միջոցով նեղ մասնագետների պատրաստում), երրորդ աստիճան (ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի միջոցով գիտամանկավարժ. կադրերի պատրաստում)։
Համագործակցում է ՌԴ-ի, եվրոպ. մի շարք երկրների, ԱՄՆ-ի, Հնդկաստանի շուրջ 30 համալսարանների հետ, անդամակցում է «Ավստրիական ակադեմիական փոխանակության ծառայություն» ծրագրին։ 2000ից ԵՊԲՀ-ն Համալսարանների միջազգային և Եվրոպ. ընկերակցությունների անդամ է։
2010-11 ուսումնական տարում ԵՊԲՀ-ում սովորել է շուրջ 7 հազար ուսանող։ ԵՊԲՀ-ի ռեկտորներ են եղել Հակոբ Հովհաննիսյանը (1930-36), Ա. Շահվերդովը (1936-37), Ե. Հարությունյանը (1937-38), Վերգինե Միքայելյանը (1938-44), Ռուբեն Գյանջեցյանը (1944-46), Ներսես Հակոբյանը (1946-50), Գարեգին Աղբալյանը (1950-53), Գևորգ Ղևոնդյանը (1953-58), Լևոն Հարությունյանը (1958-59), Սուրեն Գալստյանը (1959-62 և 1969-71), Սոկրատ Հովհաննիսյանը (1962-66), Ռաֆայել Ստամբոլցյանը (1966-68), Գաբրիել Խաչատրյանը (1968-69), Էմիլ Գաբրիելյանը (1971-75), Կիլեն Աստվածատրյանը (1975-87), Վիլեն Հակոբյանը (1987-2006), Գոհար Քյալյանը (2006-11), Դերենիկ Դումանյանը (2011-12), 2012-ից Սամվել Ավետիսյանն է (պաշտոնակատար)։
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ) ՀՀ բարձրագույն ճարտարագիտական կրթության առաջատար ուսումնական հաստատությունն է։ Ստեղծվել է 1933-ին՝ Շին. (1930) և Քիմիատեխնոլոգ. (1933) ինստ-ների միավորմամբ։ Մինչև 1991-ը՝ Երևանի պոլիտեխ. ինստիտուտ։ Ունի քիմիական տեխնոլոգիաների և բնապահպան. ճարտարագիտության, էլեկտրատեխ., մեքենաշինության, ընդերքաբանության և մետալուրգիայի, կիբեռնետիկայի, էներգետիկայի, ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի, համակարգչային համակարգերի և ինֆորմատիկայի, տրանսպորտային համակարգերի, կիրառ. մաթեմատիկայի, հասարակական գիտությունների և լեզուների, մեխանիկամեքենագիտական ֆակ-ներ, օտարերկրյա քաղաքացիների ուսուցման և հեռակա բաժանմունքներ, ասպիրանտուրա (1939-ից), ատենախոսության պաշտպանության 5 մասնագիտական խորհուրդներ, մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում, Կապանում։ 2001-ից գործում է միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի միջֆակուլտետային ամբիոնը՝ «Սինոփսիս Արմենիա» ուսումնական ֆակ-ի շրջանակներում։
ՀՊՃՀ-ն հրատարակում է գիտական աշխատությունների «Տեղեկագիր», «Ճարտարագետ» (1957-ից, մինչև 1991-ը՝ «Պոլիտեխնիկ») պաշտոնաթերթը։ Ունի գիտակրթական ընկերություն, համակարգչային կենտրոն, գրադարան (շուրջ 1,4 մլն միավոր գիրք), տպարան, մշակութային և մարզ․ կառույցներ։
2010-11 ոաումնական տարում ՀՊՃՀ-ում սովորել է շուրջ 10 հազար ուսանող։
ՀՊՃՀ-ի ռեկտորներ են եղել Միքայել Մազմանյանը (Շին. ինստիտուտ, 1930-33), Հակոբ Հովհաննիսյանը (Քիմիատեխնոլոգ. ինստիտուտ, 1932-33), Հովհաննես Բաբաջանյանը (1933-1936), Հմայակ Ղոնդախչյանը (1936-37), Աշոտ Մելիքջանյանը (1937-ի օգոստ-հոկտ.), Միսակ Պետրոսյանը (1937-46), Պետրոս Մելքոնյանը (1946-65), Աշոտ Ասլանյանը (1965-66), Արծրունի Գասպարյանը (1966-80), Ռաֆայել Մովսիսյանը (1980-88), Յուրի Սարգսյանը (1988-2006), Ոստանիկ Մարուխյանը (2006-11), 2011-ից Արա Ավետիսյանն է։
Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը (ԵՊԼՀ) ստեղծվել է 1935-ին հիմնադրված Ռուս․ մանկավարժ․ երկամյա կուրսերի հիմքի վրա. որպես ինքնուրույն բուհ գործում է 1962-ից, նույն թվականից կոչվել է ռուս գրող Վ. Բրյոաովի անվան։ Մինչև 1995-ը՝ Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժ. ինստիտուտ, 1995-2000-ին՝ Հայաստանի օտար լեզուների պետական համալսարան։ Ունի լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության, օտար լեզուների, ռուսաց լեզվի, գրակ-յան և օտար լեզուների ֆակ-ներ, ասպիրանտուրա, ատենախոսության պաշտպանության մասնագիտական խորհուրդ, գրադարան։ Հրատարակում է «Պոլիգլոտ» (2005-ից) ամսագիրը։
2010-11 ուսումնական տարում ԵՊԼՀ-ում սովորել է ավելի քան 4 հազար ուսանող։
ԵՊԼՀ-ի ռեկտորներ են Եղել Մ. Նահապետյանը (1962-66), Ռաֆայել Սամսոնովը (1966-72), Սեմյոն Հախումյանը (1972-73), Ռոբերտ Խաչատրյանը (1973-74), Սերգեյ Դարոնյանը (1974-82), Յակով Խաչիկյանը (1982-88), Իվետա Առաքելյանը (1988-97), Սուրեն Զոլյանը (1997-2012), 2012-ից Գայանե Գասպարյանն է։
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (ՖԿՀՊԻ) հիմնադրվել է 1945-ին՝ Հայկական պետական մանկավարժ․ ինստ-ի ֆիզկուլտուրայի ֆակ-ի հիմքի վրա։ Ունի մարզչամանկավարժ. և մարզաառողջարար. ֆակ-ներ, ասպիրանտուրա (1995-ից), հեռակա ուսուցման բաժին։ Պատրաստում է դիպլոմավորված մասնագետներ՝