Այս էջը հաստատված է

ընդհանուր ծավալում 1991-ի 44,9 %-ից 2001-ին նվազել է մինչև 28,8 %-ի։

Վերջին տարիներին տնտեսության մասնավոր հատվածի զարգացման շնորհիվ որոշ չափով ավելացել են սեփականությունից և ձեռնարկատիր. գործունեությունից ստացվող եկամուտները։ Աճել է նաև աշխատավարձի տեսակարար կշիռը եկամուտներում. 2008-ին կազմել է 54 %՝ 2006-ի 47,5 %-ի դիմաց։

1994-ից Հայաստանում արձանագրվել է տնտեսական աճ, որի տեմպը 2001-ից մինչև 2008-ի կեսերը կազմել է միջինը 12 % և, սոցիալական ապահովության ցանցի զարգացման հետ, նպաստել է աղքատության զգալի նվազմանը՝ 1999-ի ավելի քան 50 %-ից՝ մինչև 28 %։

1999-2003-ին նվազագույն աշխատավարձը Հայաստանում եղել է 5 հզ․ դրամ, 2004-ին՝ 13 հզ․, 2008-ին՝ 25 հզ․, 2009-ին՝ 30 հզ․ դրամ։

2008-ի համաշխ. ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով նվազել է ՀՀ տնտեսական աճի տեմպը, որն էականորեն անդրադարձել է նաև բարեկեցության ապահովման պետական ծրագրերի իրականացման վրա։

ՀՀ-ում աշխատավարձը և կենսաթոշակները զարգացած երկրների համեմատությամբ դեռևս շատ ցածր են և հեռու անհրաժեշտ կենսամակարդակ ապահովելուց. եթե զարգացած երկրներում աշխատավարձի բաժինը ՀՆԱ-ի 60-70 %-ն է, ապա ՀՀ-ում 2009-ին այն կազմել է ՀՆԱ-ի ընդամենը 38 %-ը։

Ճգնաժամի հետևանքով 2010-ին նվազագույն աշխատավարձը թողնվել է նույնը՝ 30 հազար դրամ, իսկ 2011-ին բարձրացվել է ընդամենը 2500 դրամով և կազմել 32,5 հզ․ դրամ։

2010-ի հունվ-ին պետ․ հատվածում ամսական միջին անվան․ աշխատավարձը կազմել է 81,115 հզ․, ոչ պետական հատվածում՝ 126,829 հզ․ դրամ, 2011-ի հունվ-ին՝ համապատասխանաբար՝ 84,370 և 130,839 հզ․ դրամ։

Միջին աշխատավարձերն էականորեն տարբերվում են նաև ըստ տնտեսական գործունեության տեսակների, մասնավորապես, 2010-ին գյուղատնտեսության (որսորդությունը և անտառային տնտեսությունը ներառյալ) ոլորտում այն կազմել է 76,099 հզ․, ձկնաբուծության ոլորտում՝ 57,815 հզ․, հանքագործ․ արդ-յան մեջ՝ 221,229 հզ․, էլեկտրաէներգիայի, գազի բաշխման, ջրի արդ-յան մեջ՝ 143,364 հզ․, շին-յան մեջ՝ 142,066 հզ․, ֆինանս․ գործունեության ոլորտում՝ 295,429 հզ․, առողջապահ-յան ոլորտում՝ 68,806 հզ․, պետական կառավարման համակարգում՝ 127,064 հզ․, կրթության ոլորտում՝ 78,131 հզ․ դրամ, ևն։

Աշխատավարձերը տարբեր են նաև մարզերում. 2011-ի 2-րդ եռամսյակում Արագածոտնում միջին աշխատավարձը կազմել է 76, 516 հզ․ դրամ, Վայոց ձորում՝ 81,002, Երևանում՝ 122,767, Սյունիքում՝ 161,774 հզ․, ևն։

Բնակչության եկամուտներում ցածր են նաև կենսաթոշակների ու սոցիալական նպաստների տեսակարար կշիռները, համապատասխանաբար՝ 11,5 և 10 %-ը։ Իսկ կենսաթոշակի նվազագույն չափ 2009-ից սահմանվել էր 21,3 հզ․ դրամը։ 2010-ի նոյեմբ-ից այն բարձրացվել է 11 %-ով, որը, սակայն, ցածր էր աղքատության ընդհանուր շեմից։ Ցածր են նաև մյուս նպաստները։ ՀՀ բնակչության կենսամակարդակի ապահովման հարցում դեռևս զգալի են ստացվող տրանսֆերտները,

Աղյուսակ 1. Աղքատության ընդհանուր և պարենային շեմերը ՀՀ-ում 2004-09-ին (հզ. դրամ)
2004 2005 2006 2007 2008 2009
Աղքատության ընդհանուր շեմը 19,373 20,289 21,555 23,168 25,188 25,877
Աղքատության պարենային շեմը 12,467 13,266 14,300 15,753 17,232 17,141

որոնք 2009-ին կազմել են բնակչության ընդհանուր եկամուտների 9-10 %-ը։ Տնային տնտեսությունների դրամ․ եկամուտները 2008-ին ծախսվել են հետևյալ համամասնությամբ՝ սննդի համար՝ 48,1 %, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի համար՝ 27 %, ոչ պարենային ապրանքների համար՝ 11,5 %, ծառայությունների վճարի համար՝ 11,2, այլ ծախսերի համար՝ 2,2 %։ Բնակչության ամենանվազ ապահովված խմբերում դրամ․ ծախսերի շուրջ 80 %-ը բաժին է ընկնում սննդամթերքին։

ՀՀ բնակչության մեկ շնչի հաշվով 2008-ին օգտագործվել է ցորենի ալյուր 147,4 կգ, կարտոֆիլ՝ 49,5 կգ, բանջարեղեն՝ 313,8 կգ, միրգ՝ 98,2 կգ․ ձեթ՝ 7,8 կգ, շաքար՝ 36,1 կգ, կաթնեղեն (բացի կարագից)՝ 194,3 կգ, միս՝ 48,6 կգ, ձու՝ 9,8 հատ։