Այս էջը հաստատված է

բաժին։ Ատլասի կազմման հեղինակային խմբի աշխատանքներն ավարտվել են 1958-60-ին, իսկ քարտեզների հրատարակչական բնօրինակների կազմումը, ձևավորումն ու տպագրությունն իրականացվել են ԳՔԳՎ Մինսկի քարտեզագր. ֆաբրիկայում 1961-ին (գլխավոր գիտական խմբ.՝ Ա. Բ. Բաղդասարյան)։ Ատլասը տպագրվել է հայերեն և ռուսերեն՝ 25 հազար տպաքանակով (20 հազար՝ հայերեն և 5 հազար՝ ռուսերեն) և բաղկացած է 34 x 35 սմ չափի 115 էջում տեղադրված տարբեր մասշտաբների (1։1 000 000, 1։1 500 000, 1։2 000 000, 1։3 000 000, 1։4 000 000) շուրջ 150 բազմագույն քարտեզներից, որոնք խմբավորված են 5 հիմն․ բաժիններում՝ Ներածական, Բնական պայմանների, Բնակչության, Տնտեսության և Պատմության։

Խորհրդային Հայաստանը քարտեզագր. սեփական արտադրություն չուներ (այստեղ կազմված քարտեզները ձևավորվում ու տպագրվում էին ԽՍՀՄ ԳՔԳՎ համակարգի քարտեզագր. ֆաբրիկաներում)։ ՀԽՍՀ հիշյալ ատլասն իր բովանդակությամբ և մեթոդաբան․ ու մեթոդական մոտեցումներով օրինակ է ծառայել այլ հանրապետությունների՝ ավելի ուշ հրատարակած նմանատիպ համալիր ատլասների համար։

ՀԽՍՀ գիտական ու գիտաուսումնական հիմնարկների, ԽՍՀՄ ԳՔԳՎ համապատասխան ստորաբաժանումների և քարտեզագր. ֆաբրիկաների համագործակցության արդյունքում ստեղծվել են «Հայկական ԽՍՀ աշխարհագրական դպրոցական ատլասը» (Երևան-Մոսկվա, հայերեն, ռուսերեն, 1976, գլխավոր խմբ.՝ Ա. Բաղդասարյան) և «Հայկական ՀՍՍՀ գյուղատնտեսության ատլասը» (Երևան-Մոսկվա, ռուսերեն, 1984, խմբագր. խորհրդի նախագահ՝ Հ. Թարջումանյան, գլխավոր խմբ.՝ Լ. Վալեսյան)։ Վերջինիս նախագիծը և թեմատիկ քարտեզները ՀԽՍՀ գյուղնախարարության պատվերով մշակել են ՀՊՄԻ-ի ֆիզիկական աշխարհագրության և տնտեսական աշխարհագրության ամբիոնները։ Այն բաղկացած է 6 բաժնից (Աշխարհագր. դիրքը և ընդհանուր բնութագիրը, Բնական պայմաններն ու ռեսուրսները, Գյուղատնտեսության զարգացման սոցիալ-տնտեսական պայմանները, Գյուղատնտեսության վարման գիտատեխ. ու տնտեսական մակարդակը, Գյուղատնտեսության ճյուղերը, Գյուղատնտեսության տարածքային կառուցվածքն ու կազմակերպումը), որոնք միավորում են 40 x 29 սմ չափի 190 էջ (346 քարտեզ՝ ընդարձակ բացատրական տեքստերով)։

ԳԱ-ի Երկրբ. գիտությունների ինստ-ի աշխարհագրության բաժնում մշակվել են «Հայկական ՍՍՀ բնական պայմանների ու ռեսուրսների ատլասի» պրակները (գլխավոր խմբ.՝ Ա. Բաղդասարյան)։ Սև-սպիտակ տարբերակով ռուսերեն լույս են տեսել «Կլիմա» (1975,1։600 000 մասշտաբի 179 քարտեզ) և «Ջրաբանություն» (1990, 1։600 000 մասշտաբի 68 քարտեզ) պրակները։

1986-ին հանրապետության Ագրոարդ. պետական կոմիտեի Հայհողպետնախագիծ ինստ-ի, Խարկովի պետական համալսարանի և ԽՍՀՄ ԳՔԳՎ-ի Ինժեներագեոդեզ. հետազոտությունների և հանույթի հայկական պետական ինստ-ի համագործակցության արդյունքում հրատարակվել է «Հայկական ԽՍՀ հողային կադաստրի ատլասը» (ռուս․, Մոսկվա-Խարկով-Երևան, խմբագր. խորհրդի նախագահ՝ Ռ. Զաքոյան)՝ բաղկացած 1։750000, 1։50000 և 1։10000 մասշտաբի 64 գունավոր քարտեզներից։ Այն միութ. հանրապետության հողային կադաստրի հիմն․ բովանդակության համալիր քարտեզագր. բացահայտման առաջին փորձն էր։ Ատլասը պարունակում է հանրապետության հողային պաշարների տեղաբաշխման, կառուցվածքի, որակական հատկանիշների գնահատման և օգտագործման մասին բազմաբնույթ տվյալներ և նախատեսված էր հանրապետության ղեկավար աշխատողների, պլանավորող ու նախագծային հիմնարկների մասնագետների և գիտական աշխատողների համար։

Հատուկ օգտագործման համար հրատարակվել են խոշորամասշտաբ թեմատիկ քարտեզներ (բնակչության, երկրբ., երկրաձևաբան., լանդշաֆտային, հողերի, բուս․ և կենդ, աշխարհների և այլն)։

1960-80-ական թթ-ին ստեղծվել են Հայկական լ-աշխարհի պատմ. անցյալին վերաբերող քարտեզներ (Մ. Երեմյան, Թ. Հակոբյան, Բաբկեն Հարությունյան)։ Քարտեզագությունը զարգացել է նաև Սփյուռքում, ֆրանսահայ Զ. Խանզատյանը կազմել և 1920-ին հրատարակել է 25 քարտեզից բաղկացած «Պատմական Հայաստանի աշխարհագրական միասնութեան ատլասը», 1920-32-ին՝ Թուրքիայի, Ալժիրի, Պաղեստինի, Մարոկկոյի տնտեսաաշխարհագր. ատլասները, 1960-ին՝ «Հայաստանի պատմական քարտեզագրության ատլասը»։

Անկախացումից հետո ՀՀ-ում քարտեզագր. աշխատանքները վերսկսվել են 1990-ական թթ-ի 2-րդ կեսին։ 1998-ին լույս է տեսել Ա. Հայրիյանի «Հայաստանի բժշկաէկոլոգիական ատլասը» (ռուս․)՝ բաղկացած ընդարձակ տեքստից և 106 քարտեզ-սխեմայից։ «Մակմիլան Արմենիա» ձեռնարկության նախաձեռնությամբ կազմվել և տպագրվել են «Աշխարհը և Հայաստանը» (2003, պատասխանատու խմբ.՝ Լ. Վալեսյան) և «Հայաստանի պատմություն» (Ա մաս, 2004, հեղինակ՝ Բ. Հարությունյան) ատլասները։

Երկրում քարտեզագր. գիտական և արտադրական սեփական կենտրոնների ստեղծման նպատակով ստեղծվել են ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրության («Գեո-քարտ») կենտրոնի» թեմատիկ քարտեզագրության բաժինն ու ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակ-ի ատլասային քարտեզագրության ԳՀ լաբորատորիան։

Քարտեզագրության բնագավառում նշանակալի իրադարձություն էր «Հայաստանի ազգային ատլասի» կազմումը և հրատարակումը (հ. 1-2, 2007-08), որն իրականացրել է «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնը»։

Ազգային ատլասի Ա հատորը (նախագահ, ատլասի գլխավոր խմբ.՝ Մանուկ Վարդանյան, պատասխանատու խմբ.՝ Լ. Վալեսյան) ամփոփում է 250 քարտեզ և ընդարձակ տեքստեր՝ միավորված 5 հիմն․ բաժիններում՝ Ընդհանուր ակնարկ, Բնություն, Բնակչություն, Տնտեսություն