Այս էջը հաստատված է

Գևորգ Տիրացյան, Սիմոն Կրկյաշարյան)։ Հին Հայաստանի քաղաքական պատմությունը մանրամասնորեն ուսումնասիրել է Հ. Մանանդյանը (Երկ., հ. 1-3, 1977-78)։

Հ. Մանանդյանն իր աշխատություններով սկզբնավորել է Հայաստանի միջնադարյան պատմության խորը գիտական ուսումնասիրությունը («Ֆեոդալիզմը հին Հայաստանում», 1934, և այլն)։ Ս. Երեմյանը մշակել է Հայաստանի միջնադարյան պատմության պարբերացումը («Հայաստանի ֆեոդալիզմի դարաշրջանի պատմության պարբերացման փորձ», «Вопросы истории», 1951, N 7, և այլն)։ Հետագա ուսումնասիրությունները հաստատել են, որ Հայաստանում ավատատիր. հասարակարգն անցել է 3 հիմն․ շրջաններ՝ վաղ ավատատիր. (III-IX դդ.), զարգացած ավատատիր. (IX-XIV դդ.), ավատատիրության անկման (XIV-XVII դդ.)։

Ուսումնասիրվել են ավատ․ տնտեսության հիմն․ հատկանիշները, արտադրող. ուժերի և արտադրահարաբերությունների զարգացումն ավատատիրության տարբեր ժամանակաշրջաններում, քաղաքների, առևտրի և արհեստների դերը, գյուղ․ համայնքը, հողատիրության ձևերը, հարկային համակարգը և այլն (Բաբկեն Առաքելյան, Սերոբ Պողոսյան, Լևոն Բաբայան, Բաբկեն Հարությունյան)։ Այդ ժամանակաշրջանի հասարակական շարժումների, մասնավորապես պավլիկյանների և թոնդրակեցիների պատմությանն են նվիրված Աշոտ Հովհաննիսյանի, Հրաչ Բարթիկյանի ուսումնասիրությունները։ Աշոտ Հովհաննիսյանը «Ֆրիկը պատմաքննական լույսի տակ» (1955) հիմնարար աշխատության մեջ քննարկում է XIII-XIV դդ-ի Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական կյանքը։ Մի շարք մենագրություններում ուսումնասիրվել են Հայաստանում արաբ., սելջուկ թուրքերի և մոնղ. տիրապետության ժամանակաշրջանների, XV-XVII դդ-ի, XVIII դ-ի 1-ին կեսի առանձին իշխանությունների, XVIII դ-ի հայ ազատագր. պայքարի պատմություններ (Թ. Ավդալբեգյան, Հակոբ Անասյան, Մանվել Զուլալյան, Բագրատ Ուլուբաբյան, Արամ Տեր-Ղևոնդյան, Սարգիս Բոռնազյան)։ Հայաստանի հին և միջնադարյան մշակույթի ուսումնասիրության արդյունքներն ընդհանրացվել են «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորի առաջին 4 հատորներում, ներկայացվել են հայ փիլ-յան, պատմագրության, գրակ-յան, ճարտ-յան նվաճումները V-VII դդ-ում։ Հայկական հին մշակույթը բնորոշող հետազոտություններ է կատարել Կամիլլա Տրևերը «Հին Հայաստանի մշակույթի պատմության ուրվագծեր» (ռուս․, 1953) աշխատության մեջ։ Հին հայկական մշակույթը, մասնավորապես՝ վաղ հայկական և հելլենիստ. ժամանակաշրջանի արվ-ը, առավել համակողմանի ուսումնասիրել է Բ. Առաքելյանը «Ակնարկներ հին Հայաստանի արվեստի պատմության» (1976) աշխատության մեջ։ Միջնադարյան Հայաստանի հաս-տնտեսական հարաբերություններին նվիրված ուսումնասիրություններում շոշափվում են նաև գյուղացիության պատմության տարբեր խնդիրներ (Սուրեն Հակոբյան)։

Լուսաբանվել են XVIII դ-ի սկզբին Անդրկովկասում ստեղծված քաղաքական իրավիճակը (Լ. Տեր-Մկրտչյան, Սոնյա Տեր-Ավակիմովա), հայ ժողովրդի ազատագր. պայքարը, Ռուսաստանի հայկական շրջանակների ներկայացուցիչների հաս-քաղաքական գործունեությունը (Պարույր Հարությունյան, Աշոտ Աբրահամյան, Վալտեր Դիլոյան)։ XVIII դ-ի 2-րդ կեսի հայ ազատագր. շարժումը և հայ-ռուսական հարաբերություններն ուսումնասիրել է Աբգար Հովհաննիսյանը։ XVIII դ-ի վերջի - XIX դ-ի սկզբի հայ-ռուսական հարաբերություններին է նվիրված Մկրտիչ Ներսիսյանի «Ռուս-հայկական հարաբերությունների պատմությունից» (ռուս․, հ. 1-2, 1956-61) աշխատությունը։ Մանրամասնորեն լուսաբանվել են Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միացմանն առնչվող իրադարձությունները, 1826-28-ի ռուս-պարսկ․ պատերազմը, Այսրկովկասը Ռուսաստանին միացնելու ժամանակաշրջանի պատմությունը (Մկրտիչ Ներսիսյան, Զավեն Գրիգորյան, Վարդան Պարսամյան)։ Ուսումնասիրվել են Ռուսաստանի կազմում Արևելյան Հայաստանի հաս-տնտեսական, XIX դ-ի 2-րդ կեսին և XX դ-ի սկզբին կապիտալիստ․ հարաբերությունների ձևավորման ու զարգացման հարցերը (Վ. Պարսամյան, Վահան Ռշտունի, Ազատ Համբարյան, Թադևոս Հակոբյան)։ XIX դ-ի կեսին վերելք ապրած հայ հաս-քաղաքական մտքի ուսումնասիրության համար կարևոր դեր է կատարել Աշոտ Հովհաննիսյանը։ «Նալբանդյանը և նրա ժամանակը» (հ. 1-2,1955-56) աշխատության մեջ նա բնութագրել է հայ