Այս էջը հաստատված է
Ուրոլոգիա

Հայաստանում ուրոլոգ. ծառայությունը կազմակերպել են Ռ. Յոլյանը, Ռ. Պարոնյանը, Մ. Կարապետյանը և Ա. Միդոյանը։

1923-ին Հ. Քեչեկը ԵՊՀ բժշկ. ֆակ-ի վիրաբուժության ամբիոնում դասավանդել է նաև ուրոլոգիա և միաժամանակ օգնություն է ցուցաբերել միզասեռ. օրգանների հիվանդություններով տառապողներին։ 1940-ին վիրաբուժ. կլինիկային կից ստեղծվել է 25 մահճակալով ուրոլոգ. բաժանմունք (ղեկ.՝ Մ. Կարապետյան)։ 1954-61-ին ուրոլոգ․ գիտական հետազոտություններ կատարվել են Երևանի 3 վիրաբուժ. կլինիկաներում (ղեկ-ներ՝ Ռ. Յոլյան, Ս. Շարիմանյան, Ի. Գևորգյան)։

1954-ից՝ ԵԲԻ-ում, 1962-ից ԲԿԻ-ում (1997-ից՝ ԱԱԻ) ուրոլոգիա է դասավանդել Ա. Միդոյանը (1960-ից՝ ՀԽՍՀ ԱՆ-ի գլխավոր ուրոլոգ)։ 1961-ին Երևանի 3-րդ կլինիկ․ հիվանդանոցում բացվել է 60 մահճակալով ուրոլոգ․ բաժանմունք (ղեկ.՝ Ա. Միդոյան), որը եղել է ԵԲԻ-ի և ԲԿԻ-ի ուսումնական հենակետը։ 1963-ին Ա. Միդոյանի նախաձեռնությամբ ուրոլոգ․ բաժանմունքին կից ստեղծվել է «Արհեստական երիկամ» լաբորատորիան, որտեղ կատարվել է հանրապետությունում առաջին հեմոդիալիզը։

1963-ին ստեղծվել է Ուրոլոգների հանրապետական գիտաբժշկ. ընկերությունը (նախագահ՝ Ա. Միդոյան, 1988-ից՝ Ի. Աղաջանյան)։

Սկսած 1961-ից՝ Ա. Միդոյանի նախաձեռնությամբ մի խումբ բժիշկներ մասնագիտացել են ԽՍՀՄ-ում անվանի ուրոլոգներ Ա. Աբրահամյանի (Մոսկվա) և Ա. Գասպարյանի (Լենինգրադ) ղեկավարած կլինիկաներում։

Ա. Միդոյանի ջանքերով հանրապետությունում ուրոլոգ․ օգնությունն առանձնացվել է վիրաբուժ. ծառայությունից, ուրոլոգ․ բաժանմունքներ են բացվել Երևանում և հանրապետության այլ քաղաքներում։

1970-ին Հանրապետական կլինիկ․ հիվանդանոցում Ա. Միդոյանի նախաձեռնությամբ ստեղծվել են ԵԲԻ-ի ուրոլոգիայի ամբիոնը և 80 մահճակալով ուրոլոգ․ կլինիկ. հենակետ․ 3-րդ հիվանդանոցից այնտեղ է տեղափոխվել «Արհեստական երիկամ» լաբորատորիան։

Հանրապետությունում ուրոլոգ․ ծառայության կազմակերպմանը և այդ ոլորտի գիտաբժշկ. զարգացմանն զգալիորեն նպաստել են առաջատար ուրոլոգներ՝ ՌԲԳԱ ակադ-ներ հայր և որդի Ա. և Յու. Պիտելները, ՌԳԱ և ԲԳԱ ակադ-ներ Ն. Լոպատկինը, Ա. Ֆրումկինը, Ի. Էպշտեյնը, Ս. Գոլիգորսկին (Մոսկվա), Գ. Բաիրովը (Լենինգրադ), որոնց կլինիկաներում իրենց ուսումնառությունը շարունակել են հայ ուրոլոգներից շատերը։ Լենինգրադում ուրոլոգիայի գծով կատարելագործվել է նաև ԵՊԲՀ մանկ․ վիրաբուժության ամբիոնի վարիչ Ա. Բաբլոյանը. 1982-ից նա ղեկավարում է մանկ․ ուրոլոգ. միակ բաժանմունքը (Երևան), որտեղ 1988-ին ստեղծել է հանրապետության մանկ․ հեմոդիալիզի առաջին ծառայությունը։ Ա. Բաբլոյանի ջանքերով 1990-ին ստեղծվել է մասնագիտացված նոր՝ Ուրոնեֆրոլոգ. և մանկ․ վիրաբուժության կենտրոն, որտեղ 1991-ին, ՀՀ-ում առաջին անգամ, երեխային փոխպատվաստվել է երիկամ, որով դրվել է երեխաների, հետագայում՝ նաև մեծահասակների երիկամների փոխպատվաստման ծրագրի հիմքը։

1988-ի դեկտ-ին Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնելու նպատակով Ա. Միդոյանի նախաձեռնությամբ Կանադայից ստացվել է հեմոդիալիզի 10 ապարատ, որոնց շնորհիվ «Արհեստական երիկամ» լաբորատորիան դարձել է հանրապետությունում հեմոդիալիզի առաջին բաժանմունքը։ 1970-ից ԲԿԻ-ի ուրոլոգ․ դասընթացը, իսկ 1978-ից նաև ամբիոնը ղեկավարում է Ի. Աղաջանյանը, որտեղ ուսումնական աշխատանքներին զուգընթաց կատարվում են նաև բուժ․ նշանակության լայնածավալ ԳՀ, բուժ․ և կանխարգելիչ աշխատանքներ։ ԱՄՆ-ում և Ֆրանսիայում ուսանելով ժամանակակից էնդոուրոլոգիայի հիմունքները՝ 1987-ին Ի. Աղաջանյանը հանրապետությունում կատարել է ներմիզուկային մասնահատում (տրանսուրեթրալ ռեզեկցիա՝ ՏՈՒՌ, և երիկամի փոխպատվաստում)։ Նույն թվականին ամերիկահայ անվանի ուրոլոգ Կարո Դերձակյանը, վերակառուցող․ վիրահատությունների հետ մեկտեղ, Հայաստանում ուրոլոգների համար կազմակերպել է ներմիզուկային մասնահատման վերապատրաստման դասընթացներ։ 1987-ից լայնորեն