Այս էջը հաստատված է

մասնաճյուղեր, ստորաբաժանումներ և խմբեր ունի ՀՀ գրեթե բոլոր մարզերում ու Արցախում։

ՀԱՍԿ-ն ունի իր դրոշը, խորհրդանշանը, քայլերգը, նշանաբանը, համազգեստը։ Ապրիլի 18-ը Հայ սկաուտի օրն է։

Խորհրդ. տարիներին գործել են պիոներների և դպրոցականների պալատներ՝ զանազան մասնագիտական խմբակներով, որտեղ ընդգրկվել է դպրոցականների զգալի մասը, անցկացվել են օլիմպիադաներ, սպարտակիադաներ, ռազմամարզ. խաղեր, կազմակերպվել գիտաճանաչող. արշավներ, էքսկուրսիաներ, մանկ․ ստեղծագործության ցուցահանդեսներ, նշվել են կարևոր իրադարձություններ, տոներ և այլն։ ՀԽՍՀ-ում առաջինը բացվել է Երևանի պիոներ տունը (1922, 1937-93-ին՝ Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների և դպրոցականների պալատ. 1982-83 ուսումնական տարում ունեցել է 266 խմբակ, որտեղ ընդգրկված են եղել 5 հազար դպրոցական, 1993-ից՝ Երևանի քաղաքապետարանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն)։ 1922-ին բացվել է նաև Լենինականի պիոներ տունը։

1982-83 ուս. տարում գործել են 57 նմանատիպ պալատներ, որոնց 2600 խմբակներում և բաժանմունքներում ընդգրկված էին ավելի քան 40 հազար պիոներ-դպրոցականներ։ Խորհրդային շրջանում գործել են նաև արտադպրոց. այլ հաստատություններ՝ պատանի բնասերների (1982-83-ին՝ 8 կայան, 2,5 հազար երեխա), պատանի տեխնիկների (26 կայան, շուրջ 9 հազար երեխա) կայաններ և այլն։

Երեխաների ամառային և ձմեռային հանգիստը կազմակերպվել է պիոներ․ ճամբարներում, քաղաքներում և գյուղերում ստեղծվել են նաև բակային ճամբարներ։ ՀԽՍՀ-ում առաջին ճամբարը բացվել է 1924-ին (Ծաղկաձոր)։ Հետագայում բազմաթիվ ճամբարներ են բացվել Վանաձորում («Հայկական Արտեկ» և այլն), Ծաղկաձորում, Հանքավանում և այլ վայրերում։ 1986-ին գործել են 1398 պիոներ․ ճամբարներ, որտեղ ամառային արձակուրդն անցկացրել է ավելի քան 216 հազար երեխա։

Արտադպրոց. հաստատությունների առանձին գործառույթներ են իրականացրել նաև մանկ․ գրադարանները, թատրոնները, կինոթատրոնները, աշխատանքներին աջակցել են Հայաստանի երգչախմբային և թատեր. ընկերությունները, ստեղծագործ․ միությունները, ԴՕՍԱԱՖ-ը, մարզ․ և այլ կազմակերպություններ։

ՀՀ-ում արտադպրոց. դաստիարակության օրինակելի հաստատություններ են հայորդաց տները, որտեղ պատանիները, արվ-ի և արհեստի տարբեր ճյուղերում մասնագիտանալուց բացի, ստանում են նաև ազգային և հոգևոր կրթություն ու դաստիարակություն։

Հայորդաց տները բացվել են 1993-ից՝ խորհրդային տարիների պիոներ-պալատների հիմքի վրա՝ Հայ առաքել․ եկեղեցու, ՀԲԸՄ-ի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, մի շարք բարերարների հովանավորությամբ։

2011-ին ՀՀ-ում գործել են 8 հայորդաց տներ՝ 3500 սաներով։

Արտադպրոց. դաստիարակության ստեղծագործ․ կենտրոններից ուշագրավ է Գեղագիտության ազգային կենտրոնի գործունեությունը, որը հիմնադրվել է 1978-ին Երևանում՝ արվեստաբան Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ 1970-ին ստեղծված աշխարհում առաջին մանկ․ ստեղծագործության թանգարանի հիման վրա (մինչև 1999-ը՝ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոն)։ Կենտրոնում գործում են կերպարվեստի, դեկորատիվ-կիրառ. արվեստի, պարարվեստի ստուդիաներ, որտեղ սովորում է 4-16 տարեկան շուրջ 5 հազար երեխա, ինչպես