որը պատասխանատու է դեղերի և բժշկ. սարքերի գնահատման ու գրանցման, ինչպես նաև համապատասխան կանոնակարգող փաստաթղթերի մշակման համար։ Մինչև 2000-ը գործակալությունը պատասխանատու էր նաև շրջանառվող դեղերի գրանցման պահանջներին համապատասխանության մշտադիտարկման համար, որն իրականացվել է տեսչական ստուգումների միջոցով։ Այդ պատասխանատվությունը փոխանցվել է ԱՆ-ին։
ՀՀ-ում դեղերի ոլորտի կանոնակարգման իրավ․ հիմքերը սահմանվել են 1998-ի «Դեղերի մասին» ՀՀ օրենքով։ Պետությունը ներդրել է նաև որոշ հիվանդությունների բուժման համար պահանջվող դեղերի կենտրոնացված գնումների մեխանիզմ։ Այդ դեղերի գնման ծախսերը նախատեսված են առաջնային բուժօգնության հաստատությունների ֆինանսավորման կազմում (ըստ մարդաշնչի հատկացվող), որը հնարավորություն է տալիս ԱԱՊ-ի բուժկազմակերպություններին դեղեր ձեռք բերելու պետության սահմանած գներով։
Դեղագործ․ շուկայում գործում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանումն իրականացնող 8 դեղագործ․ կազմակերպություններ («Մերկադո Հոլդինգ», «Լամբրոն-Ֆարմիմպէքս», «Արֆարմացիա», «Ռիխտեր-Լամբրոն» և այլն), ՀՀ դեղեր ներմուծող 27 կազմակերպություն («Նատալի Ֆարմ», «Ալֆա-Ֆարմ, «Լամբրոն-Ֆարմիմպէքս, «Արֆարմացիա», «Էսկուլապ», «Տոնուս-Լես Ֆարմատեք», «Արմֆարմ» և այլն), ինչպես նաև դեղեր և բժշկ. նշանակության ապրանքներ ներկրող բարեգործ․ կազմակերպություններ (Ֆրանսիայի, Բելգիայի և Հունաստանի «Բժիշկներ առանց սահմանների»-ի բաժանմունքները, «Վորլդ Վիժն Ինտերնեյշընել» միջազգ. բարեգործ․ կազմակերպությունը և այլն)։ Շուրջ 130 արտոնագրված առաքիչներից մոտ 30-ը խոշոր են, ունեն սեփական պահեստներ՝ 800-1000 անուն դեղորայքով։ Դրանցից մի քանիսն ապահովում են շուկայում վաճառվող դեղերի մոտ 80 %-ը։ Ներկայումս գործում են 1000-1200 մասնավոր դեղատներ (նախկին պետական համակարգում գործող շուրջ 300-ի փոխարեն), որոնց 70-80 %-ը՝ Երևանում։
ՀՀ Կառավարության ծրագրի իրագործման շրջանակներում 2010-ին պետական գրանցում են ստացել շուրջ 555 անուն դեղեր, որի շնորհիվ մի շարք դեղեր հասանելի են դարձել հիվանդներին։ Միևնույն ժամանակ պետական բյուջեից կենտրոնացված կարգով դեղապահովման համար հատկացվել է 2,6 մլրդ դրամ, որը կազմում է ընդհանուր պահանջարկի 40 %-ը։
Կառավարությունը բաշխում է նաև մարդասիր. օգնության շրջանակներում տրամադրված դեղերն ու բժշկ. սարքերը։ ՀՀ-ում դեղերի հիմն․ դոնոր կազմակերպություններն են Հայաստանի միավորված հիմնադրամը, Օգնության միավորված մեթոդ․ կոմիտեն (UMCOR) և Միջազգ. օգնության և զարգացման կազմակերպությունը (IRD)։
ՀՀ բնակչությանն անվտանգ․ արդյունավետ և որակյալ դեղերով ապահովելու, կեղծ և չգրանցված դեղերի շրջանառությունը վերահսկելու նպատակով կատարվում են մասնագիտական ուսումնասիրություններ։ Ապահովվում է մասնագետների մասնակցությունը թմրամիջոցների հանձնման-ընդունման, Պետական գնումների գործակալության, մարդասիր. ճանապարհով ստացված դեղերի և բժշկ. նշանակության ապրանքների գույքագրման ու գնահատման, միջգերատեսչական հանձնաժողովների աշխատանքներին։ 2010-ին հաստատվել են «Դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները»՝ ՀՀ-ում դեղարտադրությունը միջազգ. չափանիշներին համապատասխանեցնելու, տեղական և միջազգ. շուկաներում տեղական արտադրության դեղերի մրցունակությունը բարձրացնելու, արտահանման ծավալներն ավելացնելու, դեղարտադրության տեխ. հագեցվածությունը ժամանակակից միջազգ. չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով և այլն։ Մշակվել են նաև իրավ․ ակտեր՝ «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու», «Թունավոր նյութերի ցանկը և խիստ թունավոր նյութերի խոշոր չափերը սահմանելու» և «Բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման կարգն ու պայմանները հաստատելու» վերաբերյալ։
ՀՀ առողջապահ-յան բարեփոխման ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի համակարգում 1996-ին ստեղծվել է Առողջապահ-յան տեղեկատվ. վերլուծ. հանրապետական կենտրոն (ԱՏՎՀԿ), որի գործունեությունը ներառում է տվյալների, հաշվետվական ձևերի հավաքագրումը, բուժհաստատությունների ներկայացրած տվյալների ստուգումը, համակարգչային մուտքագրումը, վիճակագր. տվյալների համախմբումը, ամփոփումը և դասակարգումը՝ ըստ առողջապահ․ ոլորտների, մարզային առողջապահ․ տվյալների համախմբումն ու փոխանցումը ՀՀ տարածքային կառավարման մարմիններ, վերջն․ վիճակագր. ձևերի կազմավորումը և սահմանված ժամկետներում ներկայացումը ՀՀ ազգային վիճակագր. ծառայություն (ԱՎԾ), ԱՀԿ «Առողջություն բոլորի համար» ծրագրին փոխանցվող ՀՀ առողջապահ-յան ոլորտի համապատասխան տվյալների պատրաստումն ու վերլուծությունը։
Հրատարակվել են տարաբնույթ մեթոդ․ ու վերլուծ. ձեռնարկներ և զեկույցներ, պատրաստվել ու տպագրվել են ամենամյա «Հայաստան։ Առողջություն և առողջապահություն» տարեգիրքը, «Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց» ամսագիրը (24 համար), ԱՀԿ-ի՝ եվրոպ. «Առողջություն բոլորի համար» համակարգչային ծրագրի կիրառման մեթոդ. համակարգչային ձեռնարկը, «Առողջապահական հաշվառման