Այս էջը հաստատված է

բանկ, որն զգալիորեն խթանել է մոլ. ու բջջային կենսաբանության կարևոր ուղղությունների՝ ախտագենոմիկայի, իմունոգենոմիկայի և պոպուլացիոն գենոմիկայի զարգացումը ՀՀ-ում (Ա. Բոյաջյան, Լ. Եպիսկոպոսյան, Կ. Մայիլյան)։

Աննա Բոյաջյան
Իմունաբանություն

Հայաստանում 1950-ական թթ-ից սկսվել են վարակական, 1960-ական թթ-ից նաև ոչ վարակական, 1970-80-ից՝ բժշկակենսբ. բնագավառի տես. և կիրառ. հետազոտություններ։

ՀՀ ԳԱԱ Փորձարար․ կենսաբանության (այժմ՝ Մոլ. կենսաբանության) ինստ-ում կատարվել են իմուն պատասխանի կարգավորման մոլեկուլաբջջային մեխանիզմների ուսումնասիրություններ (Յու. Ալեքսանյան և ուրիշներ)։ Մնջոյանի անվան ՆՕՔԻ-ում հետազոտվել է հակաուռուցքային պատրաստուկների ազդեցությունն օրգանիզմի իմունաբան. ռեակտիվության վրա՝ չարորակ նորագոյացությունների աճման ընթացքում (Բ. Ղարիբջանյան և ուրիշներ)։ ԵՊԲՀ-ում (Վ. Շեկոյան, Խ. Սայադյան և ուրիշներ), գյուղնախարարության Անասնապահ․ և անասնաբուժ. ԳՀԻ-ում (1999-ից՝ Անասնաբուծ. և անասնաբուժ. գիտական կենտրոն) պարզաբանվել են (Է. Ստեփանյան և ուրիշներ) իմուն պատասխանի ինտենսիվության նյարդահումորալ կարգավորման շարժընթացները։ Ռ. Ցոլյանի անվան արյունաբանության և փոխներարկաբանության ինստ-ում ուսումնասիրվել են իմունաարյունաբանության (Վ. Ներսիսյան և ուրիշներ), Լ. Հովհաննիսյանի անվան սրտաբանության ինստ-ում՝ կլինիկ․ իմունաբանության (Վ. Մկրտչյան և ուրիշներ) առանձին հարցեր։ Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստ-ում կատարվել են փոխպատվաստումային իմունաբանության (Ա. Զուրաբյան) և իմուն պատասխանի կարգավորման բջջային մեխանիզմների դերի պարզաբանման (Ս. Ղամբարով) աշխատանքներ։ Ա. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկ. մակաբուծաբանության ինստ-ում ուսումնասիրվել են մանրէային, վիրուսային և մակաբուծ. վարակիչ հիվանդությունների իմունաախտորոշմաև և կանխարգելման հարցեր (Գ. Ղուկասյան, Վ. Ավետիսյան, Մ. Ջամբազյան)։

Ն. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ-ում զբաղվում են մասնագիտական ալերգային մաշկախտերի (Վ. Կոգան և ուրիշներ) հարցերով։

Երևանի անասնաբուծ-անասնաբուժ. ինստ-ում (այժմ՝ ՀՀ ագրարային համալսարան) հետազոտվել է հակաբիոտիկների և սուլֆանիլամիդային պատրաստուկների ազդեցությունը կենդանիների իմունաբան. ռեակտիվության վրա, մշակվել են կանխարգելիչ պատվաստումների եղանակներ (Գ. Շաքարյաև, Լ. Դանիելովա, Ս. Սաքանյան, Ա. Բոյախչյան)։

Յուրի Ալեքսանյան
Կենսատեխնոլոգիա

Կենսատեխնոլոգիայի զարգացումը Հայաստանում սկսվել է 1971-ից՝ Ս. Ալիխանյանի նախաձեռնությամբ Չարենցավանում հիմնադրված ԽՍՀՄ մանրէաբանության և բժշկ. արդ-յան նախարարության Գենետիկայի ՀամԳՀԻ-ի հայկական մասնաճյուղում։ Մշակվել են բժշկության և սննդարդ-յան ոլորտներում կիրառվող բարձր մաքրության որոշ ամինաթթուների ստացման արդյունավետ արտադրական կենսատեխնոլոգիաներ։ Կազմակերպվել է արյան արհեստ․ փոխարինիչ «Պոլիամին» և «Պանամին» ամինաթթվային բնույթի դեղապատրաստուկների արտադրությունը։

1980-ական թթ-ի վերջերին Կենսատեխնոլոգիայի ԳՀԻ-ում ստացվել են մի շարք L-ամինաթթուների (պրոլին, ալանին, վալին, լիզին, արգինին, հիստիդին և այլն ) բարձրակտիվ շտամ-արտադրիչներ, և մշակվել են ավելի քան 20 արտադրական տեխնոլոգիաների կանոնակարգեր (ռեգլամենտ)։ Հայաստանում արտադրված փորձն․ նմուշներն իրենց որակով համապատասխանել