Այս էջը հաստատված է

հանք․ պարարտացման (Հրաչյա Գրիգորյան, Գ. Դավիդովսկի, Գուրգեն Ասլանյան, Բոգդան Աստվածատրյան և ուրիշներ), բույսերի սննդ. ռեժիմի, հանք․ պարարտանյութերի և հերբիցիդների համատեղ կիրառման (Եղիշե Մովսիսյան, Վռամ Դովլաթյան) և այլ հարցեր։

2006-07-ին մշակվել են հազվագյուտ ու անհետացող դեղատու, ներկատու և այլ բույսերի, ծառաթփերի ու տնկիների հիդրոպոնիկ և in vitro (հյուսվածքային կուլտուրայում) եղանակով աճեցման գիտական հիմունքները, պոլիմերային թաղանթի կիրառմամբ բույսերի հիդրոպոնիկ արտադրական նոր համակարգ՝ «ջրաշիթային հիդրոպոնիկա» (Ստեփան Մայրապետյան, Միքայել Բաբախանյան, Էլյա Ապրեսյան)։

2010-ին ուսումնասիրվել է «Բայկալ ԷՄ-1» բակտերային պարարտանյութի կիրառման արդյունավետության չափաբաժինները տարբեր մշակաբույսերի համար, մշակվել դրա օգտագործմամբ կենսահումուսի ստացման նոր տեխնոլոգիա (Ստեփան Արազյան, Աշոտ Խաչատրյան, Վյաչեսլավ Հարությունյան), հետազոտվել է ՀՀ հանքարդ. տեղամասերի (Լոռու և Սյունիքի մարզեր) հողերի և ոռոգման ջրերի՝ ծանր մետաղներով աղտոտվածության աստիճանը, առաջարկվել պայքարի ռազմավարություն (Ժ. Ամիրջանյան, Սուրեն Հունանյան և ուրիշներ )։ Կալիումով հարուստ դացիտային տուֆի հիմքի վրա ՀԳԻ-ն (2005-ից՝ ՀՊԱՀ) և ՀՀ ԳԱԱ Ընդհանուր և անօրգ. քիմիայի ինստ-ը մշակել են կալիում, կալցիում, ֆոսֆոր ու միկրոտարրեր պարունակող, դանդաղ յուրացվող համալիր պարարտանյութի ստացման տեխնոլոգիա (Սերգեյ Երիցյան, Գագիկ Գրիգորյան, Կարեն Գրիգորյան)։

Ռուզաննա Մանուկյան
ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Բուսաբուծության բնագավառի ԳՀ աշխատանքները Հայաստանում սկսվել են 1924-ից. ստեղծվել է ԵՊՀ գյուղատնտեսական ֆակ-ի մասնավոր երկրագործության ամբիոնը, 1926-ին՝ Էջմիածնի ջրամոդուլային փորձակայանը, 1930-ին՝ ՀԳԻ-ի բուսաբուծության և ընդհանուր երկրագործության ամբիոնները, Բուսաբուծության համամիութ. ինստ-ի Ախուրյանի սորտափորձարկման դաշտը (1937-ից՝ Լենինականի պետական սելեկցիոն կայան), 1931-ին՝ Կոտայքի ծխախոտի փորձակայանը (1935-ից՝ Ծխախոտի և մախորկայի համամիութ. ԳՀԻ-ի գոտիական, 1970-ից՝ Ծխախոտի հայկական փորձակայան), 1943-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Երկրագործության ԳՀԻ-ն (1949-ից՝ գյուղնախարարության կերհայթայթման, 1953-ից՝ Անասնաբուծության և անասնաբուժության ԳՀԻ (1998-ից՝ գիտական կենտրոն) կերհայթայթման բաժին]։ 1956-ին Տեխ. մշակաբույսերի, ՀԽՍՀ ԳԱ Բույսերի ծագումնաբանության և սերմնընտրման ինստ-ների ու մի շարք լաբորատորիաների հիմքի վրա կազմակերպվել է Երկրագործության ԳՀԻ-ն, 1968-ին՝ Եթերայուղատու մշակաբույսերի համամիութ. ԳՀԻ-ի փորձակայանը։ 1998-ին Երկրագործության և Բույսերի պաշտպանության ԳՀԻ-ների միավորմամբ ստեղծվել է նույնանուն գիտական կենտրոնը։

Հայտնաբերվել և ուսումնասիրվել են վայրի ցորենի երկհատ (Կովկասյան կամ Արարատյան), միահատ (Ուրարտու, Երևանի, Վավիլովի), աշորայի (Դարալագյազի) տեսակները և բազմաթիվ տարատեսակներ։ Առաջին անգամ ԽՍՀՄ-ում հայտնաբերվել է Սպելտա ցորենը, հետազոտվել են ցորենի ծագման ու զարգացման հարցերը (Միքայել Թումանյան)։ Հանրապետության տարածքում ուսումնասիրվել են հասկավոր հացաբույսերը և դրանց վայրի ազգակիցների հիմնախնդիրները (Պապին Ղանդիլյան), տեղական ցորենի տեսակային ու տարատեսակային կազմը և դրանց բարելավման ուղիները (Վարդան Գուլքանյան, Բարունակ Գարասեֆերյան), ցանքաշրջանառությունների համակարգերը և մոլախոտային բուսականության տարածվածության աստիճանը (Գ. Աղաջանյան), հետազոտվել գաղձի կենսբ. առանձնահատկությունները (Նշան Կարապետյան), հանրապետությունում շրջանացված ցորենի տեսակների բնութագրման և սերմնաբուծության հարցերը (Գուրգեն Մելքումյան), բազմամյա և միամյա խոտաբույսերի, սիլոսային բույսերի,