իջնում են դեպի Արարատյան դաշտ, լ-ճյուղները ջրբաժան են գետերի միջև, դրանք առաջացել են նեղ և խոր քարքարոտ կիրճեր (Քասախի, Հրազդանի, Ազատի, Վեդու և այլն): Նախալեռն. սարավանդները և լ-լանջերը ծածկված են երիտասարդ հրաբխային ապարներով:
Լեռնագր. հիմն․ միավորներն են Ծաղկունյաց լ-շղթան, Արայի լեռը, Հատիս և Գութանասար հանգած հրաբուխները, Եղվարդի եռաբլուրները, Արտենի, Իրինդ հրաբխային կոները։ Գոգավորության ցածրադիր մասի ռելիեֆը ձևավորվել է Արաքսի ազդեցությամբ, որը հաճախ փոխել է հունը՝ առաջացնելով դարավանդներ։ Արմավիրի մարզում պահպանվել է Երասխահունը (Արաքսի հին հունը)։
Կան մարմարի, գրանիտի, քվարցային ավազի, բազալտի, տուֆի, պեռլիտի, Լեռնային բնապատկեր հրաբխային խարամի, քարաղի, հանք. (Արզնի, Բջնի, Հանքավան, Արարատ), անուշահամ (Քառասունակն) և արտեզյան (Արարատյան արտեզյան ավազան) ջրերի պաշարներ։
Կլիման չոր ցամաքային է, ձմեռը՝ չափավոր ցուրտ, ամառը՝ շոգ, արևոտ։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 2500-2800 Ժ է, անարև օրերի թիվը՝ 30-40։ Ձմռանը լանջերից ցած իջնող սառը օդը կուտակվում է Արարատյան դաշտում՝ առաջացնելով ջերմաստիճանի շրջադասություն (ինվերսիա)։ Օդի ջերմաստիճանի տարեկան միջին տատանումները հասնում են ավելի քան 30 °C-ի, նվազագույնը - 42 °C է (Ապարան), առավելագույնը՝ 42 °C (Արարատ)։ Գարունը կարճատև է, համեմատաբար՝ խոնավ, փոփոխ., ամառը՝ տևական (4-5 ամիս)՝ շոգ, չորային։
Միջլեռն. գոտում կլիմ. եղանակները համընկնում են տարվա օրացուցային եղանակներին։ Կլիման ավելի մեղմ է։ Ամառվա միջին ջերմաստիճանը 18-20 °C է։ Ձմեռը չափավոր ցուրտ է՝ հաստատուն ձնածածկույթով։ Կլիման դեպի լ-գագաթներ խստանում է. ձմեռը երկարատև է՝ 5-6 ամիս, ամառը՝ կարճատև, օդի ամսական միջին ջերմաստիճանը՝ 10-14 °C։ Ձմռան ամիսների միջին ջերմաստիճանն իջնում է -10 °C-ից, նվազագույնը՝ -40 °C։ Քամիների արագությունը 5-7 մ/վ է, տարեկան տեղումների միջին քանակը՝ 230-900 մմ։
Մակերևութային հոսքը գրեթե բացակայում է։ Բացի Մեծամորից՝ գետերը (Արաքս, Ախուրյան, Հրազդան, Ազատ, Վեդի) տարանցիկ են, վարարում են ուշ գարնանը և վաղ ամռանը՝ հաճախ փոխելով իրենց հուները։ Հրաբխային լ-զանգվածների շրջանում գերիշխում է ստորգետնյա հոսքը, որը միախառնվում է Արարատյան արտեզյան ավազանին։
Տարածքում են Թալինի, Ապարանի, Արագածի, Ազատի, Աղբյուրակի ջրամբարները, Աշտարակի, Արտաշատի, էջմիածևի, Կոտայքի, Գառնու, Արզնի-Շամիրամի, Արմավիրի, Ստորին Հրազդանի ջրանցքները։
Լավ արտահայտված է վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը. իրար են հաջորդում անապատակիսաանապատային, լ-տափաստանային, տեղ-տեղ՝ անտառային, ենթալպյան ու ձնամերձ լանդշաֆտային գոտիները։ Լանդշաֆտները փոխվել են մարդու տևական գործունեության ազդեցությամբ։
Հս-ում և արլ-ում որոշ տարածքներ ներառված են Խոսրովի անտառ ու «Էրեբունի» արգելոցների և «Գոռավանի ավազուտներ», «Որդան կարմիր», «Բանքսի սոճի», «Հանքավան» արգելավայրերի մեջ։