Այս էջը հաստատված է
Օգտակար հանածոների երկրաբանություն, երկրաքիմիա և մետաղագոյացում

Պարզաբանվել են օգտակար հանածոների տեղայնացման երկրաբանակառուցվածքային պայմանները, առանձնացվել են մետասոմատոզի ֆացիաները, ի հայտ են բերվել գլխավոր կազմավորումների հանքավայրերի առաջացման պայմանները, մշակվել է Փոքր Կովկասի կառուցվածքային մետաղագոյացման շրջանացման սխեման, կազմվել են հանք․ դաշտերի և հանքավայրերի խոշոր մասշտաբի Երկրբ., Երկրաբանակառուցվածքային կանխատեսումային մետաղագոյացման քարտեզներ (Հ. Մաղաքյան, Ս. Մկրտչյան, Կ. Քարամյան, է. Խաչատրյան, է. Ղուլյան, Լ. Տեր-Աբրահա- մյան, Ռ. Տայան, Կ. Մուրադյան, Ս. Աչիկգյոզյան, Պ. Ալոյան, Ս. Զոհրաբյան, Լ. Մելիքյան և ուրիշներ)։ Բացահայտվել են տարբեր կազմավորումներում հանք․ միներալների, հազվագյուտ և ազնիվ տարրերի տեղաբաշխման առանձնահատկություններն ու օրինաչափությունները (Հ. Մաղաքյան, Գ. Փիջյան, Ա. Ֆարամազյան, Շ. Ամիրյան, Ա. Կարապետյան, Բ. Մելիքսեթյան, Վ. Պարոնիկյան, Ռ. Զարյան և ուրիշներ)։ Կատարվել է կավային, ցեոլիտային, դիատոմիտային, կրաքարային, կայծքարային առաջացումների երկրաբանանյութ. տիպայնացումը, առանձնացվել են դրանց արդյունաբերական տիպերը (Ի. Պետրոսով, Մ. Սաթյան, Թ. Ավագյան, Ռ. Մանդալյան, Գ. Նիսանյան, Ժ. Ստեփանյան, Ա. Սադոյան, Ա. Մնացականյան և ուրիշներ)։

Սերգեյ Գրիգորյանը մշակել է «կույր» (ընդերքում թաքնված) հանքավայրերի երկրաքիմիական որոնումների ուսմունք, հանք․ մարմնի շուրջ քիմիական տարրերի որոշակի գոտիականությամբ բաշխվածության վրա հիմնված հանքավայրերի որոնման մեթոդներ (գրանցվել են որպես հայտնագործություն՝ 1979 և 1990-ին), որոնք ունեն համաշխարհային կիրառություն։

Իզոտոպային երկրաբանություն

Մշակվել է Հայաստանի մագմայական, մետամորֆային և հանք․ կազմավորումների իզոտոպային (K-Ar, Rb-Sr) հասակային սխեման (Գ. Բաղդասարյան, Ռ. Ղուկասյան և ուրիշներ)։ Առաջին անգամ հայտնաբերվել է ծովի ջրի մասնակցությունը կղզաղեղային պղինձ-մոլիբդենային հանքավայրերի առաջացման ընթացքում, մշակվել դրանց ծագումնաբան․ մոդելը, առաջարկվել է թթվածնաիզոտոպային մեթոդ տարբերակման և ասիմիլյացման վերծանման համար (Մ. Հակոբյան, Ռ. Մելքոնյան)։

Ջրաերկրաբանություն և ինժեներային երկրաբանություն

Հայտնաբերվել և ուսումնասիրվել են քաղցրահամ ջրերի բազմաթիվ աղբյուրներ ու արտեզյան ջրեր (Ա. Դեմյոխին, Գ. Օգանեզով, Վ. Ավետիսյան, Փ. Սարգսյան, Պ. Ղափլանյան, Ա. Անանյան, Ռ. Յադոյան, Հ. Շահինյան և ուրիշներ )։ Տիպայնացվել են ավելի քան 700 հանք, ջրերի աղբյուրներ՝ Ջերմուկ, Արզնի, Հանքավան, Դիլիջան, Բջնի և այլն (Ա. Դեմյոխին, Ա. Մարտիրոսյան, Հ. Նազարյան, Հ. Բոզոյան և. ուր.)։ Առանձնացվել է հազվագյուտ ալվալային տարրերի և բորատար ջրերի Փոքրկովկասյան պրովինցիան (Է. Խալաթյան)։ Մեծածավալ ինժեներաերկրբ. աշխատանքներ են կատարվել՝ կապված քաղաքաշինության, ճանապարհաշինության, տարբեր ինժեներային կառույցների հետ, արվել են սողանքային երևույթների դեմ պայքարի առաջարկներ (Ա. Ասլանյան, Պ. Բոշնաղյան, Ռ. Յադոյան, Ս. Մեսչյան և ուրիշներ)։ Կարևոր մշակումներ են կատարվել լանջերի խորքային սահքի տեսության և սողանքների դինամիկայի բնագավառներում (Գ. Տեր-Ստեփանյան)։


ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխարհագր. զգալի տեղեկություններ կան վաղմիջնադարյան հայկական պատմագր. աղբյուրներում։ Հիշարժան են Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը (V դ.) և Անանիա Շիակացու «Աշխարհացոյցը» (VII դ.), որտեղ արտացոլված են անտիկ աշխարհի աշխարհագր. շատ գաղափարներ։

Ֆիզիկական աշխարհագրություն

Հայաստանի տարածքում ֆիզիկաաշխարհագր. հետազոտություններ սկսել են կատարել արևմտաեվրոպ. և ռուս ճանապարհորդները դեռևս XVIII դ-ում։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո գեոդեզիական հետազոտությունների և քարտեզագրության համար ստեղծվել է եռանկյունաչափ. ցանց։ Ստեղծվել են օդերևութաբան. կայաններ։ 1840-ին Երևանի գիմնազիայի բակում Խաչատուր Աբովյանն ստեղծել է Հայաստանում առաջին օդերևութաբան․ կայանը և դրա տվյալների հիման վրա գրել «Օդի բարեխառնությունը Երևանում» հոդվածը։

Ռուս․ ԳԱ և բանակի ռազմատեղագր. վարչության արշավախմբերն ուսումնասիրել են Արևելյան Հայաստանի տարածքի ռելիեֆը և երկրաբանությունը, կազմել և հրատարակել առաջին քարտեզները (Ֆ. Պարրոտ, Հ. Աբիխ, Ի. Խոձկո)։ Արևելյան Հայաստանի ֆիզիկաաշխարհագր. բնութագրերը սահմանվել են ռուս․ միապետության