Այս էջը հաստատված է

նախագծող՝ Ա. Քուչուկյան)՝ մեծ ինտեգրալ սխեմաների լայն կիրառումով։ Մշակվել են ԷՀՄ-ների համալիրներ, որոնցից ЕС-1030-ի հիման վրա ստեղծվել է առաջին երկմեքենայական ЕС ВК-1010 համալիրը (1975, գլխավոր նախագծող՝ Վ. Ռուսանևիչ), իսկ ЕС-1045 և ЕС-1046 ԷՀՄ-ների հիման վրա՝ երկմեքենայական ВК-2М-45, ВК- 2М-46, երկպրոցեսորանի ВК-2ГМ5, ВК-2П46 և խափանումների նկատմամբ բարձր կայունությամբ օժտված երեքմեքենայական ВК-ЗМ-45 և МВК-46 համալիրները (1975-81, գլխավոր նախագծող՝ Ա. Քուչուկյան)։

Հատուկ խնդիրների լուծման համար ЕС-1045 ԷՀՄ-ի արագագործությունը բարձրացնելու (մինչև 100 անգամ) նպատակով ինստ-ում նախագծվել և շահագործման է հանձնվել ԽՍՀՄ-ում առաջին ЕС-2345 մատրիցային պրոցեսորը (1980, գլխավոր նախագծող՝ Ա. Քուչուկյան)։

ԷՀՄ-ների հիշողության սարքերի նախագծման համար մշակվել և ներդրվել է գլանային մագնիս․ թաղանթներով հիշող սարքերի տեխնոլոգիա (Լ. Գրիգորյան, Ա. Եդիգարյան, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1974)։


Ավտոմատացված կառավարման համակարգեր. 1970-2012

1960-ական թթ-ի վերջին ԽՍՀՄ ԶՈՒ ԿԱՀ ստեղծման համալիր ծրագրի կազմում (ղեկ.՝ Վ Սեմենիխին) ԵՍՄԳՀԻ-ում 65с643 արտադրատեսակի (գլխավոր նախագծողներ՝ Ֆ. Սարգսյան, Ռ. Աթոյան), СВК հատուկ հաշվող համակարգի (գլխավոր նախագծող՝ Ռ. Աթոյան) և ЕС-1030-ի հենքի վրա մշակվել է հատուկ հաշվող․ համակարգ (գլխավոր նախագծող՝ Ա. Աթոյան, Լենինյան մրցանակ՝ 1981, հեղինակային խմբի հետ՝ ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1981)։ 1985-86-ին մշակվել է «Սևան» բազմապրոցեսորային հաշվող․ համալիրը (գլխավոր նախագծող՝ Ռ. Աթոյան), որը հիմք է դարձել նոր՝ հատուկ նշանակության համակարգերի, այդ թվում՝ Հեռավոր և Ռազմ․ օդանավագնացության հրամանատար. կետերի կառավարման ավտոմատացման միջոցների համալիրների, «Остров» հաղորդագրությունների փոխանցման վերջն․ կայանի ստեղծման համար։

1992-ին ԵՄՄԳՀԻ-ից առանձնացել է Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ-ն (ԵԱԿՀԳՀԻ, 2001-11-ին՝ ՓԲԸ, տնօրեն-գլխավոր նախագծող՝ Ռ. Աթոյան, 2011-ին վերամիավորվել է ԵՄՄԳՀԻ-ի հետ)։ 1992-2006-ին ինստ-ում ստեղծվել են ՀՀ քաղաքացիների անձնագրերի հաշվառման և հանձնման, 1995-2012-ին՝ ՀՀ ԶՈՒ կառավարման ավտոմատացված, 2008-12-ին՝ զինկոմիսարիատների գործունեության ավտոմատացման տեղեկատվ. համակարգեր։

ԵՄՄԳՀԻ նոր մշակումները. 1992-2012

ԵՄՄԳՀԻ-ի աշխատանքների զգալի մասը ՀՀ ՊՆ պատվերով ստեղծված համակարգերն են (ղեկ. և գլխավոր նախագծող՝ Գ. Հովհաննիսյան), որոնցից են հատուկ նշանակության տեղեկատվավերլուծ. համակարգերը (ապահովում են տարբեր աղբյուրներից հավաքված տեղեկությունների վերլուծ. մշակում, դասակարգում, գրանցում), հրետանու կրակի կառավարման ավտոմատացման ապարատածրագրային համալիրը, օդային իրադրության մասին տեղեկությունների հավաքման և մշակման ավտոմատացված համակարգը, ՀՕՊ-ի միջոցների ԱԿՀ-ի գլխամասային նմուշը, ռադիոտեղորոշիչ կայանների հայտնաբերման և նույնականացման ռադիոտեխ. հետախուզության կայանների արդիականացման ապարատածրագրային, ռադիոհետախուզ. ավտոմատացված անշարժ և շարժ․ համալիրները, հաղորդակցական սարքավորումների համալիրը, կարճալիք տիրույթում աշխատող ռադիոհաղորդիչների հայտնաբերման և կողմնորոշման կայանների արդիականացման ապարատածրագրային համալիրները և այլն։

ԵՄՄԳՀԻ-ում ստեղծվել են նաև հատուկ նշանակության «Պարեկ-ՎՍ» (1994-2000), տեղեկատվ-վերլուծ. Ինյա (1997-2006), էլեկտրասպառման հաշվառման, հսկման ու կառավարման «Ուրարտու» (1995-2002) համակարգերը, կատարվել են ռադիոէլեկտրոնային տեխնիկայի արդիականացման և գաղտնագրման սարքավորումների ու համակարգերի մշակումներ։

Քաղաքաց. բնագավառում կիրառություն ունեցող բազմաթիվ մշակումներից (ղեկ. և գլխավոր նախագծող՝ Ա. Քուչուկյան) են կենսաթոշակների նշանակման և վճարման «Արաքս» (1998), անապահովության գնահատման և նպաստների բաշխման «Փարոս» (1999), 230 հիվանդանոցների և պոլիկլինիկաների ամենամսյա հաշվետվությունների կազմումն ու տվյալների բազայի վարումն ապահովող «Միդիաս» (2001), հայկական ձեռագիր տառերը ճանաչող «Մաշտոց» (ղեկ.՝ Ա. Քուչուկյան, ՀՀ նախագահի մրցանակ՝ 2003) համակարգերը, քաղաքաց. կացության ակտերի գրանցման բաժինների գործունեությունը և Կենտրոնական արխիվի գործառույթը կարգավորող «Օսիրիս» (2004), ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրված համակարգչային հմտությունների ձեռքբերման և թեստավորման «Ուսում» (2010-12) և այլ համակարգեր։

Ա. Քուչուկյանի ղեկավարությամբ USAID, TACIS և այլ կազմակերպությունների օժանդակությամբ մշակվել են հանրապետական նշանակության մի շարք տեղեկատվ. և կառավարման համակարգեր։

ԵՄՄԳՀԻ-ի աշխատանքների ներկայիս հիմն․ ուղղություններն են լայն կիրառման տեղեկատվ. համակարգերի և ԱԿՀ-ների նախագծումը, մասնագիտացված համալիրների տեխ. միջոցների կառավարման ավտոմատացումը, վերլուծ. տեղեկատվակառավարման համակարգերի նախագծումը, շարժ․ ու անշարժ ավտոմատացման միջոցների տիպային համալիրների և հատուկ սարքավորումների նախագծումը, հատուկ նշանակության ռադիոէլեկտրոնային տեխնիկայի նորոգումը ևն։