ՀՀ անկախացումից հետո արձանագրվել է ընդհանուր հիվանդացության ցուցանիշների որոշակի աճ, ընդ որում՝ մեծ տեսակարար կշիռ ունեն շնչառ. օրգանների, արյան շրջանառության համակարգի, վարակիչ և մակաբուծ., իսկ 0-14 տարեկան երեխաների՝ շնչառ. օրգանների, վարակիչ և մակաբուծ., մարսող. օրգանների, մաշկի և ենթամաշկ. բջջանքի, միզասեռ. համակարգի հիվանդությունները։
Կյանքի միջին տևողությունը 1990-ի 70,7-ի համեմատությամբ 2009-ին ավելացել է մինչև 73,9, այսինքն՝ 3,2 տարով։ Կյանքի սպասվող միջին տևողությունը վերջին 10 տարիներին կանանց համար 5-6 տարով գերազանցել է տղամարդկանց ցուցանիշը, և այդ տարբերությունը
Գործակից | 1990 | 2000 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
Ծնելիություն | 22,5 | 9,0 | 11,2 | 11,7 | 11,7 | 11,7 | 12,4 | 12,8 | 13,7 | 13,8 | 13,3 |
Մահացություն | 6,2 | 6,3 | 8,1 | 8,0 | 8,2 | 8,5 | 8,3 | 8,5 | 8,5 | 8,6 | 8,6 |
Պտղաբերություն | 2,62 | 1,7 | 1,56 | 1,32 | 1,32 | 1,33 | 1,34 | 1,35 | 1,36 | 1,6 | 1,35 |
մեծանալու միտում ունի։ 2009-ին այս 2 ցուցանիշներն էլ բարձր են եղել՝ 77 տարի կանանց համար՝ 1990-ի 75,2-ի համեմատությամբ, և 70,6 տարի տղամարդկանց համար՝ 1990-ի 68,4-ի դիմաց։
Ծնելիության, մահացության և պտղաբերության գործակիցները 1990-ի համեմատությամբ նվազել են։ Հասարակության պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է պտղաբերության 2,15-ից բարձր գործակից։ 1996-ից ՀՀ-ում պտղաբերության գործակիցը ցածր է այդ ցուցանիշից (աղ. 3)
Մանկ․ մահացությունն անկման ակնհայտ միտում ունի. 1990-ի 18,5-ի դիմաց 2009-ին կազմել է 10,4, որը, սակայն, ավելի քան 2 անգամ գերազանցում է եվրոպ. միջին ցուցանիշը։
Նվազել է նաև մայրական մահացությունը. 2000-ի 71,1-ից (100 հզ. կենդանի ծննդի հաշվով) 2009-ին իջել է մինչև 33,8-ի։
ՀՀ-ում մահերի մոտ 70 %-ի պատճառը սիրտանոթ. հիվանդություններն ու չարորակ նորագոյացություններն են։ Մահացությունը նվազեցնելու նպատակով քայլեր են ձեռնարկվում սիրտանոթ. հիվանդությունների վաղ հայտնաբերման և դրանց բարդությունները կանխելու ուղղությամբ։
Վերջին տարիներին, մայրական մահացության հիմն․ պատճառներից բացի, հաճախացել են նաև արտասեռական հիվանդությունները՝ կապված կանանց ընդհանուր առողջ․ վիճակի վատթարացման, նախածննդային բուժօգնության որակի և մատչելիության անկման, կեսարյան հատումներով ընթացող ծննդաբերությունների աճի հետ։ 2008-ին ստեղծվել է արագ արձագանքման ծառայություն, որն անհետաձգելի մանկաբարձագինեկոլոգ. բուժօգնություն է տրամադրում մարզերի ծննդօգնության հիմնարկներին, որի շնորհիվ 2010-ին 70 %-ով կրճատվել է մայրական մահացությունը և շուրջ 20 %-ով՝ մոր և մանկան ծննդաբեր. տրավմատիզմը։ ՀՀ 6 մարզում արդեն գործում է «Շրջիկ գինեկոլոգի» ծառայություն, որը հեռավոր գյուղերում իրականացնում է հղիների և կանանց հետազոտություն ու խորհրդատվություն։
Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտի ռազմավար․ նպատակները երեխաների, դեռահասների, մայրերի վերարտադրող․ առողջության պահպանումն ու երեխաների սնուցման բարելավումն են։ Անկախության հռչակումից հետո ՀՀ-ն, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, միացել է այդ կազմակերպության ստանձնած պարտավորություններին։ Մոր և մանկան առողջության պահպանումը՝ որպես հիմն․ գերակայություն, ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով և արտացոլված է մի շարք ազգային ռազմավար․ փաստաթղթերում, ՄԱԿ-ի պայմանագրերում, համաշխ. հռչակագրերում և օրենքներում։ Մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում ռազմավարության հիմն.