Այս էջը հաստատված է

Բնակչության բնական շարժը

Խորհրդային տարիներին Հայաստանի բնակչության ավելացման հիմն, միջոցը եղել է բնական աճը՝ ծնելիության բարձր մակարդակն ու մահացության աստի ճան. նվազումը։

Բնակչության բնական շարժի ընդհա նուր պատկերը 1915-2010-ին ներկայացված է աղ. 2-ում։ 1920-ական թթ-ի կեսերին ծնելիությունը եղել է բավական բարձր՝ 1000 բնակչի հաշվով՝ 56-58 մարդ (56-58 %)։ Չնայած հետագա որոշակի անկմանը՝ ծնելիության բավական բարձր մակարդակ՝ 41,2 %, պահպանվել է մինչև Հայրեն, մեծ պատերազմի սկիզբը (1940)։ Բնական աճն ապահովվել է հիմնականում մահացության նվազման հաշվին։ Պատերազմի տարիներին բնական աճը նվազել է, որովհետև կտրուկ իջել է 20-29 տարեկան երիտասարդների և ամուսնությունների թիվը։

1950-ին արձանագրվել է ծնունդների ու բնական աճի ցուցանիշների զգալինվազում՝ համապատասխանաբար՝ 32,1 և 23,6 %։ Դրան հաջորդել է պատերազմների ավարտին բնորոշ ժողովրդագր. բռնկում, ծնելիությունն աճել է, մահացությունը նվազել, որոնցշնորհիվ 1960-ին արձանագրվել են ծնելիության ու բնական աճի հետպատերազմյան շրջանի առավելագույն ցուցանիշները՝ համապատասխանաբար՝ 40,1 և 33,3 %։ Ապա հաջորդել է այդ ցուցանիշների նվազման մի շրջան, որը պայմանավորված էր քաղաքային բնակչության արագ աճով, բնակչության մշակութակենցաղային մակարդակի բարձրացումով, կանանց զբաղվածության աստիճանի մեծացումով ու ընտանիքների փոքրացմամբ։

1970-ական թթ-ին ծնելիության ու բնական աճի ցուցանիշները որոշակիորեն կայունացել են, իսկ 1985-ին արձանագրվել են դրանց վերջին շրջանի առավելագույն արժեքները՝ համապատասխանաբար՝ 24,1 և 18,2 %։ Սպիտակի երկրաշարժի (1988), Դարաբաղյան պատերազմի (1991-94), տնտեսական շրջափակման և դրանով պայմանավորված արտագաղթի հետևանքով ծնելիությունն ու բնական աճը նվազել են՝ 2001-ին հասնելով իրենց նվազագույն արժեքներին՝ համապատասխանաբար՝ 9,5 և 3,5 %, որից հետո սկսել է դրանց դանդաղ աճի փուլը։

2005-ին ծնելիությունն աճել է, բայց մահացության աճի պատճառով բնական աճը մնացել է գրեթե նույնը, իսկ 2010-ին ծնելիությունը հասել է 13,8 %-ի, որը մահացության փոքր աճի պայմաններում անգամ ապահովել է բնական աճի որոշ՝ 5.2 % ավելացում։

Բնակչության բնական շարժի փոփոխությունները պայմանավորված են կանանց ծնունակության, տարիքային ծնելիության և ծնելիության գումարային գործակիցների մեծություններով, որոնք այդ ժամանակաշրջանում կրել են լուրջ փոփոխություններ: Եթե 1926-ին 15-49 տարեկան 1000 կնոջը բաժին էր ընկնում 229,1 ծնունդ, ապա 2010-ին՝ 49,3, 15-49 տարեկան կանայք ունենում էին միջինը 7.2 երեխա, ապա 2010-ին՝ 1,6 երեխա, այն դեպքում, երբ բնակչության պարզ վերարտադրությունն ապահովելու համար անհրաժեշտ է միջինը 2,15 երեխա։

2010-ին բնակչության ծնելիության գումարային գործակիցը կազմել է 1,6, մոր միջին տարիքը՝ 25,1, առաջին երեխայի ծննդյան ժամանակը՝ 23 տարեկան։ Եթե 1925-26-ին հանրապետությունում բնակչության պարզ վերարտադրությունն ապահովվում էր կանանց մինչև 20, իսկ ընդլայնվածը՝ 25 և բարձր տարիքային խմբերի ծնելիության հաշվին, ապա մինչև 1989-90-ը այն ապահովել են կանանց՝ համապատասխանաբար՝ 30 և 35 տարիքային խմբերը։ 1990-ական թթ-ից ծնելիության գումարային ցուցանիշի մեծությունները չեն ապահովում նույնիսկ պարզ վերարտադրությունը։ Բնակչության վերարտադրության գործընթացի էական տարրերից է մահացությունը: