Այս էջը հաստատված է

շեղման մակարդակից և հուսալիությունից։ Ստացվել են արդյունքներ՝ մի շարք կողմնակի ինֆորմացիաներով, բազմատերմինալ, փոփոխվող, գաղտնիություն պարունակող աղբյուրների, կապուղիների համար։ Ինֆորմացիայի տեսության մեթոդների կիրառմամբ մաթեմատիկական և կիրառ. վիճակագրության ոլորտում զարգացվում է նոր ուղղություն՝ վարկածների ստուգումը և նույնականացումը բազմակի օբյեկտների վերաբերյալ տարբեր դասերի բաշխումների նկատմամբ (Ե. Հարությունյան, Մ. Հարությունյան և ուրիշներ)։

Թվային մեթոդների բնագավառում հետազոտվել են մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումների լուծման ցանցային եղանակները, այդ խնդիրների յուրահատուկ տարատեսակները։ Մշակվել են գծային ծրագրավորման խնդիրների լուծման նոր եղանակներ (Ա. Թունիև և ուր.)։

Ծրագրավորման տեսության բնագավառում հետազոտվել են ծրագրերի սխեմաների համարժեքության պայմանները, ձևափոխությունների եղանակները, դրանց հիմն․ հնարավորությունները (Ռ. Պոդլովչենկո և ուրիշներ)։ Ֆունկցիոնալ ծրագրավորման բնագավառում հետազոտվել են տիպայնացված և ոչ տիպայնացված լյամբդա հաշվի վրա հիմնված ծրագրավորման լեզուների հատկություններ, հետազոտվել են ֆունկցիոնալ ծրագրերի մեկնիչ ալգորիթմների լրիվության, անհակասականության և համեմատելիության հիմնախնդիրներ։ Հետազոտվել է Prolog լեզվի մեկնիչի կայունությունը՝ ներդրված պրեդիկատներ մտցնելու նկատմամբ (Ս. Նիգիյան և ուրիշներ)։

Ծրագրային մշակումների և տեղեկատվ. տեխնոլոգիաների բնագավառում ստեղծվել են մեծ քանակությամբ ծրագրային համակարգեր՝ ԷՀՄ-ների մաթեմատիկական ապահովման համար։ Այստեղ կարևորվում են մաթեմատիկական սպասարկման ինչպես համակարգային, այնպես էլ կիրառ. ծրագրային փաթեթների մշակումները։

1990-ական թթ-ին սկսվել են ակադեմ. ԳՀ համակարգչային ցանցի ստեղծման աշխատանքները (Ֆ. Սարգսյան, Յու. Շուքուրյան, Վ. Սահակյան, Ա. Նանասյան)։ Մշակվել և ներդրվել է Հայաստանում առաջին ռադիոմոդեմային ցանցը, որի ստեղծման համար մշակվել են ծրագրային և ընտրվել սարքային արդյունավետ միջոցներ։ Ցանցային միջավայրում ընդգրկվել են ՀՀ ԳԱԱ համակարգի բոլոր ինստ-ները։ Ինֆորմացիոն շրջափակման դժվարին տարիներին այն միակ կապուղին էր, որը հայ գիտնականներին կապում էր աշխարհի գիտական կենտրոններին։

Ինստ-ում սկսվել է բաշխված հաշվարկումների տես. խնդիրների և կիրառ. համակարգերի մշակման հետազոտությունների նոր փուլ (Վ. Սահակյան և ուրիշներ)։

Բաշխված հաշվող․ միջավայրերի մոդելների բնագավառում հետազոտվել և զարգացվում է վիրտուալ ֆաբրիկայի օբյեկտակողմնորոշված մոդելը, որն առաջարկել են Intel կորպորացիայի մասնագետները։ Այդ մոդելի շրջանակներում առաջարկվել են նոր շարժընթացների տիպեր, և Intel-ի մասնագետների հետ մշակվել են նախագծման նոր ալգորիթմներ և դրանցով իրականացվող ծրագրային համակարգ (Ս. Շուքուրյան)։

Սկսվել է լայն համագործակցություն համակարգչային գիտության միջազգային տարբեր կենտրոնների հետ, իրականացվել են մի շարք միջազգային նախագծեր։ Միաժամանակ, ՀՀ ԳԱԱ ԻԱՊԻ-ում վերսկսվել են հայ-ի համակարգչային ապահովման և համապատասխան հիմնօրինակի ստեղծման աշխատանքներ։ ՀՀ ԳԱԱ-ի ինֆորմատիկայով զբաղվող գիտնականնները 1993-2002-ին համակարգչային գիտությունների և ՏՏ բնագավառում ստացել են 30-ից ավելի հեղինակավոր կազմակերպությունների դրամաշնորհներ։ 1997-ից Հայաստանում տեղի են ունենում համակարգչագիտության և տեղեկատվ. տեխնոլոգիաների միջազգային գիտաժողովներ, որոնք ստացել են մասնագիտական ճանաչում և նպաստում են ժամանակակից հետազոտությունների զարգացմանը։

2002-ից Հայաստանում սկսվել են բարձրարտադրող. հաշվող․ համակարգեր ստեղծելու աշխատանքներ։ Միջազգային գիտական տեխնոլոգ․ կենտրոնի մի շարք դրամաշնորհների և ՀՀ Կառավարության աջակցությամբ 2004-ին Հայաստանում ստեղծվել է առաջին բարձրարտադրողականությամբ Արմկլաստեր հաշվող. համակարգը, որը տեղադրվել է ԻԱՊԻ-ում։ Արմկլաստերի և ԵՊՀ-ի, ՀՊՃՀ-ի, ՀՀ ԳԱԱ ՌՖԷԻ-ի, ԵՖԻ-ի հաշվող․ կլաստերների հիման վրա 2005-07-ին մշակվել և զարգացել է հաշվարկների և տվալների հենքերի կառուցման հանար բախշված համակարգչային միջավայրը (Յու. Շուքուրյան, Վ. Սահակյան, Հ. Ասծատրյան)։

2007-08-ին ստեղծվել է Հարավային Կովկասի հաշվող․ միջավայրը՝ Թբիլիսիի պետական համալսարանի մասնակցությամբ։

2008-10-ին հիմնվել է ազգային գրիդ-նախաձեռնությունը, որի նպատակն է բարձրարտադրողականության կայուն համատեղ օգտագործման հաշվող. միջավայրի հասանելիության ապահովումը բարձր էներգիաների ֆիզիկայում, մոլ. կենսաբանության, աստղաֆիզիկայի և այլ բնագավառներում աշխատող գիտնականների համար։

Հայաստանի գիտական հանրությունը Եվրոպ. հանձնաժողովի և ՀՀ Կառավարության համատեղ դրամաշնորհներով 2008-11-ին մուտք է ստացել համաեվրոպ. գիտական GEANT ցանց՝ կապ ապահովելով եվրոպ. գրիդ-ենթակառուցվածքի հետ։ ԻԱՊԻ-ն շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ զարգացնում է ազգային գրիդ-ենթակառուցվածքներ՝ գործն․ կիրառությունների, օր.՝ եղանակի կանխատեսման և սեյսմիկ շարժընթացների ուսումնասիրման, միջավայրի մշտադիտարկման համար։

Հրանտ Մարանջյան, Յուրի Շուքուրյան