Շմավոնյան, Կ. Մարկոսյան, Ն. Ասատրյան)։ Ուսումնասիրվել է նաև ֆիզիկական գործոնների [միջուկամագնիսային ռեզոնանս (ՄՄՌ, անդրաձայն, մագնիսալազեր և այլն)] ազդեցությունը մարսող. օրգանների հիվանդությունների (Օ. Խաչատրյան, Կ. Սահինյան), անդրաձայնը՝ հաստ աղիքի խոցային բորբոքման (Ն. Ղազարյան) դեպքերում։ Ստացված արդյունքները հրատարակվել են, ստացվել են հեղինակային վկայականներ, կատարվել նորարար․ առաջարկներ, գրվել մեթոդ․ ձեռնարկներ։
1999-ից՝ ՀՀ ԱՆ-ի Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ի ստամոքսաղիքաբան. բաժանմունքը (Է. Գրիգորյան և ուրիշներ), Բնական բուժ․ պաշարների հետազոտության և էկոլոգ. բժշկության կենտրոնը (Ռ. Էմինյան, Կ. Մայսուրյան) ինստ-ի տնօրեն Բ. Հարությունյանի ղեկավարությամբ «Նոր Նարինե» գիտաարտադրական ձեռնարկության (Ռ. Մադոյան) հետ սկսել են հետազոտել հայրեն․ արտադրության «Նոր Նարինե» պրոբիոտիկի ազդեցությունն աղիների դիսբիոզով ուղեկցվող մարսող. օրգանների հիվանդությունների դեպքերում։ Ստացվել են 2 հեղինակային վկայականներ, պատրաստվել է մեթոդ․ ձեռնարկ (Ն. Սերոբյան)։ Վերջին տարիներին նույն ԳՀԻ-ում ուսումնասիրվում են մետաբոլիկ համախտանիշով ճարպակալմամբ հիվանդների վերականգնող. բուժման հարցեր։ 1970-ական թթ-ի սկզբից ստամոքսաղիքաբանության ուղղությամբ աշխատանքներ են սկսվել հանրապետության նաև այլ հաստատություններում։ 1974-ին ԲԿԻ-ում (1997-ից՝ ԱԱԻ) կազմակերպվել են ստամոքսաղիքաբանության դասընթացներ (ղեկ.՝ Է. Գրիգորյան, դոցենտներ՝ Ռ. Եղիշյան, Ն. Փաշինյան, Ս. Հովհաննիսյան, Գ. Խաչատրյան), 1980-ական թթ-ի սկզբից ներքին հիվանդությունների ամբիոնում (վարիչ՝ Է. Բաղդասարյան) գործում են նաև դասընթացներ բժիշկների համար։ Ամբիոնում հետազոտվում են ենթաստամոքսային գեղձի քրոնիկ բորբոքման, խոցային հիվանդության, աղիների դիսբիոզի ախտորոշման և բուժման հարցեր։ Վ. Հարությունյանի ղեկավարությամբ ԵՊԲՀ-ի ներքին հիվանդությունների № 2 ամբիոնում ուսումնասիրվում են մարսող. օրգանների վիճակը պարբեր. հիվանդության ժամանակ, նաև խոցային հիվանդության հարցեր (Գ. Հակոբյան և ուրիշներ)։
Ստամոքսաղիքաբան. հետազոտություններ են կատարվել նաև ներքին հիվանդությունների № 1 ամբիոնում (Է. Նազարեթյան, Վ. Հարությունյան, Գ. Եգանյան)։ 1990-ական թթ-ին Պրոկտոլոգիայի ինստ-ում (տնօրեն՝ Լ. Նազարով) իրականացվել են հաստ աղիքի ֆունկցիոնալ և բորբոքային հիվանդությունների ախտորոշման ու բուժման հետազոտություններ։
1980-ական թթ-ից ստամոքսաղիքաբանության ոլորտում իրականացվում են լորձաթաղանթի կենսազննանյութի (բիոպտատ) ձևաբան․ քննությամբ ընդերադիտ. հետազոտություններ (կերակրավտղաստամոքսա-12-մատնյաաղեդիտում, հաստաղեդիտում) Ռենտգենաբանության և ուռուցքաբանության ինստ-ում (Ա. Համբարձումյան և ուրիշներ), հետագայում՝ «Էրեբունի» կլինիկ․ հիվանդանոցում (Ռ. Կանայան) և «Արմենիա» ՀԲԿ-ում (Ս. Պողոսյան և ուրիշներ), անդրաձայնային հետազոտություններ՝ «Դիագնոստիկա» կենտրոնում (Ա. Սարգսյան, Ա. Ղազարյան, Գ. Աղաբեկյան) և այլն։
1970-ական թթ-ին ստամոքսաղիքաբան. բաժանմունքներ են բացվել նաև ՀԽՍՀ ԱՆ-ի IV գլխավոր վարչությունում, 1980-ական թթ-ին՝ Հանրապետական, Շտապ օգնության, իսկ ավելի ուշ՝ «Էրեբունի» կլինիկ․ հիվանդանոցներում։ Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Էջմիածնի, Գորիսի պոլիկլինիկաներում սկսել են աշխատել բժիշկ-ստամոքսաղիքաբաններ։
1950-ական թթ-ին Վ. Մալխասյանն ուսումնասիրել է վիրաբուժության ոլորտի ստամոքսաղիքաբան. տեսակետները։ 1960-ական թթ-ին նրա նախաձեռնությամբ ԲԿԻ-ում (1997-2011-ին ԱԱԻ) բացվել է ստամոքսաղիքաբան. լաբորատորիա, որտեղ զբաղվել են լյարդաբորբի, ենթաստամոքսային գեղձի բորբոքման (Պ. Սիմավորյան) բուժման հարցերով։ Վիրաբուժ. ստամոքսաղիքաբանության հարցերի մշակմամբ զբաղվել են Հ. Սարուխանյանը, Պ. Անանիկյանը, Ռ. Գրիգորյանը, Վ. Ափոյանը, Մ. Միրիջանյանը, Հ. Թամազյանը, Զ. Տեր-Ավետիքյանը, Ա. Սահակյանը, Ս. Օրդույանը, Ա. Մելիքյանը, Գ. Փիրուզյանը և ուրիշներ։
1974-ին հանրապետությունում ստեղծվել է Ստամոքսաղիքաբանների գիտական միությունը (նախագահ՝ Ջ. Շմավոնյան, 1980-ից՝ Է. Գրիգորյան)։ Ներկայումս ՀՀ թերապևտների ընկերակցությանը կից գործում է ստամոքսաղիքաբանների բաժանմունք (նախագահ՝ Մ. Նարիմանյան)։ ՀՀ ստամոքսաղիքաբանները սերտորեն համագործակցում են ՌԴ ստամոքսաղիքաբանների, այլ ընկերակցությունների ու դեղագործ․ ընկերությունների հետ։ Ներկայումս ստամոքսաղիքաբանության ոլորտում ակտիվ գիտագործն. աշխատանքները շարունակվում են ՀՀ ԱՆ-ի Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ում (Է. Գրիգորյան և ուրիշներ), ԵՊԲՀ ներքին հիվանդությունների №1 և 2 ամբիոններում (Գ. Եգանյան, Գ. Հակոբյան և աշխատակիցներ), ԱԱԻ-ի ներքին հիվանդությունների ամբիոնում (Լ. Նանիջանյան, Ն. Փաշինյան, Գ. Խաչատրյան, Ռ. Ավդալբեկյան)։