Հայաստանում առաջացել են հետազոտությունների նոր ուղղություններ, ստեղծվել նոր հիմնարկներ. 1960-ին հիմնադրվել է ԳԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստ-ը (ՌՖԷԻ, հիմնադիր-տնօրեն՝ Էմիլ Միրզաբեկյան), Կենտրոնական ԳՀ ֆիզիկատեխ. լաբորատորիան (ԿԳՀՖՏԼ)՝ Նորայր Քոչարյանի գլխավորությամբ։ Վերջինիս հիման վրա 1967-ին կազմակերպվել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստ-ը (հիմնադիր-տնօրեն՝ Միքայել Տեր-Միքայելյան)։ 1978-ին ճառագայթային ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայի (ՃՖՊԼ) հիման վրա ԵՊՀ-ում կազմակերպվել է Հայաստանում առաջին բուհական ինստ-ը՝ ԵՊՀ Կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայի ԳՀԻ-ն (ԿՄՖԳՀԻ, հիմնադիր-տնօրեն՝ Վիլիկ Հարությունյան), որը հետագայում վերակազմավորվել է «ԼՏ-Պիրկալ» և «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ների։ 1980-ին ստեղծվել է ԳԱ ֆիզիկայի կիրառ. պրոբլեմների բաժինը, որը 1984-ին դարձել է ինքնուրույն ինստիտուտ (հիմնադիր-տնօրեն՝ Ալպիկ Մկրտչյան)։
Հայաստանի գիտական կյանքում կարևոր իրադարձություն էր 1967-ին ԵՖԻ-ում 6 ԳԷՎ էներգիայով էլեկտրոնային արագացուցչի գործարկումը։
Այդ տարիներին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել նաև բուհ․ համակարգում. ԵՊՀ-ում բացվել են միջուկի և տարր․ մասնիկների ֆիզիկայի (1961), օպտիկայի (1964), մոլ. ֆիզիկայի և կենսաֆիզիկայի (1967), բյուրեղների աճի և քվանտային էլեկտրոնիկայի (1971) ամբիոնները։ 1975-ին կազմակերպվել է ռադիոֆիզիկայի ֆակ-ը, որի կազմում գործում են կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկայի (1965), ալիքային շարժընթացների տեսության և ֆիզիկայի (1975), քվանտային ռադիոֆիզիկայի և գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկայի (1984) ամբիոնները։ Ստեղծվել են կիսահաղորդչային նյութերի (1959), ճառագայթային ֆիզիկայի (1962, ՃՖՊԼ), պինդ մարմնի ֆիզիկայի (1964) պրոբլեմային լաբորատորիաները, իսկ 1976-ին ՃՖՊԼ-ին կից ստեղծվել է ՀԿԲ։ Հաշվի առնելով ֆիզիկայի կիրառ. թեքումով մասնագետների պահանջարկը՝ 2002-ին Հայ-ռուս․ (Սլավոն.) համալսարանում ստեղծվել է ֆիզտեխ. ֆակ-ը։
ՀՀ-ում հրատարակվում են «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր. Ֆիզիկա» (1967-ից, ռուս․ և անգլ. թարգմանությունները լույս է ընծայում «Շպրինգեր» հրատարակչությունը), «Աստղաֆիզիկա» (ռուս․ և անգլ.) և «Հայաստանի ֆիզիկա» (անգլ.) էլեկտրոնային ամսագրերը։
Գործում են 3 մասնագիտական խորհուրդներ, որոնք ֆիզմաթ․ գիտությունների գծով գիտական աստիճաններ են շնորհում աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն, տես. ֆիզիկա, ռադիոֆիզիկա, օպտիկա, կոնդենսացված վիճակի ֆիզիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա, միջուկի, տարր․ մասնիկների և տիեզ. ճառագայթների ֆիզիկա, լիցքավորված մասնիկների փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա, լազերային ֆիզիկա մասնագիտություններով։
Հայաստանում ՏՃ-ի ուսումնասիրություններ սկսվել են 1942-ին, երբ Աբրահամ Ալիխանովի, Արտեմ Ալիխանյանի և Նորայր Քոչարյանի ղեկավարությամբ չափվել են ՏՃ-ի ինտենսիվությունը ծովի մակերևույթից 3250 և 1960 մ բարձր-ների վրա։ ՏՃ-ի բաղադրության մեջ հայտնաբերվել են 100 ՄԷՎ-ից բարձր էներգիայով պրոտոններ։ Հետագայում պարզվել է, որ հենց այդ բարձր էներգիայով օժտված պրոտոններն են պայմանավորում ՏՃ-ի անցումը մթնոլորտ և նոր՝ անկայուն մասնիկների առաջացումը բազմամասնիկային շարժընթացներում։ ՏՃ-ի բաղադրության որոշման և լայն մթնոլորտային հեղեղների հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ ՏՃ-ում կան բարձր էներգիայի պրոտոններ, ապացուցվել է դեյտրոնների գոյությունը։ Այդ աշխատանքների շարքի համար Ա. Ալիխանովը և Ա. Ալիխանյանը 1948-ին արժանացել են ԽՍՀՄ Պետական մրց-ի։ Ստացվել են մինչև մի քանի ԳԷՎ էներգիաների մյուոնների և պրոտոնների էներգետիկ սպեկտրները (Ն. Քոչարյան և ուրիշներ, 1952), որով ներկայացվել է մյու-մեզոնից մինչև պրոտոն միջակայքում տեղակայված