Այս էջը հաստատված է

վաճառվել է բրիտ. «Միդլանդ Ռեսուրսիս Հոլդինգ» ընկերությանը։ 2005-ին վերջինս հրաժարվել է ՀՀ-ում լրացուցիչ ներդրումներ կատարելուց և իր ամբողջ բաժնետոմսերը (100 %) վաճառել է «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» հոլդինգի «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ին։ Մինչ այդ վերջինիս ակտիվում էին նաև Սևան-Հրազդան կասկադի 5 ջրէկները, Հրազդանի ջէկը և ՀԱԷԿ-ի՝ մինչև 2013-ը հավատարմագրային կառավարման իրավունքը։ Ընկերությունը ներկայումս ունի 12 մասնաճյուղ (որոնցից 5-ը՝ Երևանում), զբաղվում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի բաշխմամբ, փոխանցմամբ և վաճառքով՝ սպասարկելով մոտ 950 հզ. բաժանորդի։

ՀՀ էներգետիկան ներառում է ջրաէներգետիկան [Երևանի, Սևանի, Հրազդանի (նախկին՝ Աթարբեկյան), Արզնու, Արգելի (նախկին՝ Գյումուշ), Քանաքեռի, Տաթևի, Շամբի, Սպանդարյանի և այլ ջրէկներ)], ջերմաէներգետիկան (Հրազդանի, Երևանի, Վանաձորի ջէկեր) և միջուկային էներգետիկան (ՀԱԷԿ)։

ՀՀ խոշորագույն էլեկտրակայանները ներկայացված են աղ. 1-ում։ 2010-ին արտադրված մոտ 6,5 մլրդ կՎտ-ժ էլեկտրաէներգիայի 38,4 %-ը բաժին է ընկել ՀԱԷԿ-ին, մոտ 40 %-ը՝ ջրէկներին, 21,6 %-ը՝ ջէկերին։ ՀՀ-ի համար, որը տարածաշրջանում էլեկտրաէներգիա արտահանող երկիր է, ռազմավար․ նշանակություն ունի էներգետիկ․ նոր հզորությունների շին-ը 2016-ից հետո, երբ նախատեսված է փակել ՀԱԷԿ-ը։ Այդ նպատակով ծրագրվում է կառուցել 1000 ՄՎտ հզորության նոր ատոմակայան, մինչև 1100 ՄՎտ հզորության նոր ջրէկներ, 200 ՄՎտ ընդհանուր հզորության հողմային էլեկտրակայաններ (հողմէկ) (Պուշկինի լ-անցքում կառուցվել է 2,6 ՄՎտ հզորության փորձն․ հողմէկ), Երևանի ջէկում տեղադրել 200 ՄՎտ հզորության գազատուրբին և այլն։ ՀՀ-ն ունի նաև արևային էներգիայի մեծ ներուժ։ Երկրաջերմային էլեկտրակայաններ կառուցելու համար կատարվում են աշխատանքներ՝ երկրաջերմային էներգիայի աղբյուրների ճշգրիտ տեղանքների հայտնաբերման նպատակով։

Հրազդանի ջէկը ՀՀ ամենահզոր էլեկտրակայանն է՝ 1110 ՄՎտ հզորությամբ։ Կառուցվել է 1963-74-ին։ Ջէկում տեղակայված են մեկ 50 ՄՎտ ու երկու 100 ՄՎտ հզորության ջերմաֆիկացիոն (ոչ բլոկային մաս) և երեք 200 ՄՎտ ու մեկ 210 ՄՎտ հզորության կոնդենսացիոն (բլոկային մաս) տուրբոագրեգատներ։ Ջէկի 480 ՄՎտ հզորության 5-րդ էներգաբլոկը նախատեսվում է շահագործման հանձնել 2011-ին։

2008-ին շահագործման է հանձնվել Իրան-Հայաստան գազամուղը (2,2-2,3 մլրդ մ³ թողունակությամբ), և ներմուծվող գազով Հրազդանի 5-րդ էներգաբլոկում արտադրված էլեկտրաէներգիան արտահանվելու է Իրան։ Անկանխատեսելի իրավիճակներում Իրան-Հայաստան խողովակաշարը կարող է ապահովել ՀՀ տնտեսության կայուն գործառնությունը։

Աղյուսակ 1. Հայաստանի խոշոր էլեկտրակայանները

էլեկտրակայան շահագործման
տարեթիվը
նախագծային
հզորությունը՝ ՄՎտ
Հրազդանի ջէկ 1974 1110
Երևանի ջէկ 1967 550
ՀԱԷԿ 1976/79 440
Արգելի ջրէկ 1954 224
Շամբի ջրէկ 1977 171
Տաթևի ջրէկ 1970 157.2
Քանաքեռի ջրէկ 1936 102

ՀԱԷԿ-ի 1-ին բլոկը գործարկվել է 1976-ի դեկտ. 28-ին, 2-րդը՝ 1979-ի դեկտ. 31-ին։ Խորհրդային իշխանության օրոք ՀԱԷԿ-ի էլեկտրաէներգիայի տարեկան միջին արտադրանքը 5 մլրդ կՎտ-ժ էր։ Սպիտակի երկրաշարժից (1988) հետո 1989-ի փետր. 25-ին դադարեցվել է ՀԱԷԿ-ի I, իսկ մարտի 18-ին՝ 2-րդ բլոկի աշխատանքը։ Երկրում խորացող էներգետիկ․ ճգնաժամի պայմաններում 1993-ին ՀՀ Կառավարությունը որոշում է ընդունել ՀԱԷԿ-ի վերագործարկման մասին։ Վերականգնող․ կարևորագույն միջոցառումներից (անվտանգության մակարդակի բարձրացում, շինությունների և սարքավորումների երկրաշարժակայունության ապահովում, բոլոր հանգույցների համակողմանի հետազոտում և այլն) հետո 1995-ի նոյեմբ. 5-ին վերագործարկվել է ատոմակայանի 2-րդ բլոկը՝ 440 ՄՎտ հզորությամբ։ 2005-ից կայանը տրվել է ռուս․ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերության հավատարմագրային կառավարմանը։