Այս էջը հաստատված է
Ֆիզիոլոգիա

Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա։ Կենդանի օրգանիզմում ընթացող ֆիզիոլոգ. շարժընթացների հարցերով զբաղվել են դեռևս Հին Հայաստանում։ VII դ-ում հայերեն է թարգմանվել հույն հեղինակ Նեմեսիոս Եմեսացու (V դ.) «Մարդու բնության մասին» աշխատությունը, որը ժամանակի ֆիզիոլոգիայի հիմն․ ձեռնարկներից էր։

XIX դ-ի վերջերին-XX դ-ի սկզբներին Ս. Պետերբուրգում աշխատել են նշանավոր հայ ֆիզիոլոգներ Վ. Վարդանովը և Լևոն Օրբելին։ Հայաստանում ֆիզիոլոգիայի դասավանդումն ու գիտական հետազոտություններն սկսվել են 1920-ին, երբ ԵՊՀ բժշկ. ֆակ-ում ստեղծվել են կենդանիների (վարիչ՝ Գ. Մուշեղյան) և մարդու (վարիչ՝ Ա. Հակոբյան) ֆիզիոլոգիայի ամբիոններ, 1930-ից՝ ֆակ-ի վերակազմավորումից հետո՝ ԵԲԻ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն (մինչև 1936-ը՝ վարիչ՝ Ա. Հակոբյան, 1936-64-ին՝ Գ. Մուշեղյան), առաջին փորձարար․ ֆիզիոլոգ․ լաբորատորիան (հիմն.՝ 1925-26, ղեկ.՝ Է. Հասրաթյան)։

ՀՀ-ում ֆիզիոլոգ․ գիտության զարգացման համար վճռական նշանակություն է ունեցել 1943-ին ՀՀ ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստ-ի (1959-ից՝ ակադ. Լ. Օրբելու անվան) ստեղծումը։ Այդ տարիներին կազմակերպչական և ստեղծագործ, աշխատանքներում մեծ ավանդ ունեն Լ. Օրբելին, Է. Հասրաթյանը, Խ. Կոշտոյանցը, Ս. Շչերբակովը, Գ. Մուշեղյանը, Հ. Ստեփանյանը, որոնց ջանքերով ֆիզիոլոգիան հանրապետությունում ձևավորվել է որպես ինքնուրույն գիտական ուղղություն։

Սկզբն. շրջանում զբաղվել են հիմնականում հանրապետության հանք․ ջրերի ֆիզիոլոգ․ ազդեցության մեխանիզմների ուսումնասիրությամբ, որը հիմք է դարձել երկրում կուրորտաբանության զարգացման համար։ Հետագայում լուրջ աշխատանքներ են կատարվել փայծաղի և ստամոքսաղիք. համակարգի ֆիզիոլոգիայի, ինչպես նաև հղի կանանց շուրջպտղային հեղուկի ֆիզիոլոգ․ և կենսաքիմիական որոշ հատկությունների ուսումնասիրման ուղղությամբ։ Ֆիզիոլոգիայի ինստ-ում, հատկապես հետպատերազմյան տարիներից սկսած, աստիճանաբար ձևավորվել է կենտրոնական նյարդ․ համակարգի (ԿՆՀ) փոխհատուցողահարմարվող. հատկությունների ֆիզիոլոգ․ մեխանիզմների ուսումնասիրման ուղղությունը (Է. Հասրաթյան)։ Այդ հիմնախնդրի հետ կապված կարևոր հետազոտություններ են կատարվել նաև ԿՆՀ-ի (հատկապես՝ ողնուղեղի), վնասված ուղիների վերականգնման և խթանման հարցերի վերաբերյալ. բացահայտվել են նշված փոխհատուցող. շարժընթացներում գլխուղեղի կեղևի առաջատար նշանակության ֆիզիոլոգ․ հիմունքները (Տ. Ուրղանջյան), ինչպես նաև վերականգնման շարժընթացների վրա մի շարք ֆերմենտների խթանիչ ազդեցությունը (Լ. Մատինյան)։

ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնում (1961-84-ին վարիչ՝ Վ. Գրիգորյան) հետազոտվել են ցնցումային նոպաների զարգացման մեխանիզմները, որոնց շնորհիվ առաջ է քաշվել միգրացիոն տեսություն, փորձարար․ եղանակով հայտնաբերվել է ԿՆՀ-ի տարբեր բաժինների, ինչպես նաև սեռ. հորմոնների դերը էպիլեպսիայի առաջացման և սահմանափակման մեջ (Վ. Գրիգորյան), բացահայտվել է արյունաստեղծման ֆունկցիայում ուղեղիկի դերը (Է. Անդրեասյան, Ռ. Ստեփանյան, Վ. Գրիգորյան)։ Զբաղվել են նաև շարժող․ ապարատի ֆիզիոլոգ․ մեխանիզմների և բարձրագույն նյարդ․ գործունեության մեջ գլխուղեղի ենթակեղևային գոյացությունների նշանակության բացահայտման հարցերով (Լ. Ղամբարյան)։

1984-ից ֆիզիոլոգիայի ամբիոնի և ԳՀ լաբորատորիայի ղեկ. Դ. Խուդավերդյանը հիմնադրել և զարգացրել է գիտական նոր ուղղություն՝ բնականոն և ախտաբան․ պայմաններում կալցիում-ֆոսֆատային փոխանակության կարգավորիչի՝ հորմոնային համակարգի դերը՝ տարբեր օրգանների գործունեության մեխանիզմներում։ Ամբիոնում բացահայտվել է, որ պարաթիրեոպրիվ տետանիայի առաջացման պատճառը շարժող․ ակտիվության կարգավորման համակարգում արգելակող մեխանիզմների թուլացումն է ու դրդման շարժընթացների ակտիվացումը, հայտնաբերվել է նեյրոնի գործունեության վրա պարաթհորմոնի ազդեցության մեխանիզմը (Ա. Տեր-Մարկոսյան), ինչպես նաև այդ հորմոնի դերը հիպոթալամուս-հիպոֆիզային համակարգի գործունեության մեջ (Հ. Հասրաթյան)։ Աշխատանքներ են կատարվում նաև գերհույզային