Այս էջը հաստատված է
ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

Մաթեմատիկա և բնական գիտություններ ուսուցանվել են առաջին հայկական դպրոցներում (V դ.), ապա միջնադարյան համալսարաններում։ Անանիա Շիրակացին (VII դ.), Գրիգոր Մագիստրոսը (XI դ.), Հովհաննես Սարկավագը (XI - XII դդ.) և ուրիշներ եղել են ականավոր մաթեմատիկոսներ, որոնք նաև կազմել են դասագրքեր, թարգմանել հույն դասականների երկերից։ Անանիա Շիրակացու թվաբանության դասագրքի մաթեմատիկական աղյուսակները հնագույնն են աշխարհում հայտնի համանման աղյուսակներից։ Էվկլիդեսի «Սկզբունքներ» աշխատությունը բնագրից առաջինը հայերեն է թարգմանվել և որպես դասագիրք օգտագործվել հայկական դպրոցներում։ Հայ մաթեմատիկոսներ Լևոն Փիլիսոփան (IX դ.), Նիկողայոս Արտավազդը (XIV դ.) և ուրիշներ մեծ ավանդ ունեն նաև բյուզ. գիտության զարգացման մեջ։

XIV դ-ում Կիլիկյան Հայաստանի պետականության անկումից հետո մաթեմատիկական բարձրագույն կրթությունն ու մաթեմատիկական գիտություններն անկում են ապրել։ Սակայն գաղթավայրերում, որտեղ շարունակվել է մշակութային կյանքը, կազմվել և հայերեն են թարգմանվել մի շարք ձեռնարկներ։ Մաթեմատիկական առաջին տպագիր գիրքը՝ «Արհեստ համարողութեան»-ը, հրատարակվել է 1675-ին (Մարսել)։ XVIII դ-ում տպագրվել է 6, XIX դ-ում՝ 84 դասագիրք և ձեռնարկ, որոնց մեծ մասը պատրաստել են հայ մաթեմատիկոսները։ Առանձնապես արժեքավոր են Սահակ Պրոնյանի «Երկրաչափութիւն» (1794), «Եռանկիւնաչափութիւն» (1810), Ղուկաս Տերտերյանցի «Խոնարհագոյն ուսողութիւն» և այլ աշխատություններ։

Հայաստանում բարձրագույն մաթեմատիկայի դասավանդումը վերսկսվել է 1919-ին՝ նորաբաց համալսարանի տեխ. և բնագիտական ֆակ-ներում, իսկ մաթեմատիկոսների ու ֆիզիկոսների պատրաստումը՝ 1924-ին բացված ֆիզմաթ․ ֆակ-ում, որը 1959-ին բաժանվել է մեխմաթ․ և ֆիզիկայի ֆակ-ների, իսկ 1971-ին առաջինից անջատվել է կիրառ. մաթեմատիկայի ֆակ-ը։ Մինչև 1938-ը համալսարանում եղել է մաթեմատիկայի մեկ ընդհանուր ամբիոն, հետագայում բացվել են մասնագիտացված ամբիոններ, առաջին դասախոսներից էին Ալեքսանդր Հակոբյանը, Արշակ Տոնյանը, Հովհաննես Նավակատիկյանը, Բահաթուր Բահաթրյանը, Աշոտ Տեր-Մկրտչյանը և ուր.։ 1930-ական թթ-ից դասախոս․ կազմը համալրվել է երիտասարդ մասնագետներով (Սերգեյ Մաշուրյան, Արտաշես Շահինյան, Վաչագան Սաղաթելյան, Նիկոլայ Գասպարյան և ուրիշներ)։

Մաթեմատիկայի գիտական հետազոտությունները հանրապետությունում սկսվել են 1930-ական թթ-ի վերջերին ԵՊՀ-ում և շարունակվել 1944-ին ԳԱ կազմում բացված մաթեմատիկայի և մեխանիկայի բաժիններում, որոնք 1955-ին վերածվել են Մաթեմատիկայի և մեխանիկայի ինստ-ի, որը 1971-ին բաժանվել է 2 առանձին՝ Մաթեմատիկայի և Մեխանիկայի ինստ-ների։

Հայաստանի մաթեմատիկոսների հետազոտությունների նախնական հիմն․ ուղղությունը մոտավորությունների տեսությունն էր կոմպլեքս տիրույթում, որտեղ ստացվել են մի շարք հիմնարար արդյունքներ։ 1940-ական թթ-ի կեսերից սկսվել է ֆունկցիաների տեսության հայկական գիտական դպրոցի կազմավորումը (Ա. Շահինյան, Մխիթար Ջրբաշյան, Սերգեյ Մերգելյան և ուրիշներ)։

1944-ից Մ. Ջրբաշյանի նախաձեռնությամբ հիմնարար հետազոտություններ են կատարվել, և առաջին արդյունքներն են ստացվել նաև ֆունկցիաների դաս. տեսության բնագավառում։

Հետագա տարիներին հետազոտություններ են կատարվել նաև կոմպլեքս և իրական փոփոխականների ֆունկցիաների տեսության նոր ուղղություններով։ Ստացվել են մի շարք հիմնարար արդյունքներ, որոնք համընդհանուր ճանաչում են բերել ֆունկցիաների տեսության հայկական գիտական դպրոցին։ 1965-ին Երևանում տեղի ունեցած անալիտիկ ֆունկցիաների տեսության ժամանակակից հարցերին նվիրված միջազգային գիտաժողովը մաթեմատիկոսները գնահատել են որպես խոշոր իրադարձություն։ 1965-ից լույս է տեսնում «Մաթեմատիկա» հանդեսը (ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մաթեմատիկա), որը 1979-ից թարգմանվում և հրատարակվում է ԱՍՆ-ում Journal of Contemporary Mathematical Analysis, Armenian Academy of Sciences (Allerton Press, USA) խորագրով։

1940-ական թթ-ի վերջերից հանրապետությունում համակարգված հետազոտություններ են կատարվում, և արժեքավոր