Այս էջը հաստատված է
ՄԵՔԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԵՔԵՆԱՇԻՆԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Էլեկտրամեքենաշինություն, էլեկտրասարքաշինություն

Հայաստանում էլեկտրատեխ. գիտության զարգացումն սկսվել է 1940-ական թթ-ի սկզբներից՝ ԵՊԻ-ում (ներկայումս՝ ՀՊՃՀ) էլեկտրատեխ. ֆակ-ի ստեղծումով։ Հետազոտություններ են ծավալվել նաև ՀԽՍՀ ԳԱ էլեկտրատեխնիկայի լաբորատորիայում և Հայէլեկտրագործարանի ՀԿԲ-ում։ 1956-ին վերջինիս հիմքի վրա ակադ. Ա. Իոսիֆյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է Հայէլեկտրագործարանին կից էլեկտրամեխանիկայի համամիութ. ԳՀԻ-ի հայկական մասնաճյուղը (տնօրեն՝ Վ. Ալեքսեևսկի), որը 1965-ին վերակառուցվել է Կոմպլեքսային էլեկտրասարքավորումների համամիութ. ԳՀԻ-ի (ԿԷԳՀԻ)։ Ինստ-ը շուտով դարձել է ինքնավար էլեկտրասնուցման համակարգերի մշակման գլխամասային կազմակերպություն ԽՍՀՄ-ում։

ԿԷԳՀԻ-ում մշակվել են էլեկտր․ մեքենաների, փոխակերպիչների, տրանսֆորմատորների և շարժ․ էլեկտրասնուցման համակարգերի նոր սերիաներ։ Կատարվել են բարձրհաճախային էլեկտրամեքենայական ուղղաձիգ փոխակերպիչների (12-100 կՎտ հզորության, 2400 և 8000 Հց հաճախության) նախագծման և սերիական արտադրության աշխատանքներ։ Մասնավորապես, 8000 Հց հաճախության բաբախող հոսանքով ինդուկտորային գեներատորների նախագծման համար ստեղծվել է այդ գեներատորների նոր տեսություն (Հ. Թերզյան)։ Ծավալվել են ավտոմատացված նախագծման համակարգերի ստեղծման և մաթեմատիկական մոդելավորման աշխատանքներ (Ալպեր Ն. Յու., Թերզյան Հ. Ա., «Ինդուկտորային գեներատորներ», ռուս․, 1970, Թերզյան Հ. Ա., «Էլեկտրական մեքենաների ավտոմատացված նախագծում», ռուս․, 1970), մշակվել է ինքնավար էներգետիկայի ավանդ․ էլեկտր․ մեքենաների տեսությունը (Վ. Հարությունյան, Ս. Բոխյան, Ռ. Օհանյան և ուրիշներ)։

Ինստ-ում ստեղծված սարքերը հիմնականում արտադրվել են Հայէլեկտրագործարանում, որը 1980-ական թթ-ին Խորհրդային Միության այդ ոլորտի առաջատարն էր։

ԿԷՀԳԻ-ի հիմքի վրա հետագայում ստեղծվել են Կաբելի արդ-յան համամիութ. ԳՀԻ-ի (ԿԱՀԳՀԻ) Երևանի բաժանմունքը, Էլեկտրատեխնիկայի համամիութ. ինստ-ի Երևանի բաժանմունքը, Էլեկտրամեքենաշինության ԳՀԻ-ն, Ուժային կոնդենսատորաշինության համամիութ. ԳՀԻ-ի (ՈՒԿՀԳՀԻ) Երևանի մասնաճյուղը։

ԿԱՀԳՀԻ-ի Երևանի բաժանմունքում իրականացվել են 10-35 կՎ լարման վուլկանացված պոլիէթիլենային մեկուսիչով ուժային մալուխների, միասնականացված սերիաների էլեկտրաշարժիչների տարբեր ջերմակայունության ելուստային հաղորդալարերի, ԱԷԿ-ների հատուկ մալուխների, հզոր սարքավորումների և հեռանկարային էներգետիկայի համար կատարելագործված կառուցվածքի բարձր հաճախության փաթույթային և դիրքափոխված հաղորդալարերի, մալուխային նոր տեխնոլոգ․ սարքավորումների մշակման աշխատանքներ (Մ. Մարկոսյան, Գ. Ղազանչյան, Ժ. Միրզաբեկյան և ուրիշներ)։ Խորհրդային Միությունում տեղակայման հաղորդալարերի տեսականու մեծ մասը (տարեկան մոտ 2 մլն կմ) թողարկվել է ըստ ԿԱՀԳՀԻ-ի Երևանի բաժանմունքում մշակված տեխ. փաստաթղթերի։

Բարձր լարման էլեկտր․ ցանցերի զարգացումը ԽՍՀՄ բարձրլեռն. շրջաններում հիմք է դարձել էլեկտրատեխնիկայի համամիութ. ինստ-ի Երևանի բաժանմունքի ստեղծման համար, որն զբաղվել է գերբարձր լարման հաստատուն հոսանքի հեռավոր էլեկտրահաղորդման գծերը գերլարումներից պաշտպանող սարքերի ստեղծման, բարձր լարման տեխնիկայի հատուկ հարցերով (Ա. Թորոսյան, Մ. Կարապետյան և ուրիշներ)։ Կատարվել են գերբարձր լարման հաստատուն հոսանքի հզոր հաղորդումների համար պաշտպան․ պարպիչ սարքեր ստեղծելու ԳՀ և փորձակոնստրուկտոր. աշխատանքներ։ Ինստ-ում ստեղծվել է բարձրավոլտ կայանք, որը տեղադրվել է Սևանում, ԳՀ ու փորձարկման բարձրավոլտ լաբորատորիա՝ Երևանում։

Էլեկտրամեքենաշինության ԳՀԻ-ի առաջին մեծ աշխատանքը փոքր հզորության ԱՕԼ2 եռաֆազ անհամաժամ շարժիչների սերիայի ստեղծումն էր, որին հաջորդել է եռաֆազ անհամաժամ էլեկտրաշարժիչների 4Ա նոր սերիան (Կ. Ալիխանյան, Ֆ. Դադիվանյան և ուրիշներ)։ 1985-ից բոլոր