Այս էջը հաստատված է
Տարածաշրջանտյին երկրաբանություն

Համակարգված երկրաբանահանույթային աշխատանքների արդյունքում (Պ. Եփրեմյան, Գ. Տեր-Մեսրոպյան, Ժ. Գրիգորյան, Ա. Վեհունի, Վ. Ամարյան, Կ. Մկրտչյան, Ա. Հարությունյան, Ջ. Հովհաննիսյան, Հ. Չուբարյան, Հ. Թումանյան, Է. Խարապան և ուրիշներ) կազմվել է հանրապետության տարածքի 1։50000 մասշտաբի երկրբ. քարտեզ։ Մանրամասն հնէաբանաշերտագր. հետազոտություների հետ կապված տարածաշրջ. երկրաբանահանույթային աշխատանքներ են կատարվել Երկրբ. գիտությունների ինստ-ում (Ա. Ասլանյան, Ռ. Առաքելյան, Վ. Հակոբյան, Վ. Աղամալյան և ուրիշներ) և ԵՊՀ երկրբ. ֆակ-ում (Ա. Գաբրիելյան, Հ. Սարգսյան և ուրիշներ)։ Տարածաշրջ. երկրբ. ուսումնասիրություններ, որոնք ուղեկցվել են միջին կամ խոշոր մասշտաբի քարտեզագրմամբ, կատարվել են հանք․ շրջաններում և հանք․ դաշտերում՝ Զանգեզուրում (Մ. Մովսեսյան, Ս. Մկրտչյան, Գ. Խոջաբադյան, Կ. Քարամյան, Ռ. Տայան և ուրիշներ), Կապանում (Վ. Կոտլյար, Վ. Հակոբյան, Ս. Աչիկգյոզյան, Ս. Զոհրաբյան, Հ. Միրզոյան և ուրիշներ ), Ալավերդիում (Վ. Գրուշևոյ, Հ. Ստեփանյան, Պ. Սոպկո, Բ. Վարդապետյան և ուրիշներ ), Վարդենիսում (Լ. Տեր-Աբրահամյան, Հ. Ղազարյան, Լ. Մելիքյան, Ս. Փալանջյան և ուրիշներ), Փամբակում (Վ. Կոտլյար, Գ. Բաղդասարյան և ուրիշներ)։

Տեկտոնիկա, սեյսմոտեկտոնիկա

Հայկական լեռնաշխարհում տեկտոնիկայի ուսումնասիրությամբ զբաղվել են դեռևս XIX դ-ի 2-րդ կեսին։ Ա. Ղուկասովը «Հայկական լեռնաշխարհի կառուցվածքի հիմնական գծերը» (ռուս․, 1901) աշխատության մեջ կարևորել է լեռնաշխարհի կառուցվածքային առանձնահատկությունները։ Ֆ. Օսվալդը «Հայկական լեռնաշխարհի տեկտոնական զարգացման շուրջ» (ռուս․, 1916) աշխատության մեջ բացահայտել է Հայկական լեռնաշխարհի խզումներով տարանջատված տարաչափ բեկորների խճանկարային կառուցվածքը և տեղադիրքը խոշոր (Մասիս, Արագած) հակակովկասյան տարածման խզումային խախտումների վրա։ Վ. Ռենգարտենը «ԽՍՀՄ երկրաբանությունը» (ռուս․, 1941, հ. 10) աշխատության մեջ Կովկասի հվ. մասում առանձնացնում է Հայկական ծալքավոր զոնան՝ կազմված Արաքսի և Սևան-Ղարաբաղի ենթազոնաներից։ Կ. Պաֆենհոլցը «Հայաստանի և Փոքր Կովկասի հարակից մասերի սեյսմոտեկտոնիկան» (ռուս․, 1946) և այլ աշխատություններում առանձնացրել է Վիրահայոց-Գանձակի, ՀՀ ծալքավոր ու Նախիջևանի զոնաները՝ անջատված տարածաշրջ. խզումային խախտումներով։

Մշակվել են Փոքր Կովկասի տեկտոն. շրջանացման սխեմաներ (Վ. Ռենգարտեն, Կ. Պաֆենհոլց, Լ. Վարդանյանց, Ա. Ասլանյան, Ա. Գաբրիելյան, Ե. Միլանովսկի), առանձնացվել են կառուցվածքաֆորմացիոն համալիրներ, հարկեր, կազմվել են ՀԽՍՀ տեկտոն. քարտեզներ (1։500000 և 1։600000 մասշտաբների), ակնարկային և միջին մասշտաբի հնէատեկտոն., նորագույն տեկտոնիկայի, սեյսմոտեկտոնիկայի, սեյսմաշրջանացման քարտեզներ։

Հանրապետության երկրաբանները (Ա. Ասլանյան, Ա. Գաբրիելյան, Հ. Սարգսյան, Գ. Սիմոնյան) մասնակցել են Կովկասի տեկտոն. քարտեզի, Եվրասիայի միջազգային տեկտոն. քարտեզի (Ա. Ասլանյան, Ա. Գաբրիելյան), ԽՍՀՄ հարավի նավթագազաբեր մարզերի տեկտոն. քարտեզի (Ա. Գաբրիելյան, Հ. Սարգսյան), ԽՍՀՄ նորագույն տեկտոնիկայի քարտեզի (Ա. Գաբրիելյան) կազմման աշխատանքներին։

Տես. տեկտոնիկայի բնագավառում Ա. Ասլանյանն առաջարկել է երկրագնդի բևեռների ազատ նուտացիոն տատանումների և դրա մագնիս, դաշտի ծագման վարկած, ստացվել են Երկրի շառավղի նվազման ապացույցներ, մշակվել է երկրագնդի կազմի ու ներքին կառուցվածքի քվանտային մոդելը։

Հայաստանի և շրջակա տարածքների համար կազմվել են ակտիվ խզվածքների և երկրբ. վտանգավոր երևույթների (սողանքներ, փլուզումներ և այլն) նոր քարտեզներ, մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ Երևանի ագլոմերացիայի համար՝ խոշոր մասշտաբների սեյսմաշրջանացման քարտեզներ