դերասանի վարպետության և ռեժիսուրայի, կինոարվ-ի, արվ-ի տեսության և պատմության, բեմ. խոսքի, բեմ. շարժման ու մեներգի, կինոարվ-ի և հումանիտար գիտությունների ամբիոնները։ Ունի նաև նախապատրաստ․ բաժին, ասպիրանտուրա, մասնաճյուղեր՝ Գյումրիում և Վանաձորում, ուսումնական թատրոն, կինոսրահ, ֆիլմադարան, գրադարան, արվ-ի կաբինետ և այլն։ Հրատարակում է «Հանդես» (2002-ից) գիտական հոդվածների ժող-ը։
Ինստ-ում կազմակերպվում է բեմական խոսքի, երգի ու պարի ամենամյա մրցույթ։ Ուսանող․ լավագույն բեմադրությունները ներկայացվում են ՀՀ-ում, ինչպես նաև արտերկրում կազմակերպվող թատեր. մրցույթներում և փառատոներում։
2010-11 ուսումնական տարում ԵԹԿՊԻ-ում սովորել է շուրջ 900 ուսանող։
ԵԹԿՊԻ-ի ռեկտորներ են եղել Վահե Շահվերդյանը (1994-98), Սոս Սարգսյանը (1998-2006), Հրաչյա Գասպարյանը (2006-2011), 2011-ից Արմեն Մազմանյանն է։
Հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանը (ՀՌՊՀ) ստեղծվել է 1997-ին՝ ՌԴ-ի և ՀՀ-ի բուհի կարգավիճակով։ Ունի կիրառ. մաթեմատիկայի և ինֆորմատիկայի, տնտեսագիտության, իրավագիտության, ֆիզիկատեխ., քաղաքագիտության, զբոսաշրջության և գովազդի, բժշկակենսբ., օտար լեզուների, լրագրության և բանասիրության, հասարակական և քաղաքական գիտությունների, միջազգային հարաբերությունների, փիլ-յան, հոգեբանության, ռեգիոնագիտության ֆակ-ներ, ինչպես նաև միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի միջֆակուլտետային ամբիոն՝ «Սինոփսիս Արմենիա» ուսումնական ֆակ-ի շրջանակներում, ասպիրանտուրա (2002-ից), գրադարան (64 հազար միավոր գիրք), հրատարակչություն, Ռուս-հայկական մշակութային և գրական համագործակցության կենտրոն։ Շրջանավարտներն ստանում են ՌԴ-ի և ՀՀ-ի պետական նմուշի դիպլոմ։
Համագործակցում է ՄՊՀ-ի և ՌԴ-ի մի շարք այլ համալսարանների, ինստ-ների, ակադ-ների, մշակութային և կրթական կառույցների հետ։
2010-11 ուսումնական տարում ՀՌՊՀ-ում սովորել է 2,5 հազար ուսանող։
ՀՌՊՀ-ի հիմնադիր ռեկտոր է եղել Լևոն Մկրտչյանը (1998-2001), 2001-ից Արմեն Դարբինյանն է։
ՀՀ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան Հայաստանի փրկարար. ծառայության բուհ է, ստեղծվել է 1999-ին՝ 1992-ին հիմնադրված Արտակարգ իրավիճակներում գործելու համար մասնագետների վերապատրաստման ինստ-ի հիմքի վրա։ Մինչև 2005-ը՝ ինստիտուտ։ Պատրաստում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքաց. պաշտպանության բնագավառների մասնագետներ՝ ճգնաժամային կառավարում, փրկարար․ գործ, քաղաքաց. պաշտպանություն, հրդեհային պաշտպանություն, պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում, տրանսպորտային և հրշեջ-փրկարար. հատուկ տեխնիկայի ու սարքավորումների շահագործման և սպասարկման մասնագիտություններով։ Կրթությունը երկաստիճան է, ունի հեռակա բաժին։ Իրականացնում է նաև վերաորակավորման, միջին մասնագիտական, հետբուհ. և լրացուցիչ կրթական ու գիտական ծրագրեր։
Ակադ-ի ռեկտորը (1992-ից) փրկարար․ ծառայության գնդապետ Համլետ Մաթևոսյանն է։
Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀ) ստեղծվել է 2000-ին՝ ՀՀ և Ֆրանսիայի Կառավարությունների մշակութ., գիտական և տեխ. համագործակցության շրջանակներում։ Ունի իրավաբ., կառավարման և մարկեթինգի ֆակ-ներ։ Շրջանավարտներին տրվում է ՀՀ-ի և Ֆրանսիայի պետական նմուշի դիպլոմ։
Համալսարանը Ֆրանսիայի «Ժան Մուլեն Լիոն 3», 2010-ից՝ նաև «Թուլուզ 1 Կապիտոլ» համալսարանների կրթական գործընկերն է։
ՀՖՀ-ն ակտիվ գործունեություն է ծավալում ֆրանսախոսության (ֆրանկոֆոնիա) ոլորտում, Ֆրանկոֆոնիայի համալսարան. գործակալության, 2011-ից նաև Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի ամբիոնների ցանցի անդամ է։
2010-11 ուսումնական տարում ՀՖՀ-ում սովորել է շուրջ 1000 ուսանող։
ՀՖՀ-ի ռեկտորներ են եղել Սերգեյ Բիչախչյանը (2000-01), Էդուարդ Զոհրաբյանը (2001-2002), Պոլ Ռուսեն (2002-07), Անն-Մարի Շլոսերը (2007-09), 2009-ից Ժոել լը Մորզելեկն է։
Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան (ԵԿՏԱ) միջպետական բուհ է. ստեղծվել է 2002-ին՝ ՀՀ Կառավարության և եվրոպ. մի շարք երկրների կրթական հաստատությունների կնքած պայմանագրերի ու համաձայնագրերի