Այս էջը հաստատված է

«Էրեբունի» ԲԿ-ի նյարդավիրաբուժության կլինիկան (ղեկ.՝ ՀՀ գլխավոր նյարդավիրաբույժ Մ. Եղունյան), «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքը (ղեկ.՝ Երևան քաղաքի գլխավոր նյարդավիրաբույժ Ռ. Վարոսյան), «Սուրբ Մարիամ Աստվածածին» հիվանդանոցի մանկ․ նյարդավիրաբուժության բաժանմունքը (ղեկ.՝ Մ. Մարտիրոսյան), ԵՊԲՀ նյարդավիրաբուժության ամբիոնի հենակետերը՝ «Արմենիա» ՀԲԿ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքը (ղեկ.՝ Դ. Պատրիկյան), ԵՊԲՀ № 1 կլինիկ․ հիվանդանոցի ընդհանուր և ներանոթ. (էնդովասկուլյար) նյարդավիրաբուժության կլինիկան (ղեկ.՝ Ռ. Ֆանարջյան), ինչպես նաև Վիրաբուժության ինստ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքը (ղեկ.՝ Ա. Քալայջյան), Ուռուցքաբանության ազգ. կենտրոնի նյարդավիրաբուժության բաժանմունքը (ղեկ.՝ Լ. Հարությունյան), ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի նյարդավիրաբուժության բաժանմունքը (ղեկ.՝ Ա. Հակոբյան)։ Նյարդավիրաբուժ. ծառայություններ իրականացվում են նաև Գյումրիում և Վանաձորում։

1990-ից՝ ՀՀ-ում նյարդավիրաբուժության ոլորտում նկատվում է զգալի առաջընթաց՝ կապված ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման ու զարգացման և միջազգային կապերի ակտիվացման ու փորձի կիրառման հետ։

Բաժանմունքների ղեկավարների հսկողությամբ նյարդավիրաբույժևերն իրականացնում են գանգուղեղային վնասվածքների, կենտրոնական նյարդ․ համակարգի անոթ․ ախտաբանության, կենտրոնական նյարդ․ համակարգի, գանգի և ողնաշարի ուռուցքների, ողնաշար-ողնուղեղային ախտահարումների, ծայրամասային նյարդ․ համակարգի բնածին և ձեռքբերովի արատների, ջրագլխության և այլ նյարդավիրաբուժ. հիվանդությունների ժամանակակից ախտորոշում և բուժում՝ օգտագործելով միկրովիրաբուժ. տեխնիկա և համապատասխան օպտիկա։

Ներկայումս ՀՀ ժամանակակից նյարդավիրաբուժությունը կիրառում է ինչպես բաց, այնպես էլ ընդերադիտ. և ներանոթ. վիրահատ․ եղանակներ՝ համապատասխան անզգայացման և ինտենսիվ թերապիայի ապահովման պայմաններում։

1961-ից գործում է ՀՀ նյարդավիրաբույժների ընկերակցությունը (նախագահ՝ ՀՀ գիտ․ վաստ. գործիչ Ս. Զոհրաբյան)։ ՀՀ-ում բոլոր նյարդավիրաբույժները նշված ընկերակցության անդամներ են։ Ընկերակցության նիստերում քննարկվում և հաստատվում են գիտական թեզեր, վերլուծվում նյարդավիրաբուժության հրատապ հարցեր, մշակվում նյարդավիրաբուժ. ծառայությունների ժամանակակից ռազմավարություն, տպագրվում են մենագրություններ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ։

Սուրեն Զոհրաբյան, Մամիկոն Եղունյան


Ռենտգենաբանություն և ուռուցքաբանություն

Ռենտգենաբան․ առաջին հիմնարկները Հայաստանում կազմակերպվել են Բ. Ֆանարջյանի և Վ. Աբգարովի նախաձեռնությամբ. 1927-ին ԵՊՀ բժշկ. ֆակ-ում հիմնադրվել է ռենտգենաբանության ամբիոն, 1946-ին՝ Ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստ-ը (1971-ից՝ Բ. Ֆանարջյանի անվան, այժմ՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոն)։

1980-ականների սկզբին ԵԲԻ-ի ուռուցքաբանության ամբիոնում (վարիչ՝ Վ. Բարսեղյան) բացվել է ռենտգենաբանության դասընթաց (ղեկ.՝ Հ. Դանիելյան)։ Ուսումնասիրվել են չարորակ ուռուցքների համաճարակաբանության և պատճառագիտության, ուռուցքային հիվանդությունների կլինիկայի, ախտորոշման և բուժման համակցված եղանակների մշակման, կերակրափողի, ստամոքսի, խթաղիքի և վերջնաղու ախտահարումների ռենտգենաբան․ ախտորոշման խնդիրները (Բ. Ֆանարջյան, Զ. Մովսիսյան, Հ. Գրիգորյան)։ Բ. Ֆանարջյանն առաջարկել է 12-մատնյա աղիքի և նրա կոճղեզի ռենտգենաբան․ հետազոտության նոր եղանակ, բացահայտել կոճղեզում խոցի տեղակայման որոշակի օրինաչափություն («Ֆանարջյանի օրինաչափություն»)։ Մշակվել է ստամոքսի պատի իսկական կամ կեղծ ուռուցքային ինֆիլտրացիայի տարբերակման նոր եղանակ՝ պրոզերինի օգնությամբ (Բ. Ֆանարջյան, Հ. Դանիելյան), ինչպես նաև պարիետոգրության եղանակը։ Հետազոտության ռենտգենաբան․ և ընդերադիտ. համակցված եղանակների կիրառման