Այս էջը հաստատված է

անդրաձայնային, զարդաքանդակների ստացման մեքենայական և ճայթեցնող քուղի միջոցով մարմարե բլոկների արդյունահանման եղանակներ։ Բազմակողմանիորեն ուսումնասիրվել են շինանյութերի հատկությունները, մշակվել են դրանց երկարակեցության տես. և փորձարար. գնահատման հիմունքները (Զ. Հացագործյան), ստեղծվել են փորձարկման նոր մեթոդներ ու սարքեր։ Պեռլիտի փքման դինամիկայի ուսումնասիրությամբ ստացել են անհրաժեշտ հատկություններով նոր շինանյութեր։ Քարի և սիլիկատների ԳՀԻ-ում ստեղծված ամորֆ ապարների ջրաջերմային վերամշակման տեխնոլոգիայի շնորհիվ ստացել են ապակու տարատեսակներ՝ բյուրեղապակու բարձրորակ հումք («կանազիտ»), հեղուկ ապակի (նատրիումի մետասիլիկատ), թղթի լցափոշի, պարարտանյութ, ցեոլիտներ, քամիչ փոշենյութեր և սիլիկատային արժեքավոր այլ արտադրատեսակներ։ Զարգացել է քարից ապակեբյուրեղային նյութերի՝ սիտալների ստացման տեխնոլոգիան, սինթեզվել են քարասիտալներ՝ էլեկտրատեխ., ռադիոտեխ. և տեքստիլ արդ-յան շինվածքների համար։

ՀԽՍՀ ԳԱ Լենինականի երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստ-ում կատարվել են երկրաշարժերի կանխագուշակման, բնակավայրերի և խոշոր արդյունաբերական հանգույցների սեյսմիկ միկրոշրջանացման, պինդ մարմինների նմանության և կառույցների մոդելավորման տեսությունների զարգացման ու կիրառման աշխատանքներ (Արմենակ Նազարով, Բորիս Կարապետյան, Սուրեն Դարբինյան և ուրիշներ)։ Կազմվել է ուժեղ երկրաշարժերի գնահատման նոր սեյսմիկ սանդղակ, մշակվել են սեյսմիկ սարքերի նոր տեսակներ։

1960-ից ՀԽՍՀ արդյունաբերական շին-յան նախարարության հատուկ նախագծային կոնստրուկտոր․ բյուրոյում (1978-ից՝ Համամիութ. նախագծային փորձարար․ կոնստրուկտորատեխնոլոգ. ինստիտուտ) կատարվել են հարկերի ու ծածկերի բարձրացման մեթոդով շենքերի նախագծման և կառուցման ԳՀ ուսումնասիրություններ (Ռուբեն Սահակյան, Ալեքսանդր Սահակյան, Սերգեյ Շահնազարյան, Յուրի Սաֆարյան), որոնց հիմքը բարձր արտադրող․ մեխանիկական ամբարձիչ սարքավորումների ստեղծումն էր։ Մշակված առաջարկությունները, Հայաստանից բացի, կիրառվել են նաև ԽՍՀՄ-ում և արտերկրում։

ԵՊԻ-ում (2000-ից՝ ԵՃՇՊՀ) մշակվել են պատող կառուցվածքներ՝ տեղական բնական քարի համալիր օգտագործմամբ (Արտաշես Մամիջանյան և ուրիշներ)։ Կատարվել են կախովի ծածկերի և մետաղ․ կմախքով բազմահարկ շենքերի մոդելային ուսումնասիրություններ (Գուրգեն Աբովյան և ուրիշներ), արվել ենթակարմիր ճառագայթման օգնությամբ բետոնե և երկաթբետոնե կառուցվածքների ամրացման առաջարկություններ, մշակվել շին. կառուցվածքների մոնտաժման, շին-յան մեջ հիմն․ ներդրումների արդյունավետության որոշման մեթոդներ։ Հետազոտվել են տեղական լցանյութերից պատրաստված թեթև բետոնների, ինչպես նաև բնական քարերից շարվածքների ամրության և ձևափոխման հատկությունները։

1990-ական թթ-ից ԵՃՇՊՀ-ում մշակվել են տեխ. ծրագրային միջոցներ, որոնց շնորհիվ վերահսկում և ավտոմատ շահագործում են (Մհեր Մարկոսյան) քաղաքաշին. համալիրներն ու առանձին կառույցներ (բարձրահարկ շենքեր, կամուրջներ, պատվարներ և այլն)։ Շին. եզակի կառույցների նշահարման, ինչպես նաև երկրակեղևի ձևախախտումների չափումների համար ստեղծվել են (Ռաֆայել Մովսիսյան, Արեստ Բեգլարյան, Կառլեն Գյունաշյան, Ե. Հայրապետյան) նորագույն սարքեր ու համակարգեր (լագային, գերճշգրիտ լազերային հեռաչափներ, հիդրոստատիկ և հիդրոդինամիկ նիվելիրացման հարմարանք)։ Մշակվել են սեյսմակայուն շին-յան նախագծման նորմեր, ուսումնասիրվել են շենքերի և կառուցվածքների սեյսմիկ տատանումները՝ ձգվածության, համատեղ ծռման, ոլորման ու սահքի ձևափոխումների, պտտման իներցիայի, առաձգական աշխատանքի և հիմնատակի անհամասեռության հաշվառմամբ (Է. Խաչիյան, Վեմիր Համբարձումյան, Լևոն Լևոնյան)։

Մշակվել է հիդրոտեխ. կառուցվածքների վիճակի գնահատման, սահմանային իրավիճակների որոշման, վթարների կանխատեսումների և անվտանգության ապահովման մեթոդաբանությունը, սահմանվել են ՀՀ ջրային համակարգերի պահպանման, զարգացման ու կատարելագործման երաշխիքներ (Հովհաննես Թոքմաջյան և ուրիշներ)։ Կատարվել են ծավալուն ԳՀ աշխատանքներ ավանդ․ շինանյութերի հատկությունների բարելավման և տեղական հումքից ու արտադրական թափոններից նոր նյութեր, մասնավորապես անցեմենտ բետոնների և ջերմամեկուսիչ նյութերի ստացման տեխնոլոգիաների կատարելագործման համար (Մարտին Բադալյան, Պետրոս Տեր- Պետրոսյան, Նիկոլայ Չիլինգարյան)։ Մշակվել է կամուրջների սեյսմակայունության բարձրացման, մասնավորապես թռիչքային կառուցվածքի և հենարանային մասերի համատեղ աշխատանքի ապահովման միջոցառումների համալիր (Ռոբերտ Ազոյան և ոտ.)։ Մոդելավորվել են շենքերի ջեռուցման և օդորակման էներգատնտեսական բարձր արդյունավետության տեխնոլոգիաներ (Զոհրաբ Մելիքյան և ուր.)։

Նախագծվել և կառուցվել են Հրազդան և Արփա գետերի կամուրջները, Արփա-Սևան համակարգի և Իջևան-Մասիս երկաթուղու կառույցները, Երևանի մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը, «Զվարթնոց» օդանավակայանը, Սևան-Դիլիջան թունելը, Դավիթաշենի կամուրջը, բազմաթիվ բարձրահարկ բնակելի շենքեր և այլ շինություններ՝ բարդ ու յուրահատուկ լուծումներով։

Գրկ. Խաչիյան Է. Ե., Կիրառական երկրաշարժագիտություն, Ե., 2001 (հայերեն և ռուս․)։ Пинаджян В. В., Некоторые вопросы предельного состояния сжатых элементов стальных конструкций, Е․ 1956; Назаров А. Г., О механическом подобии деформирующихся твердых тел, Е., 1965; Симонов М. 3., Основы технологии легких бетонов, Е., 1973; Достижения науки в Советской Армении (1920 — 1980), под общ. ред. В. А Амбарцумяна, Е., 1984.

Գառնիկ Շախկյան, Սուրեն Շահինյան