Այս էջը հաստատված է

միջև 2002-ի հունիսին կնքված պայմանագրով՝ 30 տարի ժամկետով հավատարմագրային կառավարման են տրվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը։

«Զվարթնոց» օդանավակայանը ՀՀ հիմն․ միջազգային օդանավակայանն է։ Կառուցվել է 1961-ին։ 1985-ին Քաղաքաց. ավիացիայի միջազգային կազմակերպությունը՝ ICAO-ն (International Civil Aviation Organization), օդանավակայանին շնորհել է 2-րդ կարգ։ 1998-ին բացվել է նոր բեռնային համալիրը, 2007-ին՝ նոր միջազգային ուղևորափոխադրման վերջնակայանը։ 2008-ին սկսվել է հանրային գոտու նոր համալիրի շին-ը, որը շահագործման է հանձնվել 2011-ին. կրկնապատկվել են հաշվառման ու զննման ծառայությունների հնարավորությունները։

«Զվարթնոցից» թռիչքներ են կատարվում աշխարհի ավելի քան 60 քաղաքներ՝ Լոնդոն, Ֆրանկֆուրտ, Վիեննա, Դուբայ, Մյունխեն, Ամստերդամ, Փարիզ, Բեյրութ, Ստամբուլ, Մոսկվա, Պրահա, Լոս Անջելես և այլն (օրական մոտ 23 միջազգային թռիչք)։

«Զվարթնոցից» չվերթներ են իրականացնում նաև 3 տասնյակ օտարերկրյա ընկերություններ՝ «Էյր Ֆրանս» (Air France), «Բրիթիշ Էյրվեյս» (British Airways), «Չեք Էյրլայնս» (Czech Airlines), «Օստրիան Էյրլայնս» (Austrian Airlines), «Աերոֆլոտ» (Aeroflot), «Էյր Արաբիա» (Air Arabia ) և այլն։

«Շիրակ» օդանավակայանը ծառայում է որպես տեղական նշանակության և այլընտրանքային օդանավակայան, երբ «Զվարթնոցը» վատ տեսանելիության պատճառով սպասարկել չի կարողանում։ Կառուցվել է 1961-ին։ Թռիչքներ են կատարվում Մոսկվա, Սոչի և Դոնի Ռոստով։

«Արմավիա» ավիաընկերությունը ՀՀ-ի ազգային փոխադրողն է, որն իրականացնում է չվերթներ աշխարհի 48 քաղաք։ Հիմնադրվել է 1996-ին։ Ունի 12 օդանավ (2011, 3 Airbus A319, 1 A319 CJ, 3 A320, 1 Sukhoi Superjet 100, 3 Bombardier, 1 CRJ 2001 Յակ-42 VIP)։

Խողովակաշարային տրանսպորտը ՀՀ մուտք է գործել 1960-ին, երբ գործարկվել է Ղարադաղ (Ադրբեջան)-Երևան գազամուղը։ 1991-ին Ադրբեջանը դադարեցրել է ՀՀ-ի գազամատակարարումը։ Գազամուղներն ու դրանց վրա տեղակայված սարքավորումները տևականորեն անգործության են մատնվել, ստորգետնյա գազամուղների զգալի մասը քայքայվել ու կոնսերվացվել է։ Մինչև 1990-ական թթ. հանրապետությունում ընդհանուր առմամբ կառուցվել են 1768 կմ երկար․ մայրուղային գազամուղներ։ Գազիֆիկացման ցուցանիշներով Հայաստանը ԽՍՀՄ հանրապետությունների շարքում առաջիններից էր. քաղաքներում 82,6 % էր, գյուղերում՝ 83,3 %։

Հանրապետության գազամատակարարումը վերականգնելու նպատակով Վլադիկավկազի մոտակայքում գործարկվել է ճնշակային նոր կայան, և Վրաստանի տարածքով անցկացվել է մոտ 180 կմ երկար․ նոր գազամուղ։

1993-ին կառուցվել է Կարմիր կամուրջ-Սևքար-Բերդ 61,8 կմ երկար․ գազամուղը։ 1993-ի վերջին վերսկսվել է հանրապետության ռազմավար․ նշանակության առանձին օբյեկտների գազամատակարարումը, իսկ 1995-ին ՀՀ մտնող գազի քանակի զգալի ավելացման շնորհիվ սկսվել են տնտեսության կարևորագույն օբյեկտների գազամատակարարման վերականգնման աշխատանքներ։

2010-ին ՀՀ-ում բնական գազ է ստացել քաղաքային բնակավայրերի 91,8 %-ը, գյուղ․ բնակավայրերի՝ 90,9 %-ը։ ՀՀ-ն Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը «Զվարթնոց» օդանավակայանը (1981, ճարտ-ներ՝ Ա. Թարխանյան, Ս. Խաչիկյան, Ժ. Շեխելյան, Լ. Չերքեզյան, հեղինակակիցներ՝ ճարտ-ներ՝ Հ. Տիտանյան, Ա. Մեսչյան, կոնստրուկտոր՝ Ս. Բաղդասարյան) գազիֆիկացման մակարդակով (94 %) աշխարհում ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից է։

Հանրապետությունում գազամուղների շահագործման, գազի պահեստավորման և այլ աշխատանքներ կատարող ձեռնարկությունները միավորված են «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում (հիմն.՝ 1997)։

2007-ին շահագործման է հանձնվել 190 կմ երկարություն Իրան-Հայաստան գազամուղը։ Նախատեսվում է կառուցել նաև Իրան-Հայաստան նավթամթերքատար խողովակաշար։

ՀՀ-ի գազատրանսպորտային համակարգն ունի թողունակության զգալի պաշար։ Այրումում և Գյումրիում 2 ճնշակային կայանների տեղակայմամբ և մոտ 150 կմ երկար․ նոր գազամուղի կառուցմամբ ՀՀ տարածքով գազի արտահանման հնարավորությունը կարելի է հասցնել տարեկան մոտ 9,0 մլրդ մ²-ի։