Այս էջը հաստատված է

2008-09 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում իրականացվում է ներառական կրթության ծրագիրը (ամրագրվել է «Կրթության մասին» և 2005-ին ընդունված «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքներով), որը հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը (ծնողների ընտրությամբ) կազմակերպել հասակակիցների հետ համատեղ՝ հանրակրթական դասարաններում՝ անհատական պլանով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հատուկ ծրագրով։

Ներկայումս ՀՀ-ում գործում են 24 հատուկ դպրոցներ և 1 բժշկահոգեբանամանկավարժ. գնահատման կենտրոն։ Ներառական կրթություն իրականացվում է հանրակրթական 49 դպրոցում (ներառված են շուրջ 900 երեխաներ)։

Ներառական կրթ. ծրագրերին աջակցում են ՄԱԿ-ի Մանկ․ հիմնադրամը, «Հույսի կամուրջ» հասարակական, «Վորլդ Վիժն» և «Առաքելություն Արևելք» միջազգային կազմակերպությունները։

Արտադպրոցական դաստիարակություն

ՀՀ-ում հանրակրթության կարևոր օղակներից է արտադպրոց. դաստիարակությունը, որի նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպումն է, նրանց հոգևոր, գեղագիտական, ֆիզ. զարգացմանը, ռազմահայրենասիր. դաստիարակությանը, բնապահպան., կիրառ. և տեղեկատվ. գիտելիքների ձեռքբերմանը նպաստելը։ Արտադպրոց. դաստիարակությունն իրականացվում է մանկապատանեկան կազմակերպությունների, ստեղծագործ., գեղագիտական, տեխնոլոգ․ կենտրոնների, երաժշտ., նկարչական, արվ-ի դպրոցների, ակումբների, պատանի հայրենասերների, տեխնիկների, բնասերների և զբոսաշրջային կայանների, մարզադպրոցների, մարզաառողջարար. ճամբարների և այլ կազմակերպությունների միջոցով։

Արտադպրոց. կրթադաստիարակչական ուրույն համակարգ է սկաուտականությունը, որի նպատակը պատասխանատու, գիտակից, հասարակայնորեն ակտիվ, հոգեպես ամուր, հայրենասեր և ազատասեր սերունդ դաստիարակելն է։

Սկաուտի նշանաբանն է՝ «Միշտ պատրաստ», հայ սկաուտինը՝ «Բարձրացիր, բարձրացրու»։

Հայկ. առաջին սկաուտ․ խմբերն ստեղծվել են սկաուտ․ շարժման սկզբնավորմանը (XX դ-ի սկիզբ, Մեծ Բրիտանիա) զուգընթաց՝ 1908-ին՝ Հնդկաստանի Մադրաս և Բոմբեյ քաղաքներում, 1910-ին՝ Վանի ամերիկյան որբանոցում և Կ. Պոլսում։ Մեծ եղեռնից հետո՝ 1917-18-ին, շարժումը Կ. Պոլսում վերականգնվել է, ստեղծվել է Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ), որն այնտեղ գործել է մինչև 1922-ը։ Այնուհետև շարժումը տարածվել է Սփյուռքում՝ ստանալով կուս․ հովանավորություն, և մեծապես նպաստել է հայապահպանությանը։

Հայաստանի առաջին հանրապետության օրոք՝ 1919-ին հանրային կրթության նախարար Նիկոլ Աղբալյանի նախաձեռնությամբ և Կ. Պոլսից հրավիրված սկաուտ․ շարժման նվիրյալներ Վահան Չերազի, Տիգրան Խոյյանի, Օնիկ Յազմաճյանի և ուրիշներ ջանքերով հիմնադրվել է ՀՄԸՄ-ի սկաուտ․ միությունը։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո միության գործունեությունն արգելվել է։

Սկաուտ․ խմբերը Հայաստանում վերսկսել են գործել միայն 1989-ից։ ՀՄԸՄ-ի հանրապետական կառույցը՝ Հայաստանի ազգային սկաուտ․ կազմակերպությունը (ՀԱՍԿ), պաշտոնապես գրանցվել է 1995-ին։ 1997-ից այն անդամակցում է Համաշխ. սկաուտ․ շարժմանը։ ՀԱՍԿ-ը