գիտատեխ. ծրագրի լուծման գծով միջգերատեսչական գլխ. կազմակերպությունն էր երկրում։ Իսկ Երևանի պետական միութ. նախագծային ինստ-ը կատարել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ այլ հանրապետությունների արդյունաբերական օբյեկտների նախագծային աշխատանքներ։ Գլխավորող էր նաև ԽՍՀՄ ատոմային էներգետիկայի նախարարության «Ատոմէներգանախագիծ» ՀամԳՀԻ-ի Երևանի բաժանմունքը, որն զբաղվել է նաև արտերկրում ատոմակայանների սեյսմակայունության խնդիրների լուծման հարցերով։
Հանրապետության կենցաղսպասարկման ոլորտի նախագծման աշխատանքներ են կատարել ՀԽՍՀ կենցաղսպասարկման նախարարության նախագծային կոնստրուկտորատեխնոլոգ. ինստ-ում։ Նմանատիպ հաստատություն գործել է նաև տեղական արդ-յան նախարարության համակարգում։
ՀԽՍՀ ջրային էներգետիկայի կառույցները նախագծվել են ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրիֆիկացման նախարարության «Հիդրոնախագիծ» համամիութ. ինստ-ի «Հայհիդրոնախագիծ» հայկական բաժանմունքում։ Նույն նախարարության «Էներգացանցնախագիծ» ինստ-ի հայկական մասնագիտացված բաժանմունքը կատարել է հայկական էներգահամակարգի հեռանկարային սխեմաների, ռելեային պաշտպանության, հեռուստամեխանիկայի, ինքնաշխատ կառավարման և կապի միջոցների նախագծման աշխատանքներ։
ՀԽՍՀ կապի նախարարության համակարգի (նաև ռադիոհեռուստատեսային հաղորդիչ կայանների) նախագծման աշխատանքները կատարվել են ԽՍՀՄ կապի նախարարության պետական միութ. նախագծային ինստ-ի Երևանի բաժանմունքում։ Գործել են նաև ԽՍՀՄ էլեկտրատեխ. արդ-յան նախագծային ինստ-ի, ԽՍՀՄ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի «Սոյուզսպորտպրոյեկտ» համամիութ. ինստ-ի, ԽՍՀՄ Սպառողական ընկերությունների միության, «Ցենտրոսոյուզ» նախագծային ինստ-ի Երևանի մասնաճյուղերը, ԽՍՀՄ առևտրի նախարարության «Գիպրոտորգ» պետական միութ. ինստ-ի, ԽՍՀՄ մոնտաժային և հատուկ շին. աշխատանքների նախարարության «Էլեկտրանախագիծ» պետական նախագծային ինստ-ի հայկական մասնաճյուղերը։
Արդ. սարքավորումների մոնտաժման տեխնոլոգիայի պետական նախագծային կոնստրուկտոր, ինստ-ի Երևանի բաժանմունքում մշակվել են ՀԽՍՀ արտադրական օբյեկտների տեխնոլոգ․ սարքավորումներ և այլն։
Գիտական այդ հսկայական ներուժը նոր իրավիճակում նույնությամբ պահպանելն ու առավել ևս արդյունավետ օգտագործելն սկզբունքորեն անհնար էր, ուստի տևական ժամանակ համակարգը հայտնվել էր փաստացի ճգնաժամի և վերակառուցման անհրաժեշտության առջև՝ մանավանդ հանրապետության էներգետիկ, ճգնաժամի ու համակողմանի շրջափակման պայմաններում։
Միևնույն ժամանակ, ձեռք բերված նշանակալի նվաճումները բավարար հիմք էին ոլորտի պահպանության ու դրական միտումների զարգացման համար։
2001-09-ին գիտական և գիտատեխ. գործունեության ոլորտին հատկացվող գումարները եռապատկվել են. տարեկան ստացվել է շուրջ 7 մլն դոլարի դրամաշնորհային ֆինանսավորում։
2009-ին պետական բյուջեից ֆինանսավորվել էնպատակային-ծրագրային հետազոտությունների՝ 6, գիտական և գիտատեխ. գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման՝ 86, հիմնարար և կարևորագույն նշանակության կիրառ. հետազոտությունների՝ 86, ազգ. արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանության 3 ծրագրի և պայմանագրային հետազոտությունների 710 թեմա։
2009-ին գիտական և գիտակրթական կազմակերպություններում գիտական գործունեությամբ զբաղվել է շուրջ 17 հազար մարդ, պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում ու թեմաներում՝ 7,5 հզ. գիտնական ու գիտաշխատող, որոնցից 3075-ը՝ գիտական աստիճանով (տես Աղյուսակը)։
Աղյուսակ. Պետական գիտական ծրագրերի և թեմաների իրականացման մեջ ներգրավված կազմակերպություններն ու գիտական աստիճան ունեցող անձինք (2009)
Հ/հ | Գերատեսչություն | Կազմակերպու- թյունների թիվն |
Գիտական աստիճան ունեցողների թիվը | |
---|---|---|---|---|
Դոկտոր | թեկնածու | |||
1. | Գիտությունների ազգային ակադեմիա | 35 | 265 | 1001 |
2. | Կրթության և գիտության նախարարություն | 17 | 298 | 854 |
3. | Առողջապահության նախարարություն | 13 | 35 | 84 |
4. | Էկոնոմիկայի նախարարություն | 9 | 42 | 158 |
5. | Գյուղատնտեսության նախարարություն | 9 | 24 | 127 |
6. | Մշակույթի նախարարություն | 6 | 5 | 20 |
7. | Բնապահպանության նախարարություն | 2 | 2 | 3 |
8. | Պաշտպանության նախարարություն | 2 | 2 | 2 |
9. | Քաղաքաշինության նախարարություն | 1 | 1 | 4 |
10. | Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն | 1 | 1 | 2 |
11. | Տարածքային կառավարման նախարարություն | 1 | 1 | 9 |
12. | Արտակարգ իրավիճակների նախարարություն | 1 | 3 | 5 |
13. | Երևանի քաղաքապետարան | 2 | 7 | 24 |
14. | Այլ կազմակերպություններ | 17 | 28 | 68 |
15. | Անհատ կատարողներ | - | 1 | 1 |
16. | Ընդամենը | 116 | 714 | 2361 |
Գիտական ծրագրերն ու թեմաներն իրականացվել են 116 գիտական ու գիտակրթական կազմակերպություններում, որոնք ներկայացնում են ՀՀ ԳԱԱ-ն, 11 նախարարություն,