Տանգեզուրի ֆիգիկաաշխարհագրական շրջան Զանգեզուրի ֆիզիկաաշխարհագր. շրջանն ընդգրկում է Սյունիքի մարզը, Որոտան, Ողջի գետերի վերին ու միջին հոսանքների և Մեղրի գետի ավազանները, Զանգեզուրի լեռնաշղթայի գագաթնային մասը, արլ. լանջերը։ Արլ-ում սահմանակից է ԼՂՀ Շահումյանի, Քաշաթաղի շրջաններին, արմ-ում Նախիջևանի ՀանրապետույՅյանը, հարավում՝ Իրանին։ Մակերևույթը խիստ լեռնային է. հրաբխային զանգվածների ու սարավանդների, ծալքաբեկորավոր լեռնաշղթաների, անդնդախոր կիրճերի, ձորերի ու գետահովիտների բարդ համակցություն է՝ Օրդուբադի (արևմուտքից) և Հագարիի (արևելքից) միջլեռև. գոգավորությունների միջև։ Բնորոշ են ռելիեֆի էրոզային և հրաբխային ձևերը, բնական բրգաձև գոյացումները (Գորիսի բուրգեր), քարանձավները, քարակարկառները։ Առավելագույն բարձրություն 3904 մ է (Կապուտջուդ), նվազագույնը՝ 375 մ (Մեղրու կիրճ)։ Հիմն, լեռնագր. միավորից՝ Զանգեզուրի լեռնաշղթայից, ճյուղավորվում և տարածքն արևմուտքից արլ. հատում են Բարգուշատի և Մեղրու լեռնաշղթաները, հարավ-արևելք ում է Խուստուփ-Կատարի աղեղնաձև լ-շղթան (Խուստուփ, 3202 մ), որը Ողջիի հովտով բաժանվում է Խուստուփ և Կատար զանգվածների։ Հս-արլ. մասը զբաղեցնում են Սյունիքի բարձրավանդակը, Անգեղակոթի, Եռաբլրի և Գորիսի սարավանդները, Ողջիի միջին հոսանքոււք Կապանի գոգավորությունը։ Շրջանի հս-ը բնութագրվում է ողորկ և փոքրաթեք լ-լանջերով, դյուրանցանելի լ-անցքներով՝ Որոտանի (2344 մ) և Սիսիանի (2345 մ), հարավում Մեղրու պլուտոն ներժայթուքն է, որով պայմանավորված է օգտակար հանածոների (պղինձ, մոլիբդեն, ոսկի, երկաթ, նեֆելինային սիենիտներ) պաշարների բազմազանությունը, կան նաև շինանյութերի, դիատոմիտի, կրաքարի, հրաբխային խարամի հանքավայրեր, հանք, ջրերի Ելքեր (Քարաշամբ, Տաթև, Նիսիան և այլն)։
Երկրաշարժաակտիվ գոտի է։ Ուժեղ երկրաշարժեր են գրանցվել 1931-ին և 1968-ին։
Կան ՀՀ տարածքին բնորոշ կլիմայի գրեթե բոլոր տիպերը՝ չոր մերձարևադարձայինից մինչև ձնամերձ։ Արևափայլքի տարեկան միջին տևողությունը 2120 (Գորիս)-2660 ժ է (Սիսիան)։ Հունվ. միջին ջերմաստիճանը 0,9-ից -9,8 °C է, նվազագույնը՝ -40 °C (Սիսիան), հուլիս-օգոստ-ին՝ 13,9-25 °C, առավելագույնը՝ 41 °C (Մեղրի), տարեկան տեղումների միջին քանակը՝ 250 (Մեղրի)֊800 (Կապան) մմ։ Ցանկադիր գոտում ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի։ Ջրագր. ցանցը խիտ է: Շրջանի հվ-ով հոսում է Արաքսը:
Գետերը լեռնային են՝ V-աձև հովիտներով, արագահոս, սահանքավոր, ունեն մեծ անկում, ջրաէներգիայի մեծ պաշարներ, առաջացրել են ջրվեժներ (Շաքի)։ Խոշոր գետերն են Որոտանը՝ Շաղատ, Նիսիան, Վարարակ, Խնձորեսկ, Շաքի, Ողջի վտակներով, և Մեղրին։ Կան սառցադաշտային ծագման (Կապույտ, Ալ, Սև, Ղազանի և այլն) լճեր։ Որոտանի վրա կառուցվել են Սպանդարյանի, Տոլորսի, Անգեղակոթի, Շամբի ջրամբարները:
Տարածված են սևահողերը, լ-անտառային դարչնագույն, լ-մարգագետնային, ճմատորֆայիև և ձնամերձ գոտու հողերը։ Գերիշխում են անտառային և ալպյան բուս ատեսակները։ Մեղրու շրջանում Արաքսի հովտում (մինչև 600 մ բարձրություն), լեռնաչորասեր բոկսեր են, ավելի վեր՝ սաղարթավոր նոսրանտառներ և շիբլյակ։ Տարածքի շուրջ 20 %-ն անտառապատ է. գերիշխում են կաղնին, բոխին, թխկին, հացեևին, գիհին և ան, Եռաբլրի և Գորիսի սարավանդնԵրում տափաստանային բուսականությունը։
Շրջանում հերթափոխվում է վերընթաց լանդշաֆտային 5 գոտի՝ չոր մերձարևադարձային (Մեղրի գետի ավազան), չոր լ-տափաստանային՝ մինչև 900-1000 մ բարձրություն, լ-անտառային՝ մինչև 2500-2600 մ (Ծավ, Ողջի, Որոտան գետերի հովիտներում, Մեղրու շրջանում), լ-մարգագետնային և ձնամերձ։ Շրջանի հվ. մասը ներառված է Շիկահողի արգելոցի մեջ։