Այս էջը հաստատված է
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ (ՀՀ ԳԱԱ)

ՀՀ ԳԱԱ-ն գիտական և ուսումնական համապարփակ կենտրոն է. ստեղծվել է 1943-ին (ՀԽՍՀ ԳԱ)՝ 1935-ին բացված ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի՝ ԱրմՖԱՆ-ի հիմքի վրա։ ՀՀ ԳԱԱ-ն իր հետազոտ․ ենթակառույցներով (ինստ-ներ, լաբորատորիաներ, գիտական կայաններ, գիտական խմբագրություններ և այլն) զբաղվում է ժամանակակից բնական ու հասարակական գիտությունների առանցքային հիմնախնղիրների ուսումնասիրությամբ, համաշխ. գիտության նվաճումներն ընդհանրացնելու, հայրեն․ արտադրության և գիտության ու մշակույթի ասպարեզներում դրանց օգտագործմանը նպաստելու հարցերով, ինչպես նաև ԳՀԻ-ներում և բուհերում կատարվող գիտական աշխատանքների ղեկավարմամբ ու համակարգմամբ։ ԳԱԱ-ն ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների պաշտոն․ գիտական խորհրդատուն է, ֆինանսավորվում է հիմնականում պետական բյուջեից։

ԳԱԱ-ի բարձրագույն մարմինն ակադ-ների, թղթ. անդամների և ինստ-ների ներկայացուցիչների ընդհանուր ժողովն է, որը սահմանում է գիտական գործունեության ուղղությունները, լուծում կազմակերպչական հարցեր, քննարկում գիտական ու գիտակազմակերպչական կարևոր խնդիրներ, ընտրում ԳԱԱ-ի նախագահ․ նախագահություն, փոխնախագահներ, ակադ. քարտուղար, իսկական, թղթ., արտասահմ. և պատվավոր անդամներ։

ՀՀ ԳԱԱ-ի նախագահներ են եղել Հովսեփ Օրբելին (1943-47), Վիկտոր Համբարձումյանը (1947-94,1994-96-ին՝ պատվավոր նախագահ), Ֆադեյ Սարգսյանը (1994-2006), 2006-ից Ռադիկ Մարտիրոսյանն է։

ՀՀ ԳԱԱ-ն բաղկացած է գիտության մեկ կամ մի քանի հարակից ճյուղերի ԳՀ հիմնարկները միավորող 5՝ մաթեմատիկական և տեխ. գիտությունների, ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, բնական գիտությունների, քիմիական և Երկրի մասին գիտությունների, հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքներից։ ՀՀ ԳԱԱ-ի կազմում է նաև Փորձաքննությունների ազգային բյուրոն (տնօրեն՝ Արտաշես Ջավադյան)։

ԳԱԱ-ի որոշ ինստ-ներ ունեն փորձարար. գործարաններ, հատուկ կոնստրուկտոր. բյուրոներ, փորձակայաններ, բուսաբ. այգի և այլն։

2010-ին ԳԱԱ-ի համակարգում իրականացվել են շուրջ 422 գիտական ու գիտա-տեխնոլոգ. մշակումներ, որոնց արդյունքների հիման վրա հրատարակվել են 153 մենագրություն, 2105 գիտական հոդվածներ, 20 դասագիրք և ուսումնական ձեռնարկ և այլն։

ԳԱԱ-ի նախագահությանն առընթեր ստեղծվել են գիտական հանձնաժողովներ և խորհուրդներ (ԳՀ, հաշվող․ տեխնիկայի, էներգետիկայի հիմնախնդիրների, Սևանա լճի պահպանության փորձագիտական և այլն), իսկ գիտությունների բաժանմունքներում՝ մասնագիտական գիտական խորհուրդներ։

2010-ին (10 տարի ընդմիջումից հետո) տեղի են ունեցել ԳԱԱ-ի իսկական անդամների ընտրություններ. ԳԱԱ-ն համալրվել է 4 իսկական և 16 թղթ. անդամներով։ Ներկայումս ՀՀ ԳԱԱ-ն ունի 66 իսկական անդամ՝ ակադ., 63 թղթ. անդամ (35 ակադ. և 31 թղթ. անդամ աշխատում են ԳԱԱ-ի համակարգից դուրս), 4 պատվավոր և 114 արտասահմ. անդամներ, 54 պատվավոր դ-ր, 2439 գիտաշխատող, որոնցից գիտությունների դ-ր՝ 324, թեկնածու՝ 1126։ ԳԱԱ-ում հատկապես կարևորվում է գիտական կադրերի պատրաստումը. 2011-ին ԳԱԱ-ի ասպիրանտուրայում պետպատվերով սովորել է 179 ասպիրանտ (վճարովի հիմունքներով՝ 156-ը), որից 98-ը՝ արտադրությունից կտրված, 81-ը՝ չկտրված, իսկ մեկը՝ դոկտորանտուրայում, ավարտել են 67-ը, ընդունվել՝ 50 նոր ասպիրանտներ (23-ը՝ արտերկրից)։

ՀՀ ԳԱԱ-ի ինստ-ները և անհատ գիտնականներն ակտիվորեն մասնակցում են միջազգային ԳՀ դրամաշնորհային ծրագրերին և միջազգային միջոցառումներին։ Վերջին տարիներին հիմն․ շեշտը դրվում է ԵՄ-ի հետազոտությունների և զարգացման շրջանակային ծրագրերին։ ՀՀ ԳԱԱ-ն գիտական համագործակցության պայմանագրեր