Այս էջը հաստատված է

ապահովել է փորձն․ նմուշների պատրաստումը, փաստաթղթերի և տեխ. լուծումների վերջնամշակումը։

Ինստ-ը սերտորեն համագործակցել է Մոսկվայի էլեկտրոնային հաշվող․ տեխնիկայի ԳՀ կենտրոնի, ճշգրիտ մեխանիկայի ու հաշվող․ տեխնիկայի ինստ-ի և Ավտոմատ սարքավորումների ԳՀԻ-ի հետ։ Ինստ-ի նախագծած ԷՀՄ-ները պատրաստվել են Կազանի ԷՀՄ-ների, Վիննիցայի ռադիոտեխ., Երևանի «Էլեկտրոն» գործարաններում և այլուր։

Ընդհանուր նշանակության ԷՀՄ-ներ և հաշվողական համակարգեր. 1956-91

ԵՄՄԳՀԻ-ում կատարվել են էլեկտրոնային լամպերով, դիոդատրանսֆորմատորային փականներով և ֆեռիտային հիշող սարքերով հավաքված առաջին սերնդի «Արագած» հաշվող․ մեքենայի (1958-60, գլխավոր նախագծող՝ Բ. Խայկին), կիսահաղորդիչների հիմքի վրա ստեղծված 2-րդ սերնդի (1958-61)՝ ԽՍՀՄ-ում առաջին «Հրազդան-2» ԷՀՄ-ի (գլխավոր նախագծող՝ Ե. Բրուսիլովսկի) և դիոդատրանզիստորային տրամաբանությամբ «Հրազդան-3», ԽՍՀՄ-ում առաջին արագագործ, տրամաբան․ տարրերի «Մագնի» համալիրի (Վ. Կարապետյան և ուրիշներ) և արագագործ տրամաբան․ տարրերի օգտագործմամբ «Հրազդան-3» (1965, Վ. Ռուսանևիչ և ուրիշներ) ԷՀՄ-ների մշակումները։ Վերջինս արտադրվել և արտահանվել է տարբեր երկրներ։

1960-ական թթ-ին ինստ-ում ստեղծվել են նաև մի շարք մասնագիտացված մեքենաներ՝ «Ստատիստիկա» (Վ. Ռուսանևիչ և ուրիշներ), «Դվին» (Ռ. Հարությունյան և ուրիշներ), «Արաքս» (Գ. Բելկին և ուրիշներ), «Մարշրուտ» (Ա. Քուչուկյան և ուրիշներ, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1974), նախագծվել ԽՍՀՄ-ում առաջին փոքր միկրոծրագրային ղեկավարմամբ «Նաիրի» 1, 2, 3, 3-1 ԷՀՄ-ները (1963-71, գլխավոր նախագծող՝ Հ. Հովսեփյան, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1971), մշակվել «Նաիրի 3-2» և «Նաիրի 3-3» ԷՀՄ-ները (1972-76, գլխավոր նախագծող՝ Ա. Գեոլեցյան, Ուկր. ԽՍՀ Պետական մրցանակ՝ հեղինակային խմբին), որոնք ԽՍՀՄ-ում ընդհանուր օգտագործման և պրոբլեմային կողմնորոշմամբ առաջին ԷՀՄ-ներն էին։ Տիպային արտադրության ավտոմատ կառավարման համար նախատեսված «Նաիրի 4ARM», «Նաիրի 4» և «Նաիրի 4-1» ԷՀՄ-ները (1974-81, գլխավոր նախագծող՝ Գ. Օհանյան) ապահովել են գրաֆիկ․ և տեքստային յուրաքանչյուր տեղեկության մշակում և համատեղելիություն՝ լայնորեն տարածված ԷՀՄ-ների ընտանիքների (СМ ЭВМ և PDP) հետ։ 1980-81-ին ավարտվել են «Նաիրի-46» և «Նաիրի-46/C» ԷՀՄ-ների մշակումները (գլխավոր նախագծողներ՝ Վ. Կարապետյան, Հ. Սարգսյան, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ հեղինակային կազմին, 1987), որոնք օգտագործվում էին ավտոմատ կառավարման և այլ բարդ համակարգերում՝ որպես կապի ու օժանդակ ԷՀՄ-ներ։

1964-90-ին ստեղծված «Նաիրի» ԷՀՄ-ները (պաշտպանված էին 44 արտոնագրերով) զանգվածաբար թողարկվել են ԵՄՄԳՀԻ-ի փորձարար., Հայաստանի «Էլեկտրոն» և Կազանի ԷՀՄ-ի գործարաններում ու ցուցադրվել են միջազգային 19 ցուցահանդեսում։

1967-68-ին կատարելագործվել և արտադրության մեջ է ներդրվել БРС հեռահաղորդակցական տեղեկության մշակման համակարգը, որը նախատեսված էր դեպի Լուսին թռիչք ապահովելու համար (գլխավոր նախագծող՝ Ա. Քուչուկյան)։

1967-73-ին Մոսկվայի երկթղ. հանգույցի տոմսերի վաճառքի ավտոմատացման համար ինստ-ում մշակվել և ներդրվել է ԽՍՀՄ-ում առաջին՝ խափանումների նկատմամբ կայուն, միմյանց ավտոմատ փոխարինող հատուկ նշանակության 3 ԷՀՄ-ներով «Մարշրուտ-1» համալիրը (գլխավոր նախագծող՝ Ա. Քուչուկյան և ուրիշներ, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1974)։

Նախագծվել են նաև 3-րդ սերնդի տարբեր արագագործությամբ, միմյանց հետ համատեղելի ЕС ընտանիքի ԷՀՄ-ներ, որոնք համատեղելի էին նաև IBM 360, 370 և 4300 շարքի ԷՀՄ-ների հետ։ Այդ ընտանիքի ԷՀՄ-ներից առաջինը EC-1030-ն էր (1960-73, գլխավոր նախագծողներ՝ Մ. Սեմերջյան, Ա. Քուչուկյան, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ հեղինակային խմբի հետ՝ 1976)։ Այնուհետև ստեղծվել են 2-րդ սերնդի EC-1045 (1974-79) և նրա կատարելագործված EC-1046 (1981-84) ԷՀՄ-ները (գլխավոր նախագծող՝ Ա. Քուչուկյան, Լենինյան մրցանակ՝ հեղինակային խմբի հետ՝ 1983)։ 1983-ից նախագծվել են նաև 4-րդ սերնդի EC-1077 և EC-1170 ԷՀՄ-ներ (գլխավոր