Այս էջը հաստատված է

չեմպիոն (1959) Նորայր Մուշեղյանը, աշխարհի չեմպիոն (1982, 1983) և գավաթակիր (1982), Եվրոպայի (1981, 1983) չեմպիոն Բենուր Փաշայանը, աշխարհի (1986), Եվրոպայի (1986), օլիմպ․ խաղերի (1988) չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը, Եվրոպայի (1991, 1992), աշխարհի (1990, 1991, 1994) և օլիմպ․ խաղերի (1992) չեմպիոն Մնացական Իսկանդարյանը, սամբոյի աշխարհի (1988-91), Եվրոպայի (1987) չեմպիոն Գուրգեն Թութխալյանը, աշխարհի չեմպիոն (1988-91, 1996) Գագիկ Ղազարյանը, աշխարհի (1991, 1993, 1995) և Եվրոպայի (1992, 1994, 1995) չեմպիոն Հովիկ Մանուկյանը, աշխարհի (1988) և Եվրոպայի (1999-2001) չեմպիոն Քրիստինե Նաջարյանը, աշխարհի չեմպիոն (2010) Աշոտ Դանիելյանը, XXX օլիմպ. խաղերի (2012) մրցանակակիրներ Արսեն Ջուլֆալակյանը և Արթուր Ալեքսանյանը, մարտ․ սամբոյի աշխարհի չեմպիոն (2010) Վաչիկ Վարդանյանը և ուրիշներ։

Հաջողության են հասել նաև այլ մարզաձևերի ներկայացուցիչներ՝ Եվրոպայի (1975, 1976, 1979), աշխարհի (1974, 1976, 1980, 1981) չեմպիոն հրաձգուհի Զինաիդա Սիմոնյանը, աշխարհի չեմպիոն (1979, 1980) սուսերամարտիկ Աշոտ Կարագյանը, Եվրոպայի չեմպիոն (1986, 1987) աթլետ (հեռացատկորդ) Ռոբերտ Էմմիյանը, Եվրոպայի չեմպիոն (1972, 1974, 1975, 1977) սուզալողորդ Շավարշ Կարապետյանը, աշխարհի (1994, 1999, 2001) և Եվրոպայի (1991, 1994, 2000, 2001) չեմպիոն հրաձգուհի Երջանիկ Ավետիսյանը և ուրիշներ։

Հայաստանում լայն տարածում և լավ ավանդույթներ ունի նաև շախմատը։ Հանրապետության շախմատի ֆեդերացիան ստեղծվել է 1927-ին։ Հայ շախմատիստներն առաջատար դիրքեր են գրավել ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև աշխարհի առաջնություններում։ Տիգրան Պետրոսյանն աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել և պահպանել է 1963-69-ին, Գարրի Կասպարովը դարձել է աշխարհի եռակի (1985, 1986, 1988), պրոֆեսիոնալ շախմատի (1985) չեմպիոն, աշխարհի գավաթի հաղթող (1989), Ռաֆայել Վահանյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում բազմիցս դարձել է շախմատի օլիմպիադաների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող։

1999-ին Հայաստանի շախմատի ազգային հավաքականը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, 1992, 2002-ին և 2004-ին շախմատի համաշխ. օլիմպիադաներում դարձել բրոնզե մեդալակիր, 2006, 2008 և 2012-ին՝ չեմպիոն, 1997, 2001-ին և 2005-ին 3-րդ տեղն է գրավել աշխարհի առաջնություններում, 2011-ին նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը (Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, մարզիչ՝ Արշակ Պետրոսյան)։ Հավաքականի առաջատարը՝ Լևոն Արոնյանը, դարձել է արագ շախմատի (2009), Ֆիշերի շախմատի (2008, 2009), կայծակնային շախմատի (2010) աշխարհի չեմպիոն, բազմաթիվ գերմրցաշարերի հաղթող և հաստատուն տեղ է գրավել աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում։

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը 2008-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն, Երևանի «Միկա» կանանց ակումբը 2006-ին՝ Եվրագավաթի հաղթող։ 1998-ին և 2010-ին Հայաստանի պատանեկան հավաքականը համաշխ. օլիմպիադաներում նվաճել է չեմպիոնի կոչումը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ՖԻԴԵ-ի անդամ է 1999-ից։ 2011-ին Հայաստանն ուներ 26 գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ, ՖԻԴԵ-ի 8 վարպետ, միջազգային վարկանիշներ ունեին 285, ազգային վարկանիշ՝ ավելի քան 3000 շախմատիստներ։

Օլիմպ․ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մարզ․ լուրջ նվաճումներ են ունեցել նաև հայազգի մարզիկներ՝ տարբեր երկրներից (տես Հավելված 1.10), որոնք միայն օլիմպ․ խաղերում նվաճել են 15 ոսկե, 8 արծաթե և 9 բրոնզե մեդալներ։

Սպորտին մեծ ուշադրություն է դարձվում նաև մեր օրերում, նորոգվում և համալրվում են ՀՀ մարզ․ բազաները, հիմնովին վերականգնվել է Երևանի օլիմպ․ հերթափոխի պետական մարզ․ քոլեջը, «Հայաստան» և «Աշխատանք» մարզ․ միությունների աթլետիկայի մանեժները, ծանրամարտի և ըմբշամարտի մարզադահլիճները, Աբովյանում շահագործման է հանձնվել յուրատիպ մարզահամալիր, վերակառուցվել են Ծաղկաձորի օլիմպ․ համալիրը, 16 մարզային կառույցներ։ Մարզ․ դպրոցները հանդերձվել են ժամանակակից մարզագույքով։ Նոր մարզ․ դպրոցներ են կառուցվել Գյումրիում, Վանաձորում