Այս էջը հաստատված է

Նյարդախտաբանություն

Նյարդախտաբանության բնագավառի զարգացումը Հայաստանում պայմանավորված է Ա. Արզումանյանի նախաձեռնությամբ 1926-ին ԵՊՀ բժշկ. ֆակ-ում, իսկ 1958-ին ԲԿԻ-ում (1997-ից՝ ԱԱԻ) նյարդաբանության ամբիոնների ստեղծմամբ։

Առաջինը հետազոտվել են նյարդ․ համակարգի ախտահարումները մալարիայի և բրուցելոզի ժամանակ։ Զբաղվել են պոլիոմիելիտի, ցրված սկլերոզի, մկանային թուլության, գրիպի ժամանակ գլխուղեղի բորբոքման, բազմասեզոնային ուղեղաբորբերի ախտորոշման ու բուժման հարցերով։

Երկրորդ համաշխ. պատերազմի (1939-45) տարիներին ԳՀ աշխատանքներ են կատարվել հիմնականում նյարդ․ համակարգի վնասվածքների ախտածնության ու բուժման (Ա. Հակոբյան, Գ. Միրզոյան), 1950-60-ական թթ-ին՝ գլխուղեղի անոթ․ հիվանդությունների, արյան շրջանառության անցողիկ ու սուր խանգարումների՝ կաթվածների (Գ. Միրզոյան, Ս. Թորոսյան) վերաբերյալ։ 1970-ական թթ-ից Երևանում և հանրապետության մյուս քաղաքներում սկսել են գործել նյարդաբան․ բաժանմունքներ։

1976-ից Է. Գևորգյանի ղեկավարությամբ կատարվել են հիմնարար հետազոտություններ վեգետատիվ նյարդ․ համակարգի ախտաբանության, պարոքսիզմալ համախտանիշների զարգացման օրինաչափությունների, ինչպես նաև պարբեր. հիվանդության, զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, այլ օրգան-համակարգերի հիվանդությունների ժամանակ նյարդ․ համակարգի ախտահարման առանձնահատկությունների վերաբերյալ։

1977-ին Յու. Թունյանի նախաձեռնությամբ հանրապետությունում ստեղծվել է առաջին անգիո-նյարդաբան. բաժանմունքը, որտեղ ներդրվել են ուղեղի անոթների ռեոգրաֆիան, անոթագրությունը, կատարվել հիմնարար հետազոտություններ կաթվածների ռիսկի գործոնների, բուժման մոտեցումների ու հետազոտման եղանակների վերաբերյալ։ Առաջին անգամ կատարվել է բազմակլինիկ. հետազոտություն, ստեղծվել կաթվածներով հիվանդների տեղեկատվական բազա (Յու. Թունյան, Հ. Բակունց)։

1980-ական թթ-ից զարգացել է էպիլեպտոլոգիան՝ նյարդաբան․ գիտության նոր ուղղությունը (Հ. Մուրադյան, Վ. Դարբինյան), ստեղծվել է հատուկ սարքավորումներով հագեցած էպիլեպտոլոգ. կենտրոն։ Աշխատանքներ են կատարվել ցնցումային համախտանիշներով հիվանդների բացահայտման, ախտորոշման, բուժման ու հաշվառման նպատակով։

1990-ից հանրապետությունում լայնորեն կիրառվում է գլխուղեղի համակարգչային ու միջուկամագնիսառեզոնանսային շերտագրությունները, որոնք լրջորեն խթանել են նյարդաբանության հետագա զարգացումը։ Անհամեմատ բարելավվել են բազմաթիվ նյարդաբան․ հիվանդությունների ախտորոշումն ու բուժման ելքը։ Հնարավոր է դարձել վաղաժամ ախտորոշել այն նյարդաբան․ հիվանդությունները, որոնց բուժումը համարվում է անհետաձգելի։ Լայնորեն կիրառվել է էլեկտրանյարդամկանագրության եղանակը, որը մեծապես նպաստել է նյարդամկանային հիվանդությունների ուսումնասիրմանը (Մ․ Գրիգորյան, Բ. Գրիգորյան)։

Վերջին տարիներին կատարվել են բազմամյա (5-20 տարի) բազմակենտրոն հետազոտություններ՝ նվիրված ժառանգ․ հիվանդություններին՝ Հենթինգտոնի հիվանդությանը (Ա. Կարապետյան), ցրված սկլերոզին (Մ. Հակոբյան), թուլամտությանն ու Ալցհեյմերի հիվանդությանը (Հ. Մանվելյան, Հ. Համբարձումյան)։ Հիմնարար ուսումնասիրություններ են կատարվում աշխարհի լավագույն ԳՀ կենտրոններում ու համալսարաններում՝ նվիրված գլխուղեղի սեփական բջջային իմուն համակարգի պատասխանին՝ ուղեղի հյուսվածքի վնասվածքների ժամանակ, նյարդագեներացիային, նյարդ․ հյուսվածքի վրա տարբեր ախտածին գործոնների ազդեցությանը (Հ. Մանվելյան)։

Ներկայումս ՀՀ-ում կատարվում են առաջնային առողջապահ․ խնդիր համարվող կաթվածների բազմակողմանի հետազոտություններ՝ այդ հիվանդության ժամանակ զարգացող բնորոշ անոթային միկրոշրջանառության հոսքի և արյան բջիջների մակարդելիության փոփոխությունների (Գ. Հովհաննիսյան և ուրիշներ), կաթվածի վիճակագրության (Լ. Գիմոյան) վերաբերյալ։ Ողնաշարածին ցավային համախտանիշների հետազոտություններով բացահայտվել է դրանց