-ի մարտից այն ինքնուրույն ազգային կազմակերպություն է։ 1922-ից ՀԿԽԸ-ի բաժանմունքներ են ստեղծվել Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), Լոռի-Փամբակում, Զանգեզուրում, Վաղարշապատում, Մեղրիում, Նոր Բայազետում, Դիլիջանում և Դարալագյագում։ Սկզբն. շրջանում ՀԿԽԸ-ի դերը հայ գաղթականներին օգնություն կազմակերպելն էր։ ՀԿԽԸ-ի նախաձեռնությամբ հիմնվել են տրոպիկ. կայաններ (Էջմիածին, Մեղրի, Արփա), ամբուլատորիաներ, վեներ. հիվանդներին օգնող կետեր։ Կազմակերպվել են բծավոր տիֆի, տրախոմայի, վեներ. հիվանդությունների դեմ պայքարող բժշկ. ջոկատներ։ Բացվել են հիվանդանոցներ (Սևան, Սևքար, Սիսիան), ծննդատներ (Երևան, Գյումրի), օգնել են երկրաշարժերից (Գյումրի, Զանգեգուր) տուժածներին։ Երկրորդ աշխարհամարտի (1939-45) տարիներին ընկերությունը նպաստել է երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու, ռազմաճակատի համար գթության քույրեր պատրաստելու, վիրավորներին բուժօգնություն և տարհանված ընտանիքներին օժանդակություն կազմակերպելու աշխատանքներին։ ՀԿԽԸ-ի 54 կազմակերպություն մշտ. շեֆական աշխատանք է կատարել Հայաստանում գործող 20 հոսպիտալում։ Ընկերությունը Երևանի, Գյումրիի, Վանաձորի և այլ քաղաքների որոշ հիվանդանոցներին կից բացել է բուժքույր․ երկամյա դասընթացներ, լայնորեն իրականացրել հիվանդների տնային սպասարկումը։

Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով 1988-ի դեկտ. 8-ին