Այս էջը հաստատված է

41 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 350-500 մմ է։ Անսառնամանիք շրջանը 200-220 օր է։ 6. Բարեխառն լեռների կլիման ձևավորվում է մինչև 2400 մ բարձրության լանջերին ու սարավանդներում։ Ձմեռը տևական է, ցուրտ՝ հաստատուն ձնածածկույթով, ամառը՝ տաք, համեմատաբար խոնավ։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը -2 °C- ից -8 °C է, նվազագույնը՝ -35 °C։ Հուլիսին օդի միջին ջերմաստիճանը 16-23 °C է, առավելագույնը՝ 36 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 600-700 մմ է։ Անսառնամանիք շրջանը 110-170 օր է։

7. Ցուրտ լեռների կլիման ձևավորվում է մինչև 3500 մ բարձրություններում։ Ձմռանը գոյանում է հաստ ձնածածկույթ, ամառը կարճատև է, զով։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը -10-ից -13 °C է, նվազագույնը՝ -46 °C։ Հունիսին օդի միջին ջերմաստիճանը 6-12 °C է, առավելագույնը՝ 28 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 700-1000 մմ է։ Անսառնամանիք շրջանը մինչև 70 օր է։

8. Ձնամերձ լեռների, (խիստ ցուրտ) կլիման ձևավորվում է 3500 մ-ից բարձր լեռնագագաթներին։ Մակերևույթի ցածրադիր տեղանքներում ամբողջ տարին պահպանվում են ձնաբծեր։ Ձմռան տևողությունը 6 ամիս է, ձնածածկույթի հաստությունը՝ մինչև 2 մ։ Գարունը և աշունը կարճատև են, ցուրտ։ Ամառ չի լինում։ Հունվաին օդի միջին ջերմաստիճանը -12 °C է, նվազագույնը՝ -46 °C։ Հունիսին օդի միջին ջերմաստիճանը 6 °C-ից ցածր է, առավելագույնը՝ մինչև 20 °C։ Տարեկան տեղումների միջին քանակը 900-1100 մմ է։ Անսառնամանիք շրջանը մինչև 40 օր է։

ՋՐԵՐԸ

Հայկական լ-աշխարհը ջրի պաշարներով շատ հարուստ չէ, սակայն ինքնատիպ ջրագր. հանգույց է, որտեղից սկիզբ են առնում Առաջավոր Ասիայի 4 խոշոր գետերը՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը, որոնք, ըստ Աստվածաշնչի, համարվում են դրախտի գետերը։

Գետերը պատկանում են Արաքսի (ՀՀ տարածքի 76,4 %-ը) և Կուրի (23,6 %-ը) ավազաններին։ Հանրապետությունում կան 9480 գետ և գետակ, որոնցից 9100-ը՝ մինչև 10 կմ, 318-ը՝ 10-25 կմ, 57-ը՝ 26-100 կմ, 5-ը (Արաքս, Ախուրյան, Դեբեդ, Հրազդան, Որոտան)՝ մինչև 200 կմ երկարություն։ Գետային ցանցի միջին խտ. 0,31 կմ/կմ2 է։ Ջրագր. ցանցն առավել խիտ է ծալքաբեկորային լեռների շրջանում, նոսր՝ հրաբխային բարձրավանդակում։ Գետերի սնումը խառն է՝ ստորգետնյա, հալոցքային և անձրևային։ Սնման ամեանակարևոր բաղադրիչը ստորգետնյա ջրերն են (30-50 %)։ Գետերի ջրերի տարեկան միջին ծախսը մոտ 220 LP/վ է։ Մեծամորից բացի՝ մյուս գետերի ռեժիմը սեզոնային է ու անհավասարաչափ։ Հորդացումներ լինում են ապրիլ-հունիսին և աշնանը։ Գետերի մեծ մասը լեռնային է։ Որոշ գետեր (Դեբեդ, Աղստև, Ազատ և այլն) հովտի տարբեր մասերում հարթավայրային են։ Գետաջրերը հիդրոկարբոնատային են՝ թույլ ու միջին հանքայնացմամբ։ Սևանա լճի ջրի աղիությունը 700-725 մգ/լ է, Մեծամոր գետինը՝ 500-520 մգ/լ։ Գետաջրերի մեջ լուծված նյութերի տարեկան հոսքը 1,3 մլն տ է (0,4 մլն տ՝ Կուրի, 0,9 մլն տ՝ Արաքսի ավազանում), կախութային նյութերինը՝ 2 մլն տ (0,8 մլն տ՝ Կու¬ րի, 1,2 մլն տ՝ Արաքսի ավազանում)։ ՀՀ խոշոր գետն Արաքսն է, որը հոսում է Թուրքիայի (150 կմ) ու Իրանի (40 կմ) սահմաններով։ Արաքսի ավազանի գետերից են Ախուրյանը, Քասաղը, Հրագդանը, Ազատը, Վեդին, Արփան, Որոտանը, Ողջին, Մեղրին, Ծավը, Մալևը, Շվանիձորը և այլն՝ իրենց համակարգերով։ Արաքսի ավազանում տեղական, բայց ուրույն նշանակություն ունեն Սևանա լիճը և նրա մեջ թափվող այլ գե¬ տերն ու գետակները, որոնցից առավել ջրառատ են Արգիճին, Մասրիկը, Գավառագետը, Վարդենիսը։ Կուրի ավազանի գետերից են Դեբեդը (Փամբակ ու Ձորա- գետ կազմարարներով), Աղստևը, Հախումը, Տավուշը, Խնձորուտը, Ոսկեպարը և այլն։ Արաքսը Հայոց մայր գետն է։ Հին կտակարանում հուն. և հռոմ. աղբյուրներում Գեհոն կոչվել է՝ Արախես, Արախիս, պարս-ում, արաբ-ում և թուրք-ում՝ Արագ, Նյախրի-Արազ, Ռազ, Ռոս, վրաց-ում՝ Ռախսի, Արեգի, Արես։ Սկիզբ է առնում Բյուրակն բարձրավանդակի Սրմանց լեռնագագաթի լանջերի (բարձրություն՝ մոտ 2700 մ) աղբյուրներից։ Երկարություն 1072 կմ է (568 կմ՝ սահմանային), ջրհավաք ավազանը՝ 102 հազար կմ2։ Տարեկան միջին