Այս էջը հաստատված է

մեջ հրապարակախոս և պատմաբան Դավիթ Անանունը (Տեր-Դանիելյան) ցույց է տվել արևելահայության տնտեսական, քաղաքական, մշակութային զարգացման օրինաչափությունները, առաջադրել հայության ազգային համախմբման անհրաժեշտության գաղափարը։

Հայ-ռուսական հարաբերությունների և Հայկական հարցի պատմությունը ռուս ընթերցողին ներկայացնելուն էր միտված Ալեքսեյ Ջիվելեգովի (Ջիվելեգյան) «Հայերը Ռուսաստանում» (ռուս․, 1906) և «Թուրքական Հայաստանի ապագան» (ռուս․, 1911) մենագրությունները։

Հայոց նորագույն պատմության շրջանն սկսվել է Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումով (1918-ի մայիս), ապա երկրում խորհրդային կարգերի հաստատմամբ (1920-ի դեկտ.)։

Խորհրդային ժամանակաշրջանում գործունեությունը շարունակել է հայագետների նախորդ շրջանից եկած սերունդը՝ Լեո, Դավիթ Անանուն, Հովսեփ Օրբելի, Խաչիկ Սամուելյան, Հակոբ Մանանդյան, Երվանդ Շահազիզ, Կարապետ Մելիք-Օհանջանյան, Թադևոս Ավդալբեկյան, Աշոտ Հովհաննիսյան և ուրիշներ։

Պատմահայեցողության նախկինում դավանած սկզբունքների վերանայմամբ գրած «Անցյալից» (1925), «Հայոց պատմություն» (նորագույն շրջան, 1927), «Թուրքահայ հեղափոխության գաղափարաբանությունը (հ. 1-2, 1934-35) և այլ աշխատություններում Լեոն ցուցաբերել է գաղափարաբանության նոր ըմբռնում։ Խորապես ապրելով արտաքին գործոնների և ներազգային հանգամանքների համակցությամբ ստեղծված Հայկական հարցի ողբերգությունը՝ նա արտահայտել է իր նախկին շատ տեսակետներին հակադիր կարծիքներ՝ հայ ազատագր. շարժումների, հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միացման հարցերում։ Խ. Սամուելյանը 1939-ին հրապարակել է «Հայ հին իրավունքի պատմությունը» մենագրությունը։ «Հին Հայաստանի կուլտուրան» (հ. 1-2, 1931-41) աշխատության մեջ գիտնականը հետազոտում է Հայկական լեռնաշխարհի նյութ․ և հոգևոր մշակույթի պատմությունը։

Արևելագիտ-հայագիտական արժեք ունի Կարապետ Մելիք-Օհանջանյանի «Ֆիրդուսին և Իրանի վիպական մոտիվները «Շահնամեում» և հայ մատենագրության մեջ» (1934) ուսումնասիրությունը։ Մանուկ Աբեղյանի հետ նա ձեռնարկել և իրականացրել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի գիտական հրատ-ը (հ. 1-2, 1936-51)։

Դավիթ Անանունը 1926-ին հրատարակել է «Ռուսահայերի հասարակական զարգացումը XX դարում» աշխատության 2-րդ և 3-րդ հատորները (1-ինը լույս է տեսել 1916-ին)։

Խորհրդահայ պատմագիտության առաջընթացին նպաստել է 1920-ական թթ-ին հրատարակված «Նորք» հանդեսը, որը բազմաթիվ պատմաքննական հոդվածներ է տպագրել հայոց պատմության հիմնահարցերի վերաբերյալ (Թադևոս Ավդալբեկյան, Երվանդ Շահազիզ, Աշխարհբեկ Քալանթար, Սարգիս Կապան, Աշոտ Հովհաննիսյան և ուրիշներ)։ Գիտական լայն գործունեություն է ծավալել Հակոբ Մանանդյանը. հրատարակել է «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին» (ռուս․, 1931), «Մեսրոպ Մաշտոցը և հայ ժողովրդի պայքարը մշակութային ինքնուրույնության համար» (ռուս․, 1941), «Տիգրան Բ և Հռոմը» (1940) և այլ աշխատություններ։

Հենվելով XVI-XVII դդ-ի հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունների վերաբերյալ փաստերի վրա՝ Վազգեն Ոսկանյանը հայ ժողովրդի ռուս․ կողմնորոշման ձևավորումը թվագրում է XVII դ-ի վերջին քառորդով։ Աշոտ Հովհաննիսյանը «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» (հ. 1-2, 1957-59) աշխատության մեջ ներկայացրել է XVIII դ-ի սկզբին հայերի քաղաքական կողմնորոշման հստակ շրջադարձը Արևմուտքից դեպի Ռուսաստան՝ Իսրայել Օրու մոսկովյան ծրագրով։

1930-40-ական թթ-ին Հ. Մանանդյանը, Խ. Սամուելյանը և ուրիշներ մերժում էին Հայաստանում ստրկատիր. հասարակարգի առկայությունը և համարում, որ ստրկատիրությունը կրել է տնային, նահապետական բնույթ։ Այլ ուսումնասիրողներ (Սուրեն Երեմյան, Գագիկ Սարգսյան) կարծում են, որ Հայաստանում ստրկատիրությունը հինարլ. բնույթի էր՝ տնտեսության մեջ գյուղ․ համայնքի զգալի կշռով։ Ուսումնասիրվել են Հին Հայաստանի քաղաքների, տաճարային տնտեսությունների, առաջին պետական կազմավորումների պատմությունը (Հ. Մանանդյան, Անահիտ Փերիխանյան, Գ. Սարգսյան,