Այս էջը հաստատված է

են կրթություն ստացել մեծ թվով հայ մտավորականներ, հաս-քաղաքական, հոգևոր գործիչներ, գրողներ (Նիկողայոս Ադոնց, Ալեքսանդր և Կոստանդին Խատիսյաններ, Գարեգին Հովսեփյան, Գևորգ Զ Չորեքչյան, Ստեփան Շահումյան, Կոմիտաս, Սիամանթո, Հակոբ Մանանդյան և ուրիշներ)։

1884-ին Ա. Մանթաշյանը մեծ նվիրատվություն է կատարել Կովկասի հայոց բարեգործ․ ընկերությանը, իսկ 1896-ին ընտրվել է ընկերության ցկյանս պատվո նախագահ։

1988-ի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Շառլ Ազնավուրը (ծ. 1924, Հայաստանի ազգային հերոս՝ 2004) Փարիզում կազմակերպել է երկրաշարժից տուժածների օգնության՝ «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, ներկայացուցչությունը Երևանում բացվել է 1993-ին։ 1988-ից բարեգործ․ առաքելությամբ բազմիցս եղել է Հայաստանում։

Հայ մեծահարուստ և ազգային բարերար Ալեք Մանուկյանը (1901-1996, Հայաստանի ազգային հերոս՝ 1994) 1968-ին 1 մլն դոլար դրամագլխով ստեղծել է «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամը։ 1953-89-ին եղել է ՀԲԸՄ կենտրոնական վարչության նախագահը, սատարել է Սփյուռքում հայապահպանությանը։ Մեծ գումարներ է նվիրաբերել եկեղեցուն, դպրոցներին, մշակութ. միություններին, մարզ․ ու երիտասարդ. կազմակերպություններին, ծերանոցներին, գրադարաններին, օժանդակել մի շարք համալսարաններում հայագիտական ամբիոնների հիմնադրմանը և հայկական ծրագրերի իրականացմանը։

Հայաստանի անկախացումից հետո նրա գործունեությունն ուղղված էր Հայրենիք-Սփյուռք կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը։ Եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ։ Հիմնադրամին նվիրաբերել է 500 հազար դոլար։ Դուստրը՝ Լուիզ Սիմոն Մանուկյանը, հասարակական և բարեգործ․ գործունեությունն սկսել է 1960-ական թթ-ից։ 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո մարդասիր. օգնություն է հասցրել աղետից տուժած մարդկանց։ Հայաստանում և ԼՂՀ-ում ֆինանսավորել է մի շարք ուսումնական և բարեգործ. ծրագրեր։ Նրա նախաձեռնությամբ 1992-ին հիմնվել է «ՀԲԸՄ լուրեր» անգլ. պարբ-ը (90 հազար տպաքանակով), որը տարածվում է ողջ աշխարհում։ Հայ բազմաթիվ մեծահարուստ բարերարների գործունեությունը շարունակվում է նաև այսօր՝ անհատ․ ներդրումների, հիմնադրամների, կազմակերպությունների միջոցներով։

Սպիտակի երկրաշարժից հետո և շրջափակման տարիներին Հայաստանին և Արցախին ֆինանս․ մեծ աջակցություն է ցուցաբերել ամերիկահայ մեծահարոատ գործարար Քըրք Քըրքորյանը (ծ. 1917, Հայաստանի ազգային հերոս՝ 2004)։ Նրա ստեղծած Լինսի հիմնադրամը (1989-2010) ավելի քան 1,1 մլրդ դոլարի նվիրատվություններ է կատարել դպրոցներին, հիվանդանոցներին, ԳՀ ծրագրերին և այլ բարեգործ․ նախաձեռնությունների։ 2001-ից մոտ 220 մլն դոլար է տրամադրել ՀՀ-ին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինության, 20 մլն դոլար՝ փոքր ու միջին ձեռներեցության զարգացման համար։

Ամերիկաբնակ մեծահարոատ Ջերալդ Գաֆեսճյանը (ծ. 1925) բարեգործ․ ծրագրերի իրականացման նպատակով 1996-ին ստեղծել է «Գաֆեսճյան ընտանիք» (դրամագլուխը՝ 50 մլն դոլար), 2002-ին Երևանում՝ «Գաֆեսճյան թանգարան» հիմնադրամները։ Նա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվո անդամ է։

ՀՀ-ում և ԼՂՀ-ում բարեգործ․ տարբեր ծրագրեր են իրականացրել և իրականացնում բազմաթիվ անհատ բարերարներ (Հրայր Հովնանյան, Ալբերտ Բոյաջյան, Էդուարդո Էռնեկյան, Տիգրան Իզմիրլյան, Վաչե Մանուկյան, Ռոբեր Պողոսյան, Վարուժան Պուրմայան, Արմեն Մեծատուրյան և Սիրանույշ Արզումանյան-Մեծատուրյան, Սարգիս Հակոբյան, Ռիչարդ Մանուկյան, Սամվել Կարապետյան, Արա Աբրահամյան, Սերգեյ Համբարձումյան, Լևոն Հայրապետյան, Ռուբեն Վարդանյան, Գագիկ Ծառուկյան, Հրանտ Վարդանյան և ուրիշներ ) և ընկերություններ, որոնցից վերջին տարիներին առավել աչքի են ընկնում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը (գործադիր տնօրեն՝ Ռալֆ Յիրիկյան) և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (գործադիր տնօրեն՝ Մաքսիմ Հակոբյան)։

Բարեգործ․ կազմակերպությունների հիմն․ նպատակը եղել է հայության առջև ծառացած կարևորագույն խնդիրների լուծումը՝ աշխարհասփյուռ հայության