Այս էջը հաստատված է

Հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրության ոլորտում ուսումնասիրվել են հայկական բարակ լավաշի, մատնաքաշի հրազդանյան հացատեսակների արտադրության զարգացման և մեքենայացման խնդիրներ (Զորայր Կազումյան, Գեորգի Բադալյան, Արամ Նազարյան)։

Գևորգ Մանուկյան
ԿԱԹՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Կաթնատնտեսության կազմակերպման, կաթի մշակման ու կաթնամթերքների կենսատեխնոլոգիաների խնդիրների ուսումնասիրությունները ծավալվել են 1930-ական թթ-ին, երբ Երևանի անասնաբուծա-անասնաբուժ. ինստ-ում կազմակերպվել է կաթնագործության ամբիոն (վարիչ՝ Ավետիս Քալանթարյան)։ 1959-ին նույն ինստ-ում ստեղծվել է կաթի և կաթնամթերքների պրոբլեմային լաբորատորիան (ղեկ.՝ Զավեն Դիլանյան)։ Հետազոտվել են գյուղատնտեսական կենդանիների կաթի բաղադրությունն ու հատկությունները, ռենտգենյան ճառագայթների, մագնիս, դաշտի ազդեցությունները կաթնաթթվային բակտերիաների ֆիզիոլոգիաձևաբան․ կենսատեխնոլոգ., կենսաքիմիական հատկությունների, կաթնամթերքի որակի և սննդ. անվտանգության վրա (Զ. Դիլանյան, Ռազմիկ Բեգլարյան, Կ. Մակարյան, Ռ. Սարգսյան, Անահիտ Բեգլարյան), սննդ. միջավայրից, կաթնամթերքներից անջատված կաթնաթթվային և բիֆիդոբակտերիաների ֆիզիոլոգիաձևաբան., կենսատեխնոլոգ., կենսաքիմիական, զգայաբան․ հատկությունները, ստեղծվել է հարյուրավոր մանրէների գենոֆոնդի թանգարան, մշակվել դրանց պահպանման օպտիմալ պարամետրերը, և դրանցից կազմված մակարդները ներդրվել են թթու կաթնամթերքների ու պանիրների արտադրության մեջ (Զ. Դիլանյան, Ռ. Բեգլարյան, Թ. Գաբրիելյան, Վ. Խաչատրյան, Ս. Տեր-Ղազարյան, Ռ. Սահակյան, Ա. Աղաբաբյան)՝ ելնելով անփոխարինելի ամինաթթուներ, ճարպաթթուներ, կենսբ. ակտիվ նյութեր սինթեզելու դրանց ունակությունից, որոնք յուրահատուկ են բարձրորակ թթու կաթնամթերքներին ու պանիրներին։

Ռազմիկ Բեգլարյան
ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Անասնաբուծությունը՝ որպես գյուղատնտեսական գիտության բնագավառ, Հայաստանում ձևավորվել է խորհրդային կարգերի հաստատումից հետո։

Զարգացման 1-ին շրջանում (1920-1928) հետազոտվել են գյուղաց. տնտեսությունների հնարավորությունները՝ կենդանիների գլխաքանակի վերականգնման, անասնաբուծ. մթերքների արտադրությունը խթանող, կենդանիների ցեղերի գնահատման, կերարտադրության խնդիրների լուծման և այլ հարցեր։ 1926-ին Հայաստանի հողժողկոմատի որոշմամբ կատարվել է գյուղաց. տնտեսությունների անասնապահության արշավախմբային ուսումնասիրություն՝ Ալեքսանդր Թամամշևի ղեկավարությամբ, որոնց արդյունքները 1930-ին ամփոփել և հրատարակել է Ա. Թամամշևը։

2-րդ շրջանում (1928-46) ստեղծվել են գիտական և ուսումնական հաստատություններ։ 1928-ին հիմնադրվել է Անդրկովկասի անասնաբուժ., ապա՝ անասնաբուծ., իսկ 1931-ին դրանց միավորումով՝ Երևանի անասնաբուծա-անասնաբուժ. ինստ-ը, նույն թվականին՝ Լոռու կաթնատնտեսական գոտիական կայանը (1935-ից՝ Անասնապահության փորձակայան) և Ալագյազի (Թալինի շրջան, այժմ՝ Արագածոտնի մարզում) ոչխարաբուծ. հենակետը, 1943-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Անասնապահության ինստ-ը։ Ստեղծված գիտական հիմնարկներում հետազոտվել են գյուղատնտեսական կենդանիների կերակրման, բուծման, խնամքի, նոր ցեղերի ստեղծման և այլ հարցեր։

3-րդ շրջանում (1946-91) կենդանիների վերարտադրության գործում արմատավորվել է արհեստ․ սերմնավորման մեթոդը, ձեռնարկվել են պետական տոհմային գրքի հրատարակման, ընտրասերման նպատակով տոհմային բարձրարժեք կենդանիների օգտագործման, տոհմային գործի աշխատանքներ։ Հետազոտվել են գյուղատնտեսական կենդանիների բուծման, ծագումնաբանության, անասնապահության ճյուղերի, կաթնագործության հիմնախնդիրները (Ա. Թամամշև, Սահակ Կարապետյան, Աշոտ Ռուխկյան, Միքայել Առաքելյան,