առողջապահություն, իրավագիտություն (համեմատ․ իրավաբ. հետազոտություններ), անգլ-ի ուսուցում և դասավանդում՝ որպես օտար լեզու, մասնագիտություններով։ Ուսուցումն անգլերենով է։ ՀԱՀ-ի ուսանողներն ստանում են նաև շրջակա միջավայրի պահպանության միջգիտակարգային վկայական։ Ունի գրադարան, հյուրանոցային համալիր։
2010-11 ուսումնական տարում ՀԱՀ-ում սովորել է շուրջ 450 ուսանող։
ՀԱՀ-ի ռեկտորներ են եղել Միհրան Աղբաբյանը (1991-97), Հարություն Արմենյանը (1997-2010), 2010-ից Բրյուս Պողոսյանն է։
Հայաստանի պետական ագրարային համալսարանը (ՀՊԱՀ, 1994-2005-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադ.) ագրոպարենային բնագավառի մասնագետներ պատրաստող միակ պետական բուհն է ՀՀ-ում։ Կազմավորվել է 1994-ին՝ ԵՊՀ-ի գյուղատնտեսական ֆակ-ի (հիմն.՝ 1921) հիմքի վրա 1930-ին ստեղծված Հայկական գյուղատնտեսական ու Անդրկովկասի անասնաբուժ. (հիմն.՝ 1928) ինստ-ի և Հայկական գյուղատնտեսական ինստ-ի անասնաբուծ. ֆակ-ի հիմքի վրա 1931-ին ստեղծված Երևանի անասնաբուծ-անասնաբուժ. ինստ-ների միավորմամբ։
Ունի ագրոնոմ., անասնաբուժ. բժշկագիտության և անասնաբուծության, գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի, ջրհողբարելավման, հողաշին-յան և հողային կադաստրի, պարենամթերքի տեխնոլոգիաների, տնտեսագիտության, ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակ-ներ՝ 37 մասնագիտությամբ, ասպիրանտուրա, ատենախոսության պաշտպանության 4 մասնագիտական խորհուրդներ, հեռակա ուսուցման բաժին, գրադարան (570 հազար միավոր գիրք), մասնաճյուղեր՝ Սիսիանում, Վանաձորում ու Ստեփանակերտում, հանրակրթական հենակետային վարժարան, միջին մասնագիտական պետական քոլեջ։ Ներառում է նաև «Ոսկեհատ», «Բալահովիտ» ուսումնափորձն. տնտեսությունների միավորումը։ Հրատարակում է «Հասկ» (1958-ից) պաշտոնաթերթը։
ՀՊԱՀ-ի հիմքի վրա Երևանում գործում են Մոսկվայի անասնաբուժաբժշկագիտական ու կենսատեխնոլոգիաների և ագրարային ճարտարագիտական համալսարանների մասնաճյուղերը, 1999-ից՝ Հայ-ամերիկյան տարածաշրջ. ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը։ 2011-ից համալսարանին են միացվել գյուղատնտեսական 3 գիտական կենտրոններ՝ եվրոպ. տիպի համալսարան հիմնելու նպատակով։
ՀՊԱՀ-ն իրականացնում է 25-ից ավելի կրթական, գիտական ու խորհրդատվ. ծրագրեր ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի և մի շարք երկրների համալսարանների հետ։ 250 ագրարային համալսարանների ընկերակցության անդամ է (2000-ից)։
2010-11 ուսումնական տարում ՀՊԱՀ-ում սովորել է շուրջ 7 հզ. ուսանող։
Հայկական գյուղատնտեսական ինստ-ի ռեկտորներ են եղել Սարգիս Աբովյանը (1930-37), Հայկազ Մարջանյանը (1937-38 և 1956-67), Աստղիկ Հարությունյանը (1938-40), Խաչիկ Միրիմանյանը (1940-42 և 1953-56), Բալաբեկ Մարտիրոսյանը (1942-53), Աշոտ Թովմասյանը (1967-78) և Միքայել Գյուլխասյանը (1978-94), Երևանի անասնաբուծ-անասնաբուժ. ինստ-ինը՝ Բորիս Մասինոն (1928-37), Հայկ Մեղավորյանը (1937-39), Մարտին Մարտիրոսյանը (1939-42), Գուրգեն Շաքարյանը (1942-55), Գուրգեն Քամալյանը (1955-72), Հովհաննես Մադոյանը (1972-78), Գերասիմ Փանոսյանը (1978-83), Մհեր Մելքոնյանը (1983-94), ՀԳԱ-ինը՝ Արմեն Խաչատրյանը (1994-98), 1998-ից Արշալույս Թարվերդյանն է։
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան (ԵԳՊԱ) ստեղծվել է 1994-ին՝ Գեղարվեստաթատեր. ինստ-ի [կազմավորվել է 1952-ին՝ Երևանի թատեր. (1944) և Երևանի գեղարվեստական (1945) ինստ-ների միավորամբ] գեղարվ-ի ֆակ-ի հիմքի վրա։ Մինչև 2000-ը՝ Երևանի գեղարվ-ի ինստիտուտ։ Ունի կերպարվ-ի, դիզայնի ու դեկորատիվ-կիրառ. արվ-ի ֆակ-ներ, ասպիրանտուրա, մասնաճյուղեր՝ Գյումրիում և Դիլիջանում։ 2001-ին բացվել են համակարգչային գեղարվեստ․ նախագծման բաժինը և ցուցասրահը։ Ակադ-ը համագործակցում է Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Բուլղարիայի գեղարվ-ի ակադ-ների հետ։
2010-11 ուսումնական տարում ԵԳՊԱ-ում սովորել է ավելի քան 800 ուսանող։
Գեղարվեստաթատեր. ինստ-ի ռեկտորներ են եղել Վավիկ Վարդանյանը (թատեր. ինստիտուտ, 1945-52), Արա Սարգսյանը (1945-59), Մարտին Չարյանը (1959-73), Վահագն Մկրտչյանը (1973-94)։ 1994-ից ԵԳՊԱ-ի ռեկտորը Արամ Իսաբեկյանն է։
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը (ԵԹԿՊԻ) ստեղծվել է 1994-ին՝ Գեղարվեստաթատեր. ինստ-ի թատեր. ֆակ-ի հիմքի վրա։ Մինչև 1999-ը՝ Թատեր. արվ-ի ինստիտուտ։ ԵԹԿՊԻ-ի միակ՝ թատեր. ֆակ-ը ներառում է թատերագիտության, թատեր. և կինոարվ-ի բաժինները,