Այս էջը հաստատված է

Խանամիրյան), ինչպես նաև ալերգ., իմունակենսբ. ոչ առանձնատուկ, ախտաբանաֆիզիոլոգ. ու կենսաքիմիական ռեակցիաների առանձնահատկությունները քրոնիկ․ նշիկաբորբի և ուղեկցող այլ հիվանդությունների դեպքերում։ Աշխատանքներ են կատարվել նախա- և հետվիրահատ. շրջաններում սպիրտ-նովոկաինային էլեկտրաֆորեզի եղանակով ցավազրկման հարցերի վերաբերյալ (Ա. Գյուլխասյան և ուրիշներ)։ Առաջին անգամ կիրառվել է քրոնիկ․ նշիկաբորբի անդրաձայնային բուժման եղանակը։ Հետազոտվել է քմային նշագեղձերի բջջային կառուցվածքներում կենսաբանորեն ակտիվ նյութերի (սերոտոնին, կատեխոլամին, հիստամին) փոխանակությունը քրոնիկ․ նշիկաբորբի ժամանակ։

Ուսումնասիրվել է անգինայով և քրոնիկ. նշիկաբորբով հիվանդացությունը Երևանի մի շարք արդյունաբերական ձեռնարկություններում ու դպրոցներում։ Աշխատանքներ են կատարվել երկրում վերին շնչուղիների ուռուցքների աշխարհագր. տարածվածության, քիթկոկորդականջի գիգանտ ուռուցքների կլինիկայի և բուժման վերաբերյալ։ Փորձարար․ ու կլինիկ․ հետազոտությունների հիման վրա մշակվել են բերանի խոռոչի, ըմպանի և կերակրափողի քիմիական այրվածքների կլինիկայի ու բուժման հարցերը, առաջարկվել է կերակրափողի այրվածքի բուժման եղանակ (առանց ձողարկման)՝ սպիական հյուսվածքի աճը կանխող դեղամիջոցներով։ Բացահայտվել է բրոնխային հեղձուկի և քթի ու հարքթային ծոցերի ախտաբանության փոխադարձ կապը։ Ուսումնասիրվել են հայմորյան և ճակատային ծոցերի բորբոքման ժամանակ խնայող․ բուժման (Ի. Ազիզյան, Բ. Դունայվիցեր), ինչպես նաև հարքթային ծոցերի քրոնիկ․ բորբոքման դեպքում գլխուղեղի նյարդավեգետատիվ և անոթ․ ռեակցիաների արդյունավետությունը (Ա. Գյուլխասյան և ուրիշներ)։ Կիրառվում են դեմքի և քթի արտաքին մասի տարբեր ձևախախտումների պլաստիկ վիրահատությունների եղանակներ։ Ականջաբանության (օտոլոգիա) բնագավառում ՀՀ նվաճումներից է խխունջային պատվաստումը (Ա. Շուքուրյան), որը 2004-ին հաստատվել է որպես պետական ծրագիր։

Կատարվել են խոսքի, լսողության զարգացման վերականգնող․ աշխատանքներ (Ի. Հարությունյան), լսողության համակարգչային կարգավորումը ներխխունջային պատվաստումից հետո (Վ. Բախշինյան), պրոթեզավորման հիմն․ դրույթները (Ա. Բալբաբյան, Ա. Շուքուրյան)։ 2007-ին ՀՀ-ում առաջին անգամ ներդրվել է լսողության խանգարումների վաղ ախտորոշումը՝ աուդիոլոգ. սկրինինգը (Ա. Մարտիրոսյան)։

Վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների ժամանակ կիրառվում են ներքթային (էնդոնազալ) ներդիտակային վիրաբուժ. միջամտություններ քթի հարակից խոռոչներում (Գ. Խանդանյան, Ա. Շուքուրյան)։

Արթուր Շուքուրյան
Ֆթիզիատրիա

Հայաստանում հակատուբերկուլոզային ծառայությունը կազմակերպվել է Գ. Սաղյանի նախաձեռնությամբ։ 1921-ին Դիլիջանում բացվել է առաջին հակատուբերկուլոզային առողջարանը։ 1928-ին Ռ. Գյանջեցյանի ջանքերով Երևանում սկսել է գործել առաջին հակատուբերկուլոզային դիսպանսերը, ապա՝ Նորքի մանկ․ առողջարանը։ 1936-40-ական թթ-ին գործել է Տուբերկուլոզային հանրապետական ինստ-ը։ Հետագայում դիսպանսերներ են բացվել նաև Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Ալավերդիում։

Հետպատերազմյան տարիներին ոչ միայն ավելացել է ֆթիզիատրների թիվը, այլև սկսել է զարգանալ գիտական ֆթիզիատրիան։ 1947-ին Ա. Կարապետյանը հանրապետությունում հիմք է դրել կրծքային վիրաբուժությանը՝ կատարելով թորակոպլաստիկա։ 1946-ին Ֆ. Յաղուբյանը բացել է ոսկրահոդային տուբերկուլոզով հիվանդների հատուկ ստացիոնար բաժանմունք, իսկ 1950-ին՝ Երևանի հակատուբերկուլոզային դիսպանսերը։

ԵԲԻ-ում տուբերկուլոզի դասավանդումն սկզբնավորվել է 1947-ին՝ Ռ. Գյանջեցյանի նախաձեռնությամբ, բացել է ֆակուլտետային դասընթաց։ Հետագայում ֆակուլտետային թերապիայի ամբիոնում