Այս էջը հաստատված է

գծային ինստ-ը, 1976-ին ստեղծվել է «Նաիրիտ» ԳԱՄ-ը, որը բազմիցս վերակառուցվել է, փոփոխել արտադրվող կաուչուկների («Սևանի», «Նաիրիտ» և այլն) և լատեքսների տեսականին։ 1990-91-ին ԳԱՄ-ի գործունեությունը դադարեցվել է. ոչ լրիվ կարողությամբ սկսել է գործել 1992-ից։ 1995-ին հիմնադրվել է «Նաիրիտ» ՓԲԸ-ն՝ «Նաիրիտ-1» արտադրական և «Նաիրիտ-2» ԳԱ ՓԲԸ-ների միավորմամբ։ 2003-ին Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիր. ընկերության (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրով՝ «Նաիրիտ-2» ԳԱ ՓԲԸ-ի հիմքի վրա ստեղծվել է քլորոպրենային կաուչուկների արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը, որտեղ հայկական կողմի բաժնեմասը 40 % է։

2006-ին «Նաիրիտ գործարան» (նախկին «Նաիրիտ-1») ՓԲԸ-ի բաժնետոմսերի 90 %-ը վաճառվել է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության ու Հյուսիսային Իռլանդիայի «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերությանը։ «Նաիրիտը» քլորոպրենային կաուչուկների և լատեքսների միակ արտադրողն է ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրներում։ 2006-ին ընկերությունը թողարկել է 7,2 մլրդ դրամի արտադրանք, ունեցել 2151 աշխատող։ Սակայն 2008-ի դեկտ. 1-ին, ճգնաժամի պատճառով, «Նաիրիտի» աշխատանքը դադարեցվել է։ Գործարանի զարգացման ծրագրի իրականացման նպատակով աշխատանքներ են կատարվում միջազգային օպերատոր գտնելու համար։

«Վանաձորի քիմիական գործարան» և «Վանաձորի քիմմանրաթելերի գործարան» ՓԲԸ-ների հիմքի վրա ստեղծվել է «Պրոմեթեյ-Քիմպրոմ» ընկերությունը, արտադրում է կարբիդ, կորունդ, ամոնիակ, ացետատային ժապավեն, ացետատային թելեր, մելամին և այլն։ Նախատեսվում է արտադրել նաև ազոտական պարարտանյութեր։

Ներկայումս որոշակի ներուժ ունեն քիմիական համալիրի մեջ մտնող մի շարք միջին և փոքր ձեռնարկություններ՝ Երևանի «Վիտամինների գործարան», «Կենցաղքիմ», «Պոլիպլաստ», «Ռետինատեխնիկական իրերի գործարան», «Հայներկ», «Քիմիադեղագործական ֆիրմա», Սևանի «Ապակեմեկուսիչ», Վանաձորի «Պոլիմերսոսիձ» և «Քրաուն Քեմիքալ» ՍՊ (մասնագիտացված է կենցաղային քիմիայի արտադրության մեջ), «Արփիմեդ», «Ֆարմատեք» ՍՊ և «Լիկվոր» ՓԲ (մասնագիտացված են դեղանյութերի արտադրության մեջ) և «Շեն Կոնցեռն» ՍՊ ընկերությունները, որոնք ավելի արագ կարող են արձագանքել շուկայի փոփոխվող պահանջներին ու ոչ մեծ ներդրումներով ընդլայնել արտադրությունները և նպաստել ոլորտի զարգացմանը։


ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

Շինանյութերի արդ-ն ընդգրկում է բնական շինանյութերի և ապակու, կապակցանյութերի, հավաքովի երկաթբետոնե կառուցատարրերի, ասբեստցեմենտե, խեցե, հախճապակե ու ճենապակե իրերի արտադրությունները։ ՀՀ-ում խոշորագույնը բնական շինանյութերի արդ-ն է, որը ներառում է տուֆի ու բազալտի որմնանյութերի, տուֆե, բազալտե, մարմարե, գրանիտե, տրավերտինե երեսպատման սալերի, բազալտե մայթաքարերի, եզրաքարերի և շին. այլ իրերի, ինչպես նաև լցանյութերի (պեռլիտ, պեմզա, հրաբխային խարամ, խիճ, ավազ) արտադրությունները։ ՀՀ-ում տուֆաքարի խոշոր արտադրողը «Արթիկ-տուֆ» ձեռնարկությունն է։

ՀՀ կապակցանյութերի արտադրությունն ընդգրկում է ցեմենտի, գաջի, կրի թողարկումը։ Գերակշռում է ցեմենտի արտադրությունը։ Հանրապետությունում գործում է ցեմենտի արտադրության 2 ձեռնարկություն՝ Հրազդանի ցեմենտի գործարանը և Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատը։ 2010-ին Հայաստանում արտադրվել է 488 հազար տ ցեմենտ (2007-ին՝ 722, 2009-ին՝ 467 հազար տ)։

Հրազդանի ցեմենտի գործարանը (2001-ից՝ «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ) հիմնվել է 1970-ին։ Տարեկան կարող է արտադրել 400, 500 և 600 ապրանքանիշեր մինչև 1,2 մլն տ ցեմենտ։ 1977-ին վերակազմավորվել է Հրազդանի ցեմենտի գործարանի՝ դառնալով տարածաշրջանում հիմն․ ցեմենտ արտադրողներից։ Սեփականաշնորհումից և «Միկա- Ցեմենտ» ՓԲԸ-ի հիմնադրումից հետո ցեմենտի արտադրության ծավալը հետզհետե աճել է։ Տարեկան արտադրվում է մոտ