Այս էջը հաստատված է

որոնք ներգրավված են կրթական և այլ ոլորտներին վերաբերող տարբեր նախաձեռնություններում։ 2007-ին SUN Microsystems ընկերությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն սկսել են համատեղ ծրագիր, որի նպատակը ՀՀ-ում ԳՀ կենտրոններ և մի քանի բուհերում ծրագրային լուծումների մշակման և ուսումնական լաբորատորիաներ հիմնելն է։

ՀՊՃՀ-ն և ԵՊՀ-ն համակարգչային ոլորտի տեխ. մասնագետների պատրաստման ամենահին ու խոշոր հաստատություններն են ՀՀ-ում։ ՏՏ ոլորտում մասնագետներ պատրաստում են նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը, Տեղեկատվ. և հաղորդակցության տեխնոլոգիաների եվրոպ. տարածաշրջ. ինստ-ը (ԷՐԻԻԿՏԱ), Հայ-ռուս․ (Սլավոն.) համալսարանը և այլն։

ՀՀ Կառավարությունը տեղեկատվ. և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը 2000-ին հայտարարել է հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից։ Ոլորտի համար պետական քաղաքականության կարևորագույն նախաձեռնություններն են նաև ՀՀ ՏՀՏ-ի գլխավոր ռազմավարության մշակումը (2001), Տեղեկատվ. տեխնոլոգիաների զարգացման և աջակցման խորհրդի ստեղծումը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» ծրագրի (2002) մեկնարկը։ 2000-ին ստեղծվել է Հայկական ՏՏ ընկերակցությունը՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 2008-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է ոլորտի զարգացման նոր ռազմավարություն, որտեղ որոշարկված են ենթակառուցվածքի, կադրերի, կրթության, վենչուրային ֆինանսավորման, էլեկտրոնային հասարակության ձևավորման և կարևոր այլ բնագավառների զարգացման խնդիրները։

ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵՏԱՂԱՄՇԱԿՈՒՄ

Մեքենաշինությունը և մետաղամշակումը ՀԽՍՀ արդ-յան առաջատար ճյուղն էր, որին 1987-ին բաժին է ընկել արդյունաբերական համախառն արտադրանքի 32,5 %-ը։

Դեռևս XIX դ-ի վերջին և XX դ-ի սկզբին Երևանում գործել են Տեր-Ավետիքյան եղբայրների և Հախվերդյանի մեխանիկական գործարանները, Վ. Միխայլովի էլեկտրամեխանիկական, ինչպես նաև օպտիկայի և մի քանի տասնյակ այլ արհեստանոցներ, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)՝ Վ. Հեքիմյանի մեխ-փականագործ. արհեստանոցը, որը հետագայում վերակառուցվել է թուջաձուլ-մեխանիկական գործարանի, Ալեքսանդրապոլի, Երևանի շոգեքարշային դեպոների մեխանիկական արհեստանոցները և այլն։

1920-28-ին մասնավոր արհեստանոցներն ընդգրկվել են արդյունաբերական կոոպերացիայի մեջ։ Վերականգնվել են Երևանի և Գյումրիի մեխանիկական գործարանները, սկսվել է Տեր-Ավետիքյան եղբայրների անվան հաստոցաշին., ավտոնորոգման, էլեկտրամեքենաշին., Քանաքեռի էլեկտրանորոգման գործարանների շին-ը։ 1928-ին հանրապետության մեքենաշին. արտադրանքի ծավալը հասել է 1913-ի մակարդակին, իսկ 1940-ին 15 անգամ գերազանցել այն։

Հայրեն․ մեծ պատերազմի (1941-45) տարիներին հանրապետությունում թողարկվել է հիմնականում ռազմ․ արտադրանք։ Կառուցվել են Երևանի շարժիչանորոգման, լայն սպառման մետաղե ապրանքների, կաբելի գործարանները, սկզբնավորվել են հաստոցաշինությունը, սարքաշինությունը, էլեկտրամեքենաշինությունը և այլ ճյուղեր։ Հետպատերազմյան շրջանում շահագործման են հանձնվել Երևանի էլեկտրաճշգրիտ սարքերի, Վանաձորի «Ավտոգենմաշ», Գյումրիի հղկող հաստոցների, Չարենցավանի գործիքաշին. և այլ գործարաններ, ստեղծվել և զարգացել են մեքենաշինության նոր՝ էլեկտրոնային, ռադիոտեխ., ճշգրիտ և գերճշգրիտ հաստոցաշին. արդ-յան ճյուղերը։ 1970-85-ին ՀՀ-ում զարգացել են մեքենաշինության համեմատաբար աշխատատար, միաժամանակ քիչ նյութատար և էներգատար ճյուղերն ու ենթաճյուղերը։ Ստեղծվել են արդյունաբերական համալիրներ Աբովյանում, Հրազդանում, Չարենցավանում, Սևանում, Գավառում և այլուր, Երևանի մաթեմատիկական մեքենաների, համալիր էլեկտրասարքավորումների և այլ ԳՀԻ-ներ։

1988-ի դեկտ. 7-ի երկրաշարժից ավերվել են Գյումրիի հղկող հաստոցների, դարբնոցամամլիչային սարքավորումների, «Անալիտիկսարք», Վանաձորի ճշգրիտ հաստոցների, «Տեխնոսարք», Սպիտակի վերելակաշին., Ստեփանավանի բարձր հաճախականության սարքերի