Այս էջը հաստատված է

Մանկաբուժ. ֆակ-ն իր գոյության 47 տարվա ընթացքում տվել է շուրջ 4500 շրջանավարտ, որը տեղամասային մանկաբուժ. ծառայության ցանցի ընդլայնման, մանկ․ ամբուլատոր-պոլիկլինիկ., հիվանդանոցային, առողջարանաառողջավայրային ծառայությունների մակարդակի բարձրացման, մանկ․ հիվանդացության և մահացության աննախադեպ ցածր ցուցանիշների հասնելու, ի վերջո՝ սեփական մանկաբուժ. դպրոց ստեղծելու հնարավորություն է տվել, որը մանկ. առողջապահ-յան համակարգը հանրապետությունում դրել է գիտագործն. կայուն հիմքերի վրա։

Այդուհանդերձ, եվրոպ. կրթական ծրագրերում ինտեգրվելու հետևանքով 1998-ին ԵՊԲՀ-ում փակվել է մանկաբուժ. ֆակ-ը և, որպես նեղ մասնագիտացում, մանկաբուժությունը տեղափոխվել է հետդիպլոմային ուսուցման համակարգ։ ԵՊԲՀ-ն իր վերջին մանկաբույժ-շրջանավարտները տվել է 2004-ին։

Արա Բաբլոյան


Մանկաբարձություն և գինեկոլոգիա

Մանկաբարձության և գինեկոլոգիայի զարգացումը Հայաստանում սկսվել է 1923-ից Գ. Արեշյանի նախաձեռնությամբ ԵՊՀ բժշկ. ֆակ-ում, ապա 1958-ին ԵԲԻ-ում մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնների կագմակերպմամբ, ինչպես նաև 1931-ին Մայրության և մանկության պահպանության ինստ-ի (1937-ից՝ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ԳՀԻ) հիմնադրմամբ։

Սկզբն. շրջանում կատարվել են հղիության ընթացքի, ծննդաբերության, մայր-պտուղ-արգանդային համակարգի, նորածնի և հետծննդյան շրջանի վրա մալարիայի ազդեցության (Գ. Արեշյան, Պ. Մարգարյան, Ս. Բիշարյան), ինչպես նաև կնոջ ընկերքում, մոր և պտղի օրգաններում, C վիտամինի փոխանակության, հղիության վաղաժամ ընդհատման դեպքում (Մ. Ռենիգեր-Արեշյան) C վիտամինի անբավարարության դերի վերաբերյալ հետազոտություններ։

Ուսումնասիրվել են սեռ. հասունացման և վերարտադրող․ գործունեության մեխանիզմներում ուղեղիկի դերի պարզաբանման (Լ. Մարգարյան), ծննդաբերության ցավազրկման, կանանց սեռ. օրգանների բարորակ ու չարորակ ուռուցքների ախտածնության (Ա. Ահարոնով), տոքսոպլազմոզի, լիստերիոզի, բրուցելոզի և այլ հիվանդությունների կանխարգելման ու բուժման միջոցով վաղածնության կանխարգելման և պերինատալ ելքերի բարելավման (Բ. Սայադյան), ինչպես նաև ծննդօգնության կազմակերպման (Ս. Ալեքսանյան) հարցեր։

Պարզվել է, որ հիպերտոնիկ հիվանդության առկայության դեպքում նկատվում է պտղի սրտի գործունեության և շարժող․ ակտիվության ընկճում։ Առաջարկվել է համալիր բուժումը զուգակցել հղի կնոջ երիկամի շրջանի դիաթերմիայով։ Ապացուցվել է, որ մոր զուգակցված տոքսիկոզների բարդություններն ավելի անբարենպաստ են, քան մաքուր տոքսիկոզներինը (Ե. Մուղնյան)։ Առաջարկվել է արգանդի քաղցկեղի բարձիթողի արված՝ ոչ վիրահատելի դեպքերի ժամանակ արյունահոսությունը դադարեցնելու եղանակ (Ա. Ահարոնով)։

Ներդրվել է շնչահեղձված նորածինների վերակենդանացման եղանակ, մշակվել են կանանց միզասեռ. օրգանների վնասվածքների ու խուղակների վիրահատ․ բուժման եղանակներ (Ա. Տրդատյան)։ Մշակվել են հակաբիոտիկների ներորովայնային կիրառման միջոցով գինեկոլոգ․ վիրահատությունների հետվիրահատ. բարդությունների կանխման (Վ. Խաչատրյան), քաղցկեղային գոյացությունների զարգացումը դանդաղեցնող դեղամիջոցների (Ն. Այլամազյան) ընտրության հարցերը։

Հետազոտվել են տարբեր արտադրական գործոնների ազդեցությունները կնոջ սեռ. օրգանների ֆունկցիայի վրա, ձեռնարկվել են համապատասխան բուժկանխարգելիչ միջոցառումներ (Մ. Մարտիկյան), արգանդի պարանոցի քաղցկեղի կլինիկաձևաբան. տվյալները, կնոջ օրգանիզմի յուրահատուկ ֆունկցիայի վրա մասնագիտական վնասակարությունների ազդեցությունը (Լ. Մարգարյան), մշակվել նորածնային շրջանի ֆիզիոլոգիայի և ախտաբանության (Լ. Բալայան), կնոջ վերարտադրող․ համակարգի ֆիզիոլոգիայի