Այս էջը հաստատված է

«Էրեբունի» բժշկ. կենտրոնում և Շտապ օգնության կլինիկ․ հիվանդանոցում (այժմ՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ) ընդունարանին կից բացվել են անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներ և մասնագիտացված շտապ օգնության ծառայություն՝ կրիտիկ. վիճակում գտնվող ծանր հիվանդների վարմամբ՝ նախահիվանդանոցային փուլում և հիվանդանոց ընդունվելիս։

1965-ին ԵԲԿԻ-ում (1997-ից՝ ԱԱԻ) կազմակերպվել է կրծքային վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի ամբիոն (վարիչ՝ Ս. Ավդալբեկյան), 1975-ին ԵՊԲՀ վիրաբուժ. հիվանդությունների ամբիոնում՝ անեսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոն (վարիչ՝ Դ. Մելքոնյան), 1999-ին՝ ԵՊԲՀ-ում անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոն (վարիչ՝ Գ. Ախոյան), որոնք զբաղվում են անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հիմունքների ուսուցմամբ (հետդիպլոմային կրթություն, բժիշկների վերապատրաստում), պատրաստում անեսթեզիոլոգիայի, ինտենսիվ թերապիայի, անհետաձգելի և աղետների բժշկության բնագավառների մասնագետներ։

1990-ին անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությամբ Ռ. Վիրաբյանը պաշտպանել է առաջին դոկտոր. ատենախոսությունը։

Դավիթ Մելքոնյան
Արյունաբանություն և փոխներարկաբաևություն

Արյունաբանության և փոխներարկաբանության զարգացումը Հայաստանում պայմանավորված է 1932-ին Ռ. Յոլյանի նախաձեռնությամբ Մոսկվայի Արյունաբանության և արյան փոխներարկման ԳՀ կենտրոնական ինստ-ի հայկական մասնաճյուղի (1939-44-ին՝ Արյան փոխներարկման Հայաստանի հանրապետական կայան) կազմակերպմամբ, որի հիման վրա 1947-ին ստեղծվել է Արյունաբանության և արյան փոխներարկման ԳՀԻ (մինչև 1955-ը ղեկ.՝ Ռ. Յոլյան, 1993-ից՝ Ռ. Յոլյանի անվան արյունաբանության հանրապետական կենտրոն)։ Վերջինս արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտի գիտական, ուսումնական, գիտամեթոդական և համակարգող բուժհաստատություն է հանրապետությունում, որտեղ կազմակերպվում են արյունաբան. բոլոր հիվանդությունների և խանգարումների լիարժեք հետազոտություններ, հիվանդների բուժում և շարունակական հսկողություն (ներկայումս հսկողության տակ է մոտ 3 հազար հիվանդ)։

2004-ին ստեղծվել է արյունաբանության և փոխներարկաբանության ամբիոնը (ղեկ.՝ Ս. Դաղբաշյան, 2007-ից՝ Ա. Զաքարյան), որտեղ կատարվում են նաև գիտամեթոդական, ուսումնամեթոդական և կլինիկ. աշխատանքներ՝ Արյունաբան. կենտրոնի հետ համատեղ։

Արյունաբան. կենտրոնում կատարվում են նաև դոնոր., արյան հավաքման ու պահեստավորման, արյան բարձրորակ պատրաստուկների և բաղադրամասերի պատրաստման, արյան անվտանգության ապահովման աշխատանքներ։

Սպիտակի երկրաշարժի ժամանակ հավաքագրվել և հետազոտվել է արյան ավելի քան 2500 միավոր։ Արյան վարակային անվտանգության ապահովման նպատակով ներդրվել են՝ 1988-ին՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, 1989-ին՝ HbsAg-ի (լյարդաբորբ B), 1996-ին՝ HCV-ի (լյարդաբորբ C), 2006-ին՝ HbcorAg-ի իմունոֆերմենտային հետազոտման եղանակները, 1990-91-ին՝ արյան անընդմեջ բուժ․ և դոնոր․ պլազմաֆերեզներ։ 1993-ից արյունը պահեստավորվում է միայն «Հեմակոն» տեսակի պլաստիկ պարկերում, որը բացառում է արյան աղտոտվելու հնարավորությունը։ 2006-ին ստեղծվել է փոխներարկաբանության համաշխ. չափորոշիչներին համապատասխանող Արյան բանկ (Ս. Դաղբաշյան), ձեռք են բերվել արդիական լաբորատոր սարքավորումներ (Axim և Selldin վերլուծիչներ, Hemonetic պլազմաֆերեզի սարք, Labtop խառնիչ), որոնց շնորհիվ հնարավորություն է ստեղծվել բարձրացնելու դոնոր․ արյան վարակային անվտանգության աստիճանը, որակը և հիվանդների հետազոտման մակարդակը։ Մշակվել են փոխներարկումային բուժօգնության կազմակերպման չափորոշիչներ, պատրաստվել է «Մարդու արյան և արյան բաղադրամասերի դոնորության և փոխներարկման մասին» օրենքի նախագիծը։ 1992-ին ներդրվել է երեխաների սուր լեյկոզների բուժման BFM (Գերմանիա) նոր ծրագիրը, որի շնորհիվ բուժման արդյունավետությունը սուր լիմֆոբլաստային լեյկոզի ժամանակ հասել է 70-75 %-ի և մոտեցել է եվրոպ. մակարդակին։ Ստեղծվել է